Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-56-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.317
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.03.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.03.2009
Дата вступления в силу
18.04.2009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մարտի 18-ին

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

2. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) կրկին խախտելու դեպքում Կենտրոնական բանկը մինչև մեկ տարի ժամկետով կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

3. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) երրորդ կամ ավելի անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:».

2) 6-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհազարապատիկի» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ մասը.

4) 7.1-րդ մասի «, 6-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «և 6-րդ» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպք է համարվում արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ խախտելը:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) խախտելու համար խախտում կատարած անձինք պատասխանատվության են ենթարկվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. մարտի 31
Երևան
 ՀՕ-56-Ն