Գլխավոր տեղեկություն
Номер
N 590-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.05.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2024
Дата вступления в силу
05.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմա կան նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածում՝

ա. ՌՆ1. կետում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները՝

ա) ՌՆ1. կետի Տեխնիկական նկարագրում ««Ապաակտիվացված հրաձգային զենքը»» բառերից առաջ լրացնել «ՌՆ1. կետի Նկարագիր d.-ի նպատակների համար» բառերը և «Ապաակտիվացված» բառը դարձնել փոքրատառով,

բ) ՌՆ1. կետի d. ենթակետի 3-րդ պարբերության Տեխնիկական նկարագրում «ML1.d.3.-ի նպատակների համար» բառերը փոխարինել «ՌՆ1.d.3. կետի նպատակների համար» բառերով.

բ. ՌՆ7. կետի d. ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 1-ին պարբերությունում «՞» կետադրական նշանը փոխարինել «α» տառով,

բ) 3-րդ պարբերությունում «լ-քլորոացետոֆենոն» բառը փոխարինել «ωքլորոացետոֆենոն» բառով.

գ. ՌՆ8. կետում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները՝

ա) Նկարագրական մասի «Հատուկ նկարագիր 2.»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագիր՝

«Նկարագիր. ՌՆ8. կետի ենթակետերում նշված ցանկացած նյութ պետք է լինի այս ցանկում, նույնիսկ եթե այն օգտագործվել է հատկանշվածից տարբեր կիրառման մեջ (օրինակ՝ TAGN-ը հիմնականում օգտագործվում է որպես պայթուցիկ, բայց կարող է նաև օգտագործվել կա՛մ որպես վառելիք, կա՛մ որպես օքսիդացնող):»,

բ) Նկարագրական մասի Տեխնիկական նկարագրում հանել 2-րդ ենթակետը,

գ) ՌՆ8. կետի a. ենթակետի 43-րդ պարբերության Տեխնիկական նկարագրում ««Պայթուցիկ համաբյուրեղապակին»» բառերից առաջ լրացնել «ՌՆ8.a. կետի նպատակների համար» բառերը և «Պայթուցիկ» բառը դարձնել փոքրատառով,

դ) ՌՆ8. կետի d. ենթակետի 3-րդ պարբերության Նկարագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագրով ՝

«Նկարագիր 3. ՌՆ8.d.3. կետը չի վերաբերում յոդի պենտաֆտորիդին (CAS 7783-66-6):»,

ե) ՌՆ8. կետի հ. ենթակետի 2-րդ պարբերության «Տեխնիկական նկարագրեր.» բառերից հետո նոր պարբերությամբ լրացնել «ՌՆ8.հ. կետի Նկարագրի նպատակների համար» բառերով.

դ. ՌՆ9. կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

ա) ՌՆ9. կետի a. ենթակետի 2-րդ պարբերության a. պարբերության Տեխնիկական նկարագրում ««Կանգեր»» բառից առաջ լրացնել «ՌՆ9.a.2.a. կետի նպատակների համար» բառերը և «Կանգեր» բառը դարձնել փոքրատառով,

բ) ՌՆ9. կետի a. ենթակետի 2-րդ պարբերության c. պարբերության 2-րդ պարբերության Տեխնիկական նկարագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տեխնիկական նկարագիր.

ՌՆ9.a.2.c.2. կետի նպատակների համար «նախալվացող և լվացող համակարգերը» ծովային ջուր փչող համակարգեր են, որոնք կարող են միաժամանակ թրջել նավի արտաքին իրանը և նավի տախտակամածները:»,

գ) ՌՆ9. կետի a. ենթակետի 2-րդ պարբերության d. պարբերության 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Տեխնիկական նկարագիր՝

«Տեխնիկական նկարագիր.

ՌՆ9.a.2. կետի նպատակների համար «քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանության» համակարգն ունի ինքնուրույն գործող ներքին տարածք պարունակող հատկանիշ, ինչպես օրինակ՝ գերճնշումային մեկուսացում, օդափոխման համակարգի մեկուսացում, օդափոխանակման սահմանափակ ելքեր հատուկ CBRN ֆիլտրեր և սահմանափակ մուտքեր աշխատողների համար, որոնք նաև անջատված են ներկառուցված օդարգելող սրահակներով (շլյուզներով):»,

դ) ՌՆ9. կետի b. ենթակետի 4-րդ պարբերության Տեխնիկական նկարագրից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագիր՝

«Նկարագիր. ՌՆ9.b.4. կետը չի վերաբերում միջուկային էներգիային:»,

ե) ՌՆ9. կետի b. ենթակետի 4-րդ պարբերության Տեխնիկական նկարագրից հանել վերջին նախադասությունը,

զ) ՌՆ9. կետի b. ենթակետի 4-րդ պարբերության Տեխնիկական նկարագրից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Հատուկ նկարագիր՝

«Հատուկ նկարագիր. Միջուկային էներգիայով առաջամուղ սարքավորման համար տե՛ս ՌՆ9.հ. կետը:»,

է) ՌՆ9. կետի f. ենթակետի Նկարագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Նկարագիր 1. ՌՆ 9. f . կետը ներառում է նավի համար միացնող մալուխները, որոնք միալար են, բազմալար և մեկառանցքային կամ հյուսված տեսակի և ֆյուզելաժ ներթափանցող սարքերը, որոնք երկուսն էլ կարող են ջրակայուն մնալ և պահպանել իրենց աշխատանքային կարողությունները 100 մ-ից ավելի ծովային խորություններում և օպտիկամալուխային կապերին և ֆյուզելաժից ներս օպտիկական ներթափանցողներ, որոնք հատուկ նախագծված են խորությունից անկախ «լազերային» ճառագայթների փոխանցման համար:

Նկարագիր 2. ՌՆ9.f. կետը չի վերաբերում սովորական առաջամուղ սարքերին և հիդրոդինամիկ վերահսկող ֆյուզելաժի զոնդային ներփանցիչներին:».

ե. ՌՆ13. կետի d. ենթակետի 2-րդ պարբերության Նկարագիր 5-ի Հատուկ նկարագրում «Լազերային» բառը վերցնել չակերտների մեջ.

զ. ՌՆ14. կետի Տեխնիկական նկարագիրը հանել և Նկարագիր 2.-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագիր՝

«Նկարագիր 3. «Ռազմական ուսուցման համար մասնագիտացված սարքավորում» եզրույթը ներառում է ռազմական հարձակումների տեսակների ուսուցման, օպերացիոն թռիչքային ուսուցման, ռադարային թիրախի հայտնաբերման ուսուցման, ռադարային թիրախների գեներատորների, հրետանային ուսուցման, հակասուզանավային մարտավարության ուսուցման, թռիչքի սիմուլյատորների (ներառյալ մարդկային ցենտրիֆուգները օդաչուների/աստղագնացների ուսուցման համար, ռադարային ուսուցման, թռիչքային գործիքների ուսուցման. օդագնացության ուսուցման, հրթիռ արձակող սարքերի ուսուցման, թիրախառման ուսուցման, կեղծ «ինքնաթիռների», զրահապատյանների օգտագործման ուսուցման, անօդաչու «ինքնաթիռների» վարման ուսուցման շարժական հարմարանքները և վերգետնյա ռազմական գործողությունների համար ուսուցման սարքավորումը:».

է. ՌՆ15. կետի երկրորդ Հատուկ նկարագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հատուկ նկարագիր. Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 6A002.a., 6A002.b. և 6A003.b. կետերը:».

ը. ՌՆ17. կետի e. ենթակետի 3-րդ պարբերությունում «էլեկտրամագնիսական իմպուլսային միջավայրում (EMP)» բառերը փոխարինել ««Էլեկտրամագնիսական իմպուլսային (EMP)» միջավայրում» բառերով.

թ. ՌՆ18. կետի a. և b. ենթակետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«a. Սարքավորում, որը հատուկ նախագծված կամ փոփոխված է Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքներ «արտադրելու» համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր:

b. Շրջակա միջավայրում փորձարկման շինություններ, որոնք հատուկ նախագծված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքների հավաստագրման, որակավորման կամ փորձարկման համար, և հատուկ դրանց համար նախագծված սարքավորումներ, որոնք որևէ այլ մասերում հատկանշված չեն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական: