ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1018-Ա |
«15» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.68 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Էդգար Գրիգորյանի դիմումը՝ Ալմա-Աթայի փողոցի հ.68 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վռամ Խոջագորյանին պատկանող բնակելի տան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16032023-01-0238 վկայական/ 1-ին հարկում գտնվող, ըստ «ՍՎ.ՉԱՓԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 22.01.2024թ. տրված չափագրության՝ 142.63քմ մակերեսով հատվածի գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.2 հավելվածի 6-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-13067-24 եզրակացությունը.
1. Ալմա-Աթայի փողոցի հ.68 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վռամ Խոջագորյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկում գտնվող, ըստ «ՍՎ.ՉԱՓԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 22.01.2024թ. տրված չափագրության՝ 142.63քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 1-ին հարկի՝ 142.63քմ մակերեսով տարածքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|