Գլխավոր տեղեկություն
Номер
N 426
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.07.2002-27.03.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.1998
Дата вступления в силу
06.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2024

040.0426.06.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1998 թվականի N 426
քաղ. Երևան

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.06.02 N 803-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանի նմուշը և նկարագիրը (կցվում է):

(որոշումը փոփ. 06.06.02 N 803-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

(վերնագիրը փոփ. 06.06.02 N 803-Ն)

 

      Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանը խորհրդանշում է որակ: Հուշանշանը պատրաստված է օբսիդիանի (վանակատ) ապարից` հավասարակողմ եռանկյուն (կողմի երկարությունը` 120 մմ) հիմքով, 150 մմ բարձրությամբ բուրգի տեսքով: Բուրգը կայունության խորհրդանիշն է: Բուրգի կենտրոնում գտնվում է որակի խորհրդանիշը, որը պատրաստված է արծաթից և մասամբ ոսկեջրված է: Բուրգի այդ նիստի վրա ոսկեջրված տառերով գրված են «ՀՀ կառավարության մրցանակ` որակի ապահովման բնագավառում» բառերը և մրցանակի` հանձնման տարեթիվը: Այսպես`

 

Ներմուծեք նկարագրությունը_893

Հուշանշանի` «Q» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է անգլերեն «Quality» (որակ) բառը: Այդ մասի ստորին հատվածը ներկայացված է դարեր շարունակ Հայաստանի խորհրդանիշը հանդիսացող Արարատ լեռան պատկերով և պատրաստված է արծաթից:

Ներմուծեք նկարագրությունը_894

Հուշանշանի «Ո» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է հայերեն «որակ» բառը:

Ներմուծեք նկարագրությունը_895

Հուշանշանի վրա պատկերված արեգակը հավերժության, լույսի, ջերմության խորհրդանիշն է: Այն ոսկեջրած է:

Ներմուծեք նկարագրությունը_896

Հուշանշանի վրա պատկերված ոճավորված անիվը խորհրդանշում է շարժում, առաջընթաց: Այն պատրաստված է արծաթից, մասամբ ոսկեջրած է:

Հուշանշանի արժեքը 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ է:

(նկարագիրը փոփ., խմբ. 06.06.02 N 803-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2024, N 418-Ն 27.03.2024, N 426
06.06.2002, N 803-Ն 13.07.2002, N 426
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան