ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 396-Ա
ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Գ․ Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634.8 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1879 հեկտար հողամասը (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման N 29092022-01-0234 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով:
2. Երևան քաղաքի Գ․ Նժդեհի 23/1 հասցեում գտնվող տարածքում առկա, անբաժանելի մաս հանդիսացող, հավելվածում նշված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ աշխատակիցների համար բարեկարգ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով։
3. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմարտի 21-ի N 396-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Չափի միավոր |
Քանակ |
Այլ տվյալներ |
1. |
Օդորակիչ՝ VIVAX 12000 BTU |
հատ |
2 |
|
2. |
Օդորակիչ՝ BERG 18000 BTU |
հատ |
3 |
|
3. |
Օդորակիչ` HISENSE AST09UW4SVETG10 |
հատ |
26 |
|
4. |
Նստարան 3-տեղանոց |
հատ |
10 |
|
5. |
Գրասեղան դատ․ դահլիճի համար /2700*800*800/ |
հատ |
1 |
|
6. |
Անջրպետ |
հատ |
2 |
|
7. |
Շերտավարագույր |
քառ. մ |
207,67 |
|
8. |
Ջեռուցման կաթսա՝ SQUIRREL |
հատ |
2 |
|
9. |
Պտուտակաձող ամբողջական լրակազմով |
լրակազմ |
1 |
|
10. |
Ջեռուցման կաթսա՝ Chaffoteaux |
հատ |
1 |
|
11. |
Ջեռուցման կաթսա՝ BERETA |
հատ |
1 |
|
12. |
Օդափոխիչ՝ Shivaki 12MMK |
հատ |
1 |
|
13. |
Օդափոխիչ՝ Hair HSU 09KD03 |
հատ |
1 |
|
14. |
Ջեռուցման կաթսա՝ KITURANI |
հատ |
1 |
|
15. |
Ջեռուցման կաթսա՝ BAXI |
հատ |
1 |
|
16. |
Օդափոխիչ՝ General LLS/L 1851 |
հատ |
1 |
|
17. |
Օդափոխիչ՝ Genetal LLS/L 1851 |
հատ |
1 |
|
18. |
Օդափոխիչ՝ ZANUSSI |
հատ |
1 |
|
19. |
Օդափոխիչ՝ D9 Vestel |
հատ |
1 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|