ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 556-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի մարտի 16-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիապրիլի 18-ի N 556-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չա-փի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտա-հան- ման երկիրը |
Ար-ժեքը (դրամ) |
Այլ տե-ղեկու- թյուն-ներ |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
4811600000 |
Թուղթ և ստվարաթուղթ |
Թուղթ և ստվարաթուղթ՝ պատված կամ ներծծված մոմով, պարաֆինով, բնաճարպով, յուղով կամ գլիցերինով |
կգ |
910 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
1 070 000 000 |
|
2. |
4806200000 |
Անյուղանցիկ թուղթ |
Անյուղանցիկ թուղթ գլանափաթեթով 28-ից 45 գ/քմ |
կգ |
485 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
470 000 000 |
|
3. |
4811510009 |
Ստվարաթուղթ |
Լամինացված, սպիտակեցրած, չտպագրված, գլանափաթեթով |
կգ |
948 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
633 000 000 |
|
4. |
4811900000 |
Ջերմազգայուն թուղթ |
Ջերմազգայուն թուղթ գլանափաթեթով, որի խտությունը՝ 40-ից 85 գ /քմ |
կգ |
4 850 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
4 600 000 000 |
|
5. |
4811419000 |
Ինքնասոսնձվող ջերմազգայուն թուղթ |
Ինքնասոսնձվող, ջերմազգայուն պիտակի թուղթ՝ չտպագրված, գլանափաթեթով, որի արտաքին շերտը ջերմազգայուն է, շերտերն իրար սոսնձված են |
կգ |
2 160 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
2 182 000 000 |
|
6. |
4811590009 |
Ստվարաթուղթ |
Լամինացված, չտպագրված, գլանափաթեթով |
կգ |
560 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
235 000 000 |
|
7. |
4804419800 |
Կրաֆտ ստվարաթուղթ |
Կրաֆտ ստվարաթուղթ՝ չսպիտակեցրած, չտպագրված, գլանափաթեթով, 150 գ-ից 225 գ/քմ զանգվածով |
կգ |
270 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
180 000 000 |
|
8. |
4804510000 |
Կրաֆտ ստվարաթուղթ |
Կրաֆտ ստվարաթուղթ՝ չսպիտակեցրած, չտպագրված, գլանափաթեթով, 225 գ-ից 350 գ/քմ զանգվածով |
կգ |
270 000 |
ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ |
ԱՄՆ, ԵՄ երկրներ |
180 000 000 |
|
Ընդամենը՝ |
9 550 000 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |