ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 փետրվարի 2024 թվականի N 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2024 թվականի` հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարներ և այլ տեղական վճարներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ-18 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ 2. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ 3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ 4. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ 5. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ 6. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ 7. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ 8. ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ 9. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ 10. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ 11. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ 12. ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ 13. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ 14. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ 15. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ 16. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ 17. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ 18. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
2024 թվականի փետրվարի 08 ք.Սևան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու` 08.02.2024 թ. N 11-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարձակալությամբ տրվող տարածքների համար`
1) համայնքային սեփականության բնակելի տարածքները` տարեկան վարձավճար 1քմ` 200 դրամ.
2) համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները` տարեկան վարձավճար 1քմ` 1000 դրամ.
3) Գագարինում` ոչ բնակելի տարածքների համար տարեկան վարձավճար 1քմ` 200 դրամ.
4) համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները` տարեկան վարձավճար 1 քմ` 200 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում սահմանել հողօգտագործման և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`
1) Սևան քաղաքի Նաիրյան փողոցում` Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցում տեղադրվող օբյեկտների հողօգտագործման համար` տարեկան վճար` 1քմ՝ 400 դրամ
2) Սևան քաղաքի մնացած տարածքներում տեղադրվող օբյեկտների համար տարեկան վճար` 1քմ` 300 դրամ
3) Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, համայնքի բնակավայրերի օբյեկտների համար` տարեկան վճար 1քմ ` 150 դրամ
4) ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1քմ հողատարածքի համար` տարեկան վճար` 150 դրամ
5) ավտոտնակների համար` յուրաքանչյուր 1 քմ համար` տարեկան վճար` 150 դրամ.
6) բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար` 1քմ հողօգտագործման, կառուցապատման տարեկան վճար` 150 դրամ
7) գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման տարեկան վճար` 1 քմ` 30 դրամ.
8) ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ համար` հողօգտագործման տարեկան վճար` 130 դրամ.
9) գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման տարեկան վարձավճար` 1 քմ` 120 դրամ.
10) բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման տարեկան վարձավճար` 1 քմ` - 100 դրամ.
11) արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի տարեկան վճար` 1 քմ` 30 դրամ.
12) կանաչապատման, բարեկարգման նպատակով տրամադրված հողի տարեկան վարձավճար` 1քմ` 30 դրամ.
13) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի տարեկան վճար՝ 1քմ՝ 30 դրամ.
14) ք. Սևան, Նաիրյան 164 հասցեում (համայնքապետարանի վարչական շենքում) ոչ բնակելի տարածքների վարձակալության վճար 1քմ ընթացիկ տարվա համար` 5.000 դրամ.
15) Արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների համար՝ ընդերքօգտագործման տվյալ հողամասի կադաստրային արժեքի 0.25%-ը։
3. Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները Սևան քաղաքում համարվում են մրցույթի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճարներ, իսկ համայնքի բնակավայրերում՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի /ներառյալ՝ գյուղատնտեսական/ տարեկան վարձավճարի և (կամ) կառուցապատման իրավունքի վճարի չափը սահմանել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափին հավասար։
4. Համայնքի տարածքում յուրաքանչյուր անշարժ գույքի հասցեի տրամադրման համար աշխատանքների ծառայության վճար` 1000 դրամ:
5. ՀՀ կառավարութան՝ 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային մեկնարկային գին սահմանել բարձր լեռնային բնակավայրերում գտնվող հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով` ըստ գոտիների, լեռնային բնակավայրերում՝ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով` ըստ գոտիների:
6. Սևան համայնքում հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով` ըստ գոտիների:
7. Սևան համայնքի բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել, ըստ բնակավայրերի, ՀՀ կառավարության կողմից սահմանված կադաստրային արժեքը:
8. ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող վարձակալության իրավունքով պատկանող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի չափով` ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված գոտիների:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|