ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 504-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 504-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը
|
2024 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 2-րդ կետեր, 25-րդ հոդվածի 1-ին կետ (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 95-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր, 348-րդ հոդվածի 1-ին մաս)
|
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2114-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը
|
2024 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 24-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մաս)
|
3. |
«Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը
|
2024 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետ (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մաս) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքի 2-րդ հոդված («Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս) |
4. |
«Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունների անձնական հաշվի քարտերում հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2024 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 27-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասեր) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |