Գլխավոր տեղեկություն
Номер
N 265-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.03.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
21.03.2024
Дата вступления в силу
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 265-Ա

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից Բեռլինում կայանալիք՝ «Ռուսաստանը 2030 թվականից հետո. շարունակականություն, փլուզում, փոփոխություն» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին 2024 թվականի մարտի 23-26-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Համբարձում Մաթևոսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման մյուս ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ