Գլխավոր տեղեկություն
Номер
N 668-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.05.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.05.2024
Дата вступления в силу
09.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2024 թվականի N 668-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» oրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը 2,453.47 մլն դրամով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման դիմաց:

3. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը կատարելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ՝ 2,453.47 մլն դրամի չափով.

2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերությունների միջոցների հաշվին` յուրաքանչյուրն իր մասով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 668-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 668-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 668-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2024 թվական: