Գլխավոր տեղեկություն
Номер
N 989-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 15.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.03.2024
Дата вступления в силу
16.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 989-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎԱՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարապետ Կարապետյանի և Անահիտ Բաբայանի դիմումը՝ Ավան 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք հ.11 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2540872 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 28.11.2023թ. հ.ԱՏ-28112023-01-1983 տեղեկանքը և կից հարևանների համաձայնագրերը /համադրումների վերաբերյալ/։

Հարցի ուսումնասիրությունից և համաձայն ներկայացված տեղագրական հանույթի չափագրության ճշգրտումից պարզվել է, որ Ավան 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք հ.11 հասցեում շինությամբ ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 912.64քմ /որքան որ ամրագրված է վկայականում/։

ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 7-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/69159-23 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ավան 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք հ.11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարապետ Կարապետյանին և Անահիտ Բաբայանին պատկանող հողամասի սահմանները որոշվում են 912.64քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ավան 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք հ.11 հասցեում գտնվող 912.64քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան