Գլխավոր տեղեկություն
Номер
N 445-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.03.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.03.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2024
Дата вступления в силу
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 445-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային կապի օպերատորից, ինչպես նաև փոստային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 211-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «մասի «թ» կետին, 10-րդ հոդվածի» բառերը փոխարինել «մասի «ը» և «թ» կետերին և 10-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 3-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) էլեկտրոնային բաժանորդային արկղ՝ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի դոմենային անվանումը, որը հանդիսանում է էլեկտրոնային փոստի հասցե և ստեղծվել է փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային նամակների (հաղորդագրությունների), փաստաթղթերի, տեղեկատվության և (կամ) հիբրիդային առաքանու փոխանցման և դրանց պահպանման համար.»,

գ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) փոքր փաթեթ՝ մինչև 2 կգ քաշով նամակագրական թղթակցություն, որը պարունակում է փաստաթղթեր և առարկաներ, որոնց ներդրվածքը, չափերը, քաշը և փաթեթավորման տեսակը սահմանվում են սույն կանոնակարգով.»,

դ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձ կամ օրինական ներկայացուցիչ:»,

ե. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13) հանձնման մասին տեղեկացմամբ փոստային առաքանի՝ գրանցվող փոստային առաքանի, որը տալու ժամանակ ուղարկողը փոստային կապի օպերատորին հանձնարարում է իրեն կամ իր նշած անձին հաղորդել, թե երբ և ում է հանձնվել փոստային առաքանին.»,

զ. 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14) պատվիրված փոստային առաքանի՝ գրանցվող փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից առանց ներդրվածքի արժեքի գնահատման, ուղարկողին՝ անդորրագրի հանձնմամբ և ստացողին հանձնվում է ստորագրությամբ.»,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ ենթակետերով՝

«15) փոստային ավտոմատ (Postamat (Փոստամատ)՝ ավտոմատացված համակարգ, որը նախատեսված է փոստային առաքանիների ընդունման/հանձնման համար.

16) նույնականացում՝ գործընթաց, որի ժամանակ փոստային կապի օպերատորի կողմից իրականացվում է ներկայացված անձնական տվյալների համեմատում փոստային առաքանու վրա նշված տվյալների հետ, որն անհրաժեշտ է ծառայության մատուցման համար:».

3) հավելվածի III գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«III. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ».

4) հավելվածի 4-6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

5) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Փոստային առաքանիների տեսակներն են՝ ներհանրապետական և միջազգային:».

6) հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) փոքր փաթեթներ (հասարակ, պատվիրված):».

7) հավելվածի 10-րդ կետի «իրավունք ունեն սահմանելու փոստային առաքանիների» բառերը փոխարինել «սահմանում են փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետները,» բառերով.

8) հավելվածի 11-րդ կետի՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներհանրապետական փոստային առաքանին, որն առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ հասարակ և գրանցվող էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով առաքվող), պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի հետևյալ պահանջներին՝»,

բ. աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

 

«

3.1.

Փոքր փաթեթ

(հասարակ,

պատվիրված)

2 կգ

փոքր, չկոտրվող

առարկաներ,

կամ եզակի

ապրանքների

նմուշներ

առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ:

Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝

0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ:

Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ

».

 

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝

«13.1. Իրավաբանական անձանց կողմից 10 և ավել գրանցվող փոստային առաքանիների ուղարկման ժամանակ ուղարկողի կողմից ներկայացվում են ցուցակով՝ փոստային կապի օպերատորի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան: Սահմանված ձևաչափը պետք է հրապարակվի փոստային կապի օպերատորի կայքէջում:».

10) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով՝

«17.1. Փոստային կապի օպերատորը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով ապահովում է՝

1) մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան.

2) առանց հերթի սպասարկում.

3) տրամադրվող ծառայությունների վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի ձևով լիարժեք տեղեկատվության տրամադրում:».

11) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ IV.1 գլխով՝

 

«IV.1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

17.2. Ուղարկողի կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ փոստային կապի օպերատորը չի ընդունում գրանցվող փոստային առաքանին:

17.3. Հասցեատիրոջ կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ փոստային կապի օպերատորը հասցեատիրոջը չի հանձնում գրանցվող փոստային առաքանին:

17.4. Փոստային կապի օպերատորները պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված պահանջները:

17.5. Փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները, փոստային առաքանիները, փոստային առաքանիների ներդրվածքի և գտնվելու մասին տեղեկությունները համարվում են փոստային կապի գաղտնիություն պարունակող տեղեկատվություն և տրվում են միայն ստացողին և ուղարկողին, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց և այլ անձանց:

17.6. Փոստային կապի օպերատորը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող է փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի ծառայություններից օգտվողների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տվյալները փոխանցել նաև վերջնակետ (ստացող) երկրի կամ տարանցիկ երկրների փոստային կապի օպերատորներին, որոնց այդ տվյալներն անհրաժեշտ են փոստային կապի ծառայությունն իրականացնելու համար:».

12) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին, 20.2-րդ, 20.3-րդ, 20.4-րդ և 20.5-րդ կետերով՝

«20.1. Փոստային կապի օպերատորի կողմից հիբրիդային առաքանու առաքման ծառայության տրամադրման ժամանակ ծառայությունից օգտվողի կարգադրությամբ առաքանին ուղարկվում է էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով, որը գրանցվում է տեղեկատվական համակարգում կամ ուղարկվում է էլեկտրոնային կրիչների միջոցով և որը ստացողին հանձնվում է գրանցվող կամ հասարակ նամակի տեսքով (փոստային բացիկի), կամ ծառայությունից օգտվողի կարգադրությամբ առաքանին ուղարկվում է որպես նամակ (փոստային բացիկ) և հանձնվում է ստացողի էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային բաժանորդային արկղին՝ էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով՝ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ: Հիբրիդային առաքանու առաքման ծառայության տրամադրման դեպքում՝ փոստային կապի օպերատորի կողմից սահմանվում է հիբրիդային առաքանու առաքման ծառայության տրամադրման ընթացակարգ և 5-օրյա ժամկետում հրապարակվում է փոստային կապի օպերատորի ինտերնետային կայքէջերում:

20.2. Փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգով էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով առաքվող նամակները (փոստային բացիկ) փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողները ստորագրում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:

20.3. Թղթային տարբերակով նամակը (փոստային բացիկ) կնքվում է փոստային կապի օպերատորի փոստային դրոշմակով, որը հաստատում է առաքանու իսկությունը՝ համաձայն փոստային կապի օպերատորի և փոստային կապի ծառայություններից օգտվողի միջև կնքված պայմանագրի:

20.4. Էլեկտրոնային նամակի տեսքով առաքվող նամակները (փոստային բացիկ) պետք է պարունակեն սույն կանոնակարգի 28-րդ կետով սահմանված տվյալները:

20.5. Փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգը էլեկտրոնային ձևով ծանուցում է ուղարկողին գրանցված նամակի (փոստային բացիկի) ընդունման, փոխադրման, հանձնման կամ վերադարձի մասին կամ հասարակ նամակի (փոստային բացիկի) ընդունման մասին, որն առաքվում է էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով:».

13) հավելվածի 29-րդ կետում «բաժանորդային արկղ» բառերը փոխարինել «փոստային անվանական պահարանին» բառերով.

14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին, 32.2-րդ և 32.3-րդ կետերով՝

«32.1. Գրանցվող փոստային առաքանիների ընդունման ժամանակ փոստային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ուղարկողի (լիազորված անձի) նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

32.2. Ներկայացված անձը հաստատող փաստաթղթերում ներառված անձնական տվյալներն ամրագրվում են փոստային կապի օպերատորի կողմից սահմանված տիպային ձևաթղթերում, որոնք անհրաժեշտ են փոստային կապի ծառայությունների պատշաճ մատուցման համար:

32.3. Գրանցվող փոստային առաքանիները կարող են առաքվել ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով: Ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով փոստային առաքանու տեսակների ցանկը որոշվում է փոստային կապի օպերատորի կողմից:».

15) հավելվածի 33-րդ կետը «առաքանիների» բառից հետո լրացնել «, հիբրիդային առաքանիների» բառերով.

16) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին կետով՝

«33.1. Փոստային կապի օպերատորը փոստային կապի ծառայության վճարի փոփոխության վերաբերյալ պետք է հասարակությանը տեղեկացնի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 30 օրացուցային օր առաջ՝ իր ինտերնետային կայքում հաղորդագրություն հրապարակելու միջոցով, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների:».

17) հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետը «նամականիշերը» բառից հետո լրացնել «(փոստային գեղաթերթիկները)» բառերով.

18) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին, 44.2-րդ, 44.3-րդ և 44.4-րդ կետերով՝

«44.1. Գրանցվող փոստային առաքանիների հանձնման ժամանակ փոստային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ստացողի (լիազորված անձի) նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

44.2. Փոստային կապի օպերատորը՝ փոստային կապի ծառայություններից օգտվողի ցանկությամբ փոստային առաքանիների ընդունումը/հանձնումը կարող է իրականացնել փոստային ավտոմատների միջոցով: Փոստային առաքանիները փոստային ավտոմատներում պահվում են առավելագույնը 3 օրացուցային օր, պահման ժամկետի ավարտից հետո փոստային առաքանին հետ է վերադարձվում փոստային կապի օբյեկտ:

44.3. Փոստամատների միջոցով փոստային առաքանիների ընդունման/հանձնման կարգը սահմանվում է փոստային կապի օպերատորների կողմից և հրապարակվում է փոստային կապի օպերատորի ինտերնետային կայքէջերում:

44.4. Փոստային առաքանիները, դրամական միջոցների փոստային փոխադրությունները մինչ փոստային կապի օպերատորի կողմից հասցեատիրոջը հանձնելը` պատկանում են ուղարկողին:».

19) հավելվածի 46-րդ կետից հանել «, փոստային բաժանորդային արկղերի» բառերը.

20) հավելվածի 46-րդ կետի 4-րդ ենթակետում «բաժանորդային փոստարկղի» բառերը փոխարինել «փոստային անվանական պահարանի» բառերով.

21) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-ին, 47.2-րդ, 47.3-րդ և 47.4-րդ կետերով՝

«47.1. Հասարակ կամ գրանցվող նամակի (փոստային բացիկի) տեսքով ընդունվող և էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային փոստային բաժանորդային արկղին էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով հանձնվող առաքանին համարվում է հանձնված հասցեատիրոջը՝ հանձնման մասին ծանուցումը ստանալուց հետո:

47.2. Էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով ընդունվող և գրանցվող նամակի (փոստային բացիկի) տեսքով հանձնվող առաքանին համարվում է հանձնված հասցեատիրոջը, եթե առկա է գրանցվող նամակի (փոստային բացիկի) հանձնումը հաստատող հասցեատիրոջ ստորագրությունը:

47.3. Հասցեատիրոջ կողմից հիբրիդային առաքանու ստացման մասին ծանուցումը ձևավորվում է էլեկտրոնային տեսքով և առաքվում է փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային փոստային բաժանորդային արկղին՝ միայն փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգում հանձնման վերաբերյալ համապատասխան կարգավիճակի հայտնվելուց հետո:

47.4. Հիբրիդային առաքանիները վերադարձի դեպքում ենթակա են ոչնչացման օրենքով սահմանված կարգով՝ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի տեղեկատվական համակարգում վերադարձի կարգավիճակի մասին հաստատումը ստանալուց հետո, եթե պայմանագրով այլ պայմաններ սահմանված չեն:».

22) հավելվածի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«53. Գրանցվող փոստային առաքանին վերադարձնելու, կրկին կամ նոր հասցեով առաքելու դեպքում գանձվում է վճար, որի չափը որոշվում է վերադարձի օրը գործող սակագնով:».

23) հավելվածի 47-րդ կետից, 48-րդ կետից, 52-րդ կետի 2-րդ ենթակետից, 54-րդ կետից, 55-րդ կետից, 61-րդ կետից և 62-րդ կետի 1-ին ենթակետից հանել «օրինական» բառը.

24) հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«71. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում փոստային կապի օպերատորները պետք է օրենքով սահմանված կարգով ծառայությունների մատուցումն ապահովեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներին համապատասխան:».

25) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71.1-ին կետով՝

«71.1. Փոստային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2024 թվական: