Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-51-Ն-21
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.05.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
13.05.2024
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
13.05.2024
Дата вступления в силу
15.05.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-51-Ն-21

2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև հաշվի առնելով՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 41-րդ հոդվածի 4-րդ մասը, 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 2-ի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև, և Ծրագրի գործերի վերաբաշխման պատուհանում պարտադիր ընտրվում է գործը վերաբաշխելու հիմքերից մեկը: Վերաբաշխման ենթակա գործը չի կարող կրկին հանձնվել նույն դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը՝ արդարադատության մեկ այլ մարմին ստեղծելու անհնարինությամբ պայմանավորված, հնարավոր չէ քննել նույն դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների կողմից, և նման դեպքերում գործը վերաբաշխվում է դատարանի նախագահի կողմից՝ այն հանձնելով տվյալ գործով վերջին դատական ակտը կայացրած դատավորին: Նշված վերաբաշխման արդյունքում այդ դատավորի անաշխատունակության, արձակուրդում գտնվելու, գործուղման և այլ դատարան տեղափոխման դեպքերում՝ գործը դատարանի նախագահի կողմից վերաբաշխվում է Ծրագրի միջոցով տվյալ գործի բաշխման արդյունքում նախորդիվ ընտրված դատավորների միջև՝ հետհաշվարկման հաջորդականությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2024 թ. մայիսի 13

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան