Գլխավոր տեղեկություն
Номер
N 443-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.03.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.03.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2024
Дата вступления в силу
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 443-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի NN 1, 2 և 5 աղյուսակներում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1079 «Պետական գույքի կառավարում» ծրագրի 31005 «Հանրային իշխանության մարմիններին տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավում» միջոցառման շրջանակներում մատակարար կազմակերպության հետ կնքվող պայմանագրում նախատեսել դրույթ, որով ձեռք բերվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներից 28-ի համար գումարը կտրամադրվի համաֆինանսավորման սկզբունքով՝ յուրաքանչյուր մեքենայի համար 4023.9 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1016 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի 12001 «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պետական կառույցներին աջակցություն» միջոցառման համար նախատեսված միջոցներից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 443-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2024 թվական: