Գլխավոր տեղեկություն
Номер
N 444-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.03.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.03.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2024
Дата вступления в силу
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 444-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «մասի «թ» կետին և 10-րդ հոդվածի» բառերը փոխարինել «մասի «ը» և «թ» կետերին և 10-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 2-րդ կետում`

ա. 3-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 18-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

գ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 19-րդ և 20-րդ ենթակետերով՝

«19) նույնականացում՝ գործընթաց, որի ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի կողմից իրականացվում է ներկայացված անձնական տվյալների համեմատում առաքանու վրա նշված տվյալների հետ, որն անհրաժեշտ է ծառայության մատուցման համար.

20) ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձ կամ օրինական ներկայացուցիչ:».

3) հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) հավելվածի 14-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) փոստային կապի գործունեության լիցենզիայի պատճենը:».

5) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝

«14.1. Սուրհանդակային կապի օպերատորը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով ապահովում է՝

1) մատչելի մուտք սուրհանդակային կապի սպասարկման գրասենյակ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան.

2) առանց հերթի սպասարկում.

3) տրամադրվող ծառայությունների վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի ձևով լիարժեք տեղեկատվության տրամադրում:».

6) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 22.1-ին և 22.2-րդ կետերով՝

«22.1. Գրանցվող առաքանիների ընդունման ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ուղարկողի կամ ներկայացուցչի նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

22.2. Ներկայացված անձը հաստատող փաստաթղթերում ներառված անձնական տվյալներն ամրագրվում են սուրհանդակային կապի օպերատորի կողմից սահմանված տիպային ձևաթղթերում, որոնք անհրաժեշտ են սուրհանդակային կապի ծառայությունների պատշաճ մատուցման համար:».

7) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Պայմանագրային հաճախորդներին սուրհանդակային առաքման ժամանակ լրացվում է ձևաթուղթ, որը ստորագրում է ուղարկողը կամ նրա ներկայացուցիչը: Սուրհանդակը հաստատում է ընդունված առաքանու քանակը: Ձևաթղթի մեկ օրինակը մնում է ուղարկողի մոտ:».

8) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ VIII.1 գլխով՝

«VIII.1 ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

36.1. Ուղարկողի կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ սուրհանդակային կապի օպերատորը չի ընդունում գրանցվող առաքանին:

36.2. Հասցեատիրոջ կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ սուրհանդակային կապի օպերատորը հասցեատիրոջը չի հանձնում գրանցվող առաքանին:

36.3. Սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են պահպանել «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված փոստային կապի գաղտնիության ապահովման պահանջները:

36.4. Փոստային հասցեի տվյալները, առաքանիները, դրանց ներդրվածքի և գտնվելու մասին տեղեկատվությունը հանդիսանում են փոստային կապի գաղտնիություն և տրվում են միայն ստացողին և ուղարկողին, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց և այլ անձանց:».

9) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետով՝

«37.1. Գրանցվող առաքանիների հանձնման ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ստացողի կամ ներկայացուցչի նույնականացում, անձը հաստատող փաստաթղթի միջոցով:».

10) հավելվածի 44-րդ կետում «համապատասխան» բառը փոխարինել «անձը հաստատող» բառերով.

11) հավելվածի 57-րդ կետում «վկայականի» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

12) հավելվածի 53-րդ կետի 2-րդ ենթակետից, 54-րդ կետից, 57-րդ կետից, 66-րդ կետից և 67-րդ կետի 1-ին ենթակետից հանել «օրինական» բառը.

13) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 75.1-ին կետով՝

«75.1. Սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2024 թվական: