Գլխավոր տեղեկություն
Номер
N 1011-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 20.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.03.2024
Дата вступления в силу
21.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1011-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.15 ՇԵՆՔԻ Հ.1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կրիկոր-Գեորգե Հովսեփյանի լ/ա Հրանտ Սիմոնյանի դիմումը՝ Սարյան փողոցի հ.15 շենքի, սեփականության իրավունքով Կրիկոր-Գեորգե Հովսեփյանին պատկանող հ.1 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.05.2014թ. հ.22052014-01-0225 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.11.2023թ. հ.հ. Դ-139566-23 և Դ-140285-23 եզրակացությունը.

1. Սարյան փողոցի հ.15 շենքի, սեփականության իրավունքով Կրիկոր-Գեորգե Հովսեփյանին պատկանող հ.1 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /որպես գրասենյակ/՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան