Գլխավոր տեղեկություն
Номер
N 687-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.13/50(1605) Հոդ.599
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2020
Дата вступления в силу
14.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2020 թվականի N 687-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը և 40-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու պետական մարմինների միջև տվյալների փոխանակման և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով կատարվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փոխանակվում են տվյալներ, կատարվում են էլեկտրոնային հարցումներ և ստացվում են պատասխաններ.

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ու տվյալների փոխանակումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (նրանց համապատասխան ստորաբաժանումների) կողմից համաձայնեցված և նրանց ղեկավարների կողմից հաստատված արձանագրություններով (տեխնիկական մասնագրերով):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1398-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 54-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տվյալներ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տվյալներ ստանալու կարգը հաստատելու մասին» N 1410-Ն որոշումները:

4. Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ ապահովել գործող կապուղիների և տեղեկատվական համակարգերի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` մշակել և գործարկել սույն որոշմանը համապատասխան տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ նոր տեղեկատվական համակարգերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2020 թ. մայիսի 11

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 687-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) և սույն հավելվածով սահմանված պետական մարմինների, իսկ սույն հավելվածի 5-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով առցանց ռեժիմով կատարվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն:

2. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթի և (կամ) փաստաթղթի սքանավորված տարբերակի՝ էլեկտրոնային համակարգում ներբեռնման և վերբեռնման կամ համապատասխան տվյալների մուտքագրման ձևով տվյալների կամ էլեկտրոնային հաղորդագրության գեներացման և ուղարկման (ստացման) միջոցով:

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

(գլուխն ուժը կորցրել է 23.02.24 N 243-Ն)

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

7. Ծառայության կողմից Պետական եկամուտների կոմիտեին ուղարկվում են պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և գործարքը թույլատրելու, պարտապանի կողմից իրականացվող որոշակի գործարք թույլատրելու մասին որոշումների վերաբերյալ հաղորդագրությունները, ինչպես նաև Ծառայության կողմից արգելանք դրվելու հետևանքով կասեցված գործարքի հետագա մաքսային ձևակերպումները թույլատրելու մասին որոշման ընդունման դեպքում՝ գործարքը թույլատրելու մասին որոշումների վերաբերյալ հաղորդագրությունները:

8. Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանն ուղարկվում են պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումների կատարման վերաբերյալ հաղորդագրությունները:

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

9. Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ՝ Ճանապարհային ոստիկանություն) ուղարկվում են պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու մասին և արգելանքը վերացնելու մասին, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները:

(9-րդ կետը փոփ. 06.07.23 N 1132-Ն)

10. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և դրված արգելանքը վերացնելու մասին, ինչպես նաև պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները պարունակում են հետևյալ տվյալները՝

1) պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ.

2) պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանում, ՀՎՀՀ, պետական գրանցման համար.

3) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի մակնիշը, տիպարը, արտադրության (թողարկման) տարեթիվը, նույնացման համարը (VIN), շարժիչի համարը, շասսիի համարը և հաշվառման համարանիշը:

11. Ճանապարհային ոստիկանության կողմից Ծառայությանն ուղարկվում են պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումների կատարման վերաբերյալ հաղորդագրությունները: Հաղորդագրությունները պարունակում են տեղեկություններ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի մասին, ինչպես նաև տեղեկություն համապատասխան տրանսպորտային միջոցի վրա արգելանք դրված լինելու, իսկ արգելանք դրված չլինելու դեպքում՝ պարզաբանում չարգելադրելու պատճառների մասին:

V. ԱՆԲՈՂՈՔԱՐԿԵԼԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

12. Որպես վարչական մարմին հանդես եկող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Ծառայությանը էլեկտրոնային եղանակով կարող են ուղարկվել՝

1) օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումները և դրանց ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները.

2) անբողոքարկելի վարչական ակտերի հիման կատարման ենթակա դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս՝ այդ պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, վարչական ակտի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այդ ակտը հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրությունը:

13. Կատարման վերաբերյալ գրությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային հաղորդագրության միջոցով, որը պետք է ներառի՝

1) վարչական մարմնի անվանումը.

2) ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման,

4) գանձման ենթակա գումարի չափը.

5) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) պարտավոր անձի տվյալները. ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության (հաշվառման) հասցեն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ՀՎՀՀ-ն և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

8) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

14. Անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ օրենքով սահմանված դեպքերում և կարգով կատարողական վարույթի կարգավիճակի որևէ փոփոխության դեպքում Ծառայությունը համապատասխան որոշումը էլեկտրոնային եղանակով կարող է ուղարկել համապատասխան վարչական ակտը կայացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին:

15. Ծառայությունը և վարչական ակտը կայացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը համապատասխան վարույթի շրջանակներում կարող են փոխանակվել նաև վարույթի համար անհրաժեշտ այլ տվյալներով:

(հավելվածը փոփ. 06.07.23 N 1132-Ն, 23.02.24 N 243-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 687-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) և պետական մարմինների միջև կատարվում է տվյալների էլեկտրոնային փոխանակում՝ էլեկտրոնային հարցումների և դրանց պատասխանների միջոցով (այսուհետ՝ հարցում):

2. Հարցումների կատարումն իրականացվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգերում տվյալների մուտքագրման, ծրագրային հարցումների և տվյալների առցանց դիտարկման ձևով:

II. ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 23.02.24 N 243-Ն)

III. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

5. Ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեից տվյալներ ստանալու համար հարցում կատարելու նպատակով տեղեկատվական համակարգում մուտքագրում է՝

1) իրավաբանական անձի դեպքում՝

ա. հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),

բ. հարցման ժամանակահատված.

2) ֆիզիկական անձի դեպքում՝

ա. հանրային ծառայության համարանիշներ (ՀԾՀ), կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար,

բ. հարցման ժամանակահատված:

6. Հարցմանն ի պատասխան Ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հարկային տվյալները՝ պարտապան իրավաբանական անձի (Ձև N 1) և ֆիզիկական անձի (Ձև N 2) մասով:

Ձև N 1

Պարտապան իրավաբանական անձ

1. Իրավաբանական անձի տվյալները

1) Կազմակերպության անվանումը.

2) ՀՎՀՀ.

3) Վիճակը.

4) Կազմակերպաիրավական տեսակը.

5) Հասցե.

6) Հաշիվներ.

7) Զբաղվածությունը.

8) Դրամարկղային գիրք.

9) Հարկման կարգը:

2. Շահութահարկի հաշվարկի ակտիվներ և պարտավորություններ

1) Տրված կանխավճարներ.

2) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

3) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

4) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասահատումները.

5) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

6) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

7) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

8) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

9) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

3. Ոչ նյութական ակտիվներ

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները:

4. Հիմնական միջոցներ

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

5. Կենսաբանական ակտիվներ

6. Դրամական միջոցներ

7. Պատրաստի արտադրանք

8. Կրեդիտորական պարտքեր բյուջեներին

9. Կրեդիտորական պարտքեր գնումների մասով

10. Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով

11. Այլ կրեդիտորական պարտքեր

12. Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի մասով

13. Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով

 14. Դեբիտորական պարտքեր բյուջեներին

15. Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով

16. Այլ դեբիտորական պարտքեր

17. Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով

18. Դեբիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով

19. Ապրանքներ

20. Ներդրումներ (այդ թվում՝ տրված վարկեր, փոխառություններ)

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

21. Անավարտ արտադրություն

6) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված՝

7) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

22. Այլ պարտավորություններ

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

23. Այլ ակտիվներ

24. Սեփական կապիտալի այլ տարրեր

25. Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ

26. Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ

27. Հումք (նյութեր) կիսապատրաստուկներ

28. Ստացված կանխավճարներ

29. Ստացված վարկեր և փոխառություններ

30. Չբաշխված շահույթ

31. Կանոնադրական կապիտալ

32. Ընդամենը ակտիվներ (1-18-րդ կետերի հանրագումար)

33. Ընդամենը պարտավորություններ (20-28-րդ կետերի հանրագումար)

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

34. Ընդամենը սեփական կապիտալ (30-32-րդ կետերի հանրագումար)

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում՝ անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում՝ իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

35. Համախառն եկամուտ

1) ԱՁ ԱԱՀ վճարողներ և նոտարներ.

2) ԱՁ շրջանառության հարկ վճարողներ.

3) ԱՁ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացողներ.

4) Ինքնուրույն հարկ վճարող ֆիզիկական անձինք:

36. Ղեկավարներ

1) Անուն, ազգանուն, հայրանուն.

2) ՀԾՀ.

3) Երկիր.

4) Շրջան.

5) Քաղաք.

6) Հասցե.

7) Հեռախոս.

8) Էլ. փոստ:

37. Հաշվապահներ

1) Անուն, ազգանուն, հայրանուն.

2) ՀԾՀ.

3) Երկիր.

4) Շրջան.

5) Քաղաք.

6) Հասցե.

7) Հեռախոս.

8) Էլ. փոստ:

39. ՀԴՄ/ներ

1) ՀԴՄ/ների կարգավիճակներ.

2) ՀԴՄ/ների ֆիսկալ հասույթներ.

3) ՀԴՄ/ների կարգավիճակների ամսաթվեր:

Ձև N 2

Պարտապան ֆիզիկական անձ

1) Անուն.

2) Հայրանուն.

3) Ազգանուն.

4) Ծննդյան ամսաթիվ.

5) Անձնագիր.

6) ՀՎՀՀ.

7) Աշխատավայր.

8) Պաշտոն.

9) Եկամուտ.

10) Գործատուի հաշվեհամարներ:

IV. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարտապանի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունից պարտապանի և (կամ) նրա գույքի վերաբերյալ տվյալներ ստանալու համար Ծառայությունը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով՝

1) ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ.

2) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանում, ՀՎՀՀ, պետական գրանցման համար:

(7-րդ կետը փոփ. 06.07.23 N 1132-Ն)

8. Կատարված հարցմանն ի պատասխան Ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով Ճանապարհային ոստիկանությունից կարող է ստանալ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) մակնիշը, տիպարը, թողարկման տարեթիվը, նույնացման համարը (VIN).

2) շարժիչի համարը, շասսիի համարը, հաշվառման համարանիշը.

3) կիրառված սահմանափակումները.

4) համասեփականատերերի մասին տվյալներ (առկայության դեպքում), այդ թվում՝ համատեղ կամ բաժնային համասեփականատերերի տվյալները, բաժնային համասեփականատերերի բաժինները:

9. Կատարված հարցմանն ի պատասխան Ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից կարող է ստանալ պարտապանի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) անուն, ազգանուն, հայրանուն.

2) ծննդյան օր, ամիս, տարեթիվ.

3) անձը հաստատող փաստաթուղթ (տեսակ, սերիա, թիվ, տրամադրման ամսաթիվ, տրամադրող ստորաբաժանում, վավերականության ժամկետը), վիճակ.

4) հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում).

5) հաշվառման տվյալներ՝ հաշվառման հասցե, հաշվառման ամսաթիվ, հաշվառման ժամկետ, հաշվառման կարգ, հաշվառումից հանելու ամսաթիվ, հաշվառումից հանելու/հաշվառման ընդունելու պատճառ, հաշվառման ընդունող/հաշվառումից հանող բաժին:

(9-րդ կետը փոփ. 06.07.23 N 1132-Ն)

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

10. Սոցիալական ապահովության ծառայությունից պարտապանի դրամական վճարներ ստանալու վերաբերյալ տվյալներ ստանալու համար Ծառայությունը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով հետևյալ տվյալները՝

1) հարցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

2) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

3) կատարողական վարույթն իրականացնող ստորաբաժանման անվանումը.

4) հարկադիր կատարողի անունը, ազգանունը.

5) պարտապանի (շահառուի) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

6) պարտապանի (շահառուի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

11. Կատարված հարցմանն ի պատասխան Ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հետևյալ տվյալները՝

1) դրամական վճար ստանալու իրավունք ունեցող շահառուին վերաբերող տվյալները՝ անկախ պատասխանը ձևավորելու օրվա դրությամբ վճարումը դադարեցված լինելու հանգամանքից.

2) պատասխանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) շահառուին վճարվող դրամական վճարների և դրանց չափերի վերաբերյալ տեղեկատվությունը.

4) դրամական վճարի վճարման եղանակը, վճարող կազմակերպության անվանումը (բանկի անվանումը կամ «Հայփոստ» ՓԲԸ).

5) անկանխիկ վճարման եղանակի դեպքում՝ գանձապետական հաշվեհամարը, որից փոխանցվելու է տվյալ վճարատեսակը.

6) շահառուի դրամական վճարի վճարումը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) շահառուի դրամական վճարի վերջին վճարման օրը, ամիսը, տարեթիվը:

12. Հարցման և պատասխանի համարները, դրանք ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը ինքնաշխատ եղանակով գեներացնում է տեղեկատվական համակարգը:

13. Ծառայությունը բռնագանձման որոշում ընդունելու դեպքում տեղեկատվական համակարգի միջոցով եռօրյա ժամկետում Սոցիալական ապահովության ծառայությանն է տրամադրում հետևյալ տվյալները՝

1) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

2) որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) որոշման տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը.

4) դատական (վարչական) ակտի պահանջը.

5) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի տվյալները, որի օգտին իրականացվելու է պահումը. իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

6) պարտապանի (շահառուի) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

7) այն հաշվեհամարը, որին փոխանցվելու է պահման ենթակա գումարը.

8) պահման ենթակա գումարի ընդհանուր չափը.

9) ամսական պահման ենթակա գումարի չափը (% կամ գումար).

10) որոշման պահանջի կատարման առաջնահերթության վերաբերյալ նշում («0» կամ «1» թվանշանների նշագրումով)` «0»-ն դիտվելու է որպես ոչ առաջնահերթ, «1»-ը՝ առաջնահերթ:

14. Եթե Ծառայության կողմից նույն շահառուի վերաբերյալ մեկից ավելի բռնագանձման որոշում է կայացվում, և առաջնահերթության վերաբերյալ գրառում չկա, ապա Սոցիալական ապահովության ծառայությունը պահումը կատարում է ըստ տրամադրված որոշումների հերթականության:

15. Առաջնահերթության վերաբերյալ տվյալի առկայության դեպքում Սոցիալական ապահովության ծառայությունը պահումը կատարում է առաջնահերթություն տված որոշման մեջ առկա տվյալների համաձայն, որի ավարտից հետո պահումը շարունակում է ըստ հերթականության՝ առկա որոշումների հիման վրա` ըստ դրանց հերթականության:

16. Ծառայության կողմից մեկից ավելի առաջնահերթության նշումով բռնագանձման որոշման տվյալներ տրամադրելու դեպքում՝ Սոցիալական ապահովության ծառայությունն առաջնահերթ պահում է կատարում՝ համաձայն ավելի ուշ կայացրած որոշմամբ տրամադրված տվյալների։

17. Եթե Ծառայությունը տվյալ կատարողական վարույթով կայացրած որոշման մեջ կատարում է փոփոխություն (կայացնում է նոր որոշում), ապա փոփոխության վերաբերյալ երկօրյա ժամկետում Սոցիալական ապահովության ծառայությանն է տրամադրում հետևյալ տվյալները՝

1) կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ.

2) կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ.

3) կատարողական վարույթը հետաձգելու վերաբերյալ.

4) պարտապանի կողմից պարտավորությունն ամբողջությամբ կամ մասամբ կատարելու վերաբերյալ.

5) անհրաժեշտության դեպքում` նաև այլ տվյալներ:

18. Սոցիալական ապահովության ծառայությունը Ծառայության տրամադրած որոշման տվյալները ինքնաշխատ եղանակով ներառում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան, որի հիման վրա շահառուների դրամական վճարներից օրենքով սահմանված կարգով կատարվում է պահում։

19. Պահման ենթակա գործերի ցանկը և պահվող գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ձևավորում է Սոցիալական ապահովության ծառայությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով՝ համակարգի միջոցով, տրամադրում է Ծառայությանը։

20. Պահման ենթակա գործերի ցանկ պետք է ներառվեն հետևյալ տվյալները՝

1) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

2) որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) դատական (վարչական) ակտի պահանջը.

4) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի տվյալները, որի օգտին իրականացվելու է պահումը. իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

5) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

6) հաշվեհամարը, որին փոխանցվելու է պահվող գումարը.

7) պահված գումարի չափը:

21. Շահառուի, որի վճարվող դրամական վճարների գումարներից Սոցիալական ապահովության ծառայությունը կատարում է պահում, դրամական վճարների իրավունքի փոփոխություններով պայմանավորված` Սոցիալական ապահովության ծառայությունը Ծառայությանն է տրամադրում նաև հետևյալ տեղեկատվությունը՝

1) շահառուի դրամական վճար ստանալու իրավունքի դադարեցման, վճարման դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման վերաբերյալ.

2) շահառուի կենսաթոշակի տեսակի փոփոխության վերաբերյալ.

3) պահում կատարելու պարտավորության կատարման (մարման) վերաբերյալ:

22. Շահառուի դրամական վճարներից պահում կատարելու պարտավորությունը մարելու դեպքում Սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին գրավոր տեղեկացնում է նրան (եթե առկա է շահառուի գրավոր դիմումը)՝ նշելով.

1) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

2) որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) դատական (վարչական) ակտի պահանջը.

4) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի տվյալները, որի օգտին իրականացվել է պահումը.

5) պահված գումարի ընդհանուր չափը.

6) պահված գումարի ամսական չափը.

7) պահում կատարելու վերջին ամիսը, տարեթիվը:

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

23. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ֆիզիկական անձի վերաբերյալ տվյալներ ստանալու համար Ծառայությունը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով հետևյալ տվյալները՝

1) անուն, ազգանուն, հայրանուն.

2) անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում):

24. Կատարված հարցմանն ի պատասխան Ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հետևյալ տվյալները՝

1) անձի անվան փոփոխություն.

2) ընտանեկան դրություն.

3) անձի մահվան վերաբերյալ տվյալներ (մահվան ամսաթիվ, մահվան վկայականի սերիա և համար).

4) վերջին բնակության վայր:

VII. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

25. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից տվյալներ ստանալու համար Ծառայությունը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով հետևյալ տվյալները՝

1) ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ.

2) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանում, ՀՎՀՀ, պետական գրանցման համար:

26. Կատարված հարցմանն ի պատասխան Ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հետևյալ տվյալները՝

1) իրավաբանական անձի լրիվ անվանում.

2) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ.

3) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում` իրավաբանական անձի բաժնեմասերի ընդհանուր քանակ.

4) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից համարվող պարտապանին պատկանող բաժնեմասի չափ.

5) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի առկա տվյալներ.

6) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի առկա տվյալներ.

7) գտնվելու վայրի հասցե և կոնտակտներ (առկայության դեպքում):

(ձևը փոփ. 06.07.23 N 1132-Ն)

(հավելվածը փոփ. 06.07.23 N 1132-Ն, 23.02.24 N 243-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2024, N 243-Ն 24.03.2024, N 687-Ն
06.07.2023, N 1132-Ն 16.07.2023, N 687-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան