ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2024 թվականի N 365-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՖ-ՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԷՖ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԷՖ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 10-ից մինչև 2027 թվականի փետրվարի 9-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմարտի 14-ի N 365-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տե-ղե-կու- թյուն-ներ |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
6006220000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
Ներկած, բամբակի տրիկոտաժե գործվածք ներկված տրիկոտաժե արտադրության համար |
կգ |
125,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
400 000 000 |
|
2. |
6006230000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տարբեր գույների մանվածքից, 100% բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար |
կգ |
5,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
16 000 000 |
|
3. |
6006329000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ ներկված |
Այլ, սինթետիկ տրիկոտաժե գործվածք ներկված տրիկոտաժե արտադրության համար |
կգ |
5,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
16 000 000 |
|
4. |
6006240000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տպված 100% բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար |
կգ |
5,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
16 000 000 |
|
5. |
5209390000 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200 գ/մn-ից ավելի մակերեսային խտությամբ |
Այլ գործվածքներ, Բամբակյա գործվածքներ ներկված |
Մ2 |
70,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
70 000 000 |
|
6. |
5210390000 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, մակերեսային խտությամբ |
Բամբակյա այլ գործվածքները 85%-ից պակաս մանրաթելերից |
Մ2 |
5,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
5 000 000 |
|
7. |
5407720000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
Ներկած, սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85 % ավելին ներկված |
Մ2 |
150,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
180 000 000 |
|
8. |
5407730000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին, տարբեր գույների մանվածքից |
Մ2 |
3,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
3 600 000 |
|
9. |
5407740000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին տպված |
Մ2 |
3,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
3 600 000 |
|
10. |
5604909000 |
Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր |
Հագուստի առաձգական ժապավեն |
կգ |
3,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
27 000 000 |
|
11. |
5602103800 |
Թաղիք կամ նրբաթաղիք՝ ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված |
Սոսնձային երիզ՝ դուբլիրին |
կգ |
500 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
3 750 000 |
|
12. |
5811000000 |
Մգդակած մանածագործական նյութր կտորով մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից բաղկացած, փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով միացված՝ բացի 5810 ապրանքային դիրքում ընդգրկված ասեղնա-գործվածքներից |
Մգդակված սինտիպոն գլանափաթեթով |
Մ2 |
2,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
6 000 000 |
|
13. |
5804109000 |
Շղարշ և ցանցահյուս քաթաններ, բացառությամբ գործված քաթանների |
Ցանցահյուս քաթաններ, ժանյակներ, տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների, ժանյակների կտորով, ժապավեններով կամ առանձին նախշազարդերի տեսքով |
կգ |
100 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
900 000 |
|
14. |
5806329000 |
Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրա- տեսակներից, նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բորդյուկ) |
Կպչուն եզրաժապավեն՝ լիպուչկա |
կգ |
500 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
6 000 000 |
|
15. |
9606100000 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրա-տեսակների այլ մասեր, կոճակների ձևվածքներ |
Կոճգամներ |
կգ |
500 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
7 500 000 |
|
16. |
9606290000 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրա-տեսակների այլ մասեր, կոճակների ձևվածքներ |
Կոճակներ |
կգ |
500 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
2 250 000 |
|
17. |
9607190000 |
Կայծակ ճարմանդներ և դրանց մասերը |
Կայծակ ճարմանդներ |
մ |
15,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
9 000 000 |
|
18. |
5204190000 |
Կարի բամբակյա թելեր |
Կարի բամբակյա թելեր |
կգ |
10,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
75 000 000 |
|
19. |
5401101400 |
Կարի թելեր քիմիական թելերից |
Կարի թելեր քիմիական թելերից |
կգ |
10,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
60 000 000 |
|
20. |
4821901000 |
Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից, տպված կամ չտպված |
Պիտակներ |
կգ |
100 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
3 200 000 |
|
21. |
5807109000 |
Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևած, բայց չասեղնագործված |
Այլ Տպագրված պիտակներ գործվածքից |
կգ |
100 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
3 200 000 |
|
22. |
3403990000 |
Քսանյութեր (ներառյալ յուղող և սառեցնող էմուլսիաները կտրող գործիքների համար, միջոցներ հեղույսների և մանեկների քանդումը հեշտացնելու համար, -ժանգը հեռացնելու միջոցները կամ քսանյութերի հիմքով հակաքայքայիչ նյութերը և պատրաստուկները` կաղապարներից արտադրանքի հանումը հեշտացնելու համար) և տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների ու այլ նյութերի յուղային և ճարպային մշակման համար օգտագործվող միջոցներ՝ բացառությամբ այն միջոցների, որոնց հիմնական բաղադրիչը բիտումային տեսակի հանքանյութերից ստացված՝ 70 զանգվ.% կամ ավելի նավթն ու նավթամթերքներն են |
Այլ Կարի մեքենայի յուղ |
կգ |
150 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
116 000 |
|
23. |
4810190001 |
Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավ) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի, և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն թերթերով (ներառյալ քառակուսիները). – գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող թուղթ և ստվարաթուղթ մեխանիկական կամ քիմիկա- մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելի ընդհանուր զանգվածի 10%-ից ավելի այդպիսի մանրաթելերի պարունակությամբ |
1 մԱ-ի համար 150 գ-ից ոչ ավելի զանգվածով թուղթ և ստվարաթուղթ, որն օգտագործվում է որպես հիմք՝ ֆոտոզգայուն, ջերմազգայուն և էլեկտրազգայուն թղթի կամ ստվարաթղթի համար |
կգ |
4000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
4 800 000 |
|
Ընդամենը |
918 916 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|