Գլխավոր տեղեկություն
Номер
N 919-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 12.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
11.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.03.2024
Дата вступления в силу
13.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 919-Ա

«11» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.68-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, Հ.ԱՐՂՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.8/6, Ս.ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.25 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ի լ/ա Արամ Ավագյանի դիմումը՝ Հ.Արղության փողոցի հ.8/6, Ս.Մալխասյանց փողոցի հ.25 հասցեներում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.01.2023թ. հ.12012023-01-0143, 05.01.2023թ. հ.05012023-01-0253 /գաղտնաբառ՝ DZITC2JA78XG, J6AWWRFDAABA/ վկայականները, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 03.08.2021թ. հ.ՄՇ/23505, 30.11.2021թ. հ.ՄՇ/137260, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 05.08.2021թ. հ.ԴԳ-4108, 01.12.2021թ. հ.ԴԳ-6439, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 04.08.202122-13/2380, 21.12.2021թ. հ.22-13/3302 գրությունները:

Հ.Արղության փողոցի հ.8/1 հասցեում գտնվող 0.05943հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ին, որը ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևանի գլխավոր հատակագծով գտնվում է բնակելի նպատակային նշանակության, ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում, իսկ Հ.Արղության փողոցի հ.8/6, Ս.Մալխասյանց փողոցի հ.25 հասցեներում գտնվող հողամասերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.68-Ա որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի, Հ.Արղության փողոցի հ.8/6 և Ս.Մալխասյանց փողոցի հ.25 հասցեներում գտնվող, «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող համապատասխանաբար՝ 0.189843հա և 0.36406հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակություններն արդյունաբերության, ընդերքօգտա-գործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրվել են «բնակավայրերի» հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.02.2022թ. հ.18-06/2-5935 եզրակացությունը.

1. Հ.Արղության փողոցի հ.8/6 և Ս.Մալխասյանց փողոցի հ.25 հասցեներում գտնվող, «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող համապատասխանաբար՝ 0.189843հա և 0.36406հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.68-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

2. Հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի/:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետի նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 14.09.2022թ. հ.03/25.2/2765-2022 գրության համաձայն քննարկվող հողամասերին հարակից, Արղության փողոցով անցնում է վերգետնյա գազատար, ինչպես նաև Արղության փողոցի հ.հ.8, 8/1, 8/2 առանձնատների գազակարգավորիչները տեղադրված են տվյալ տարածքի արտաքին պատի վրա, ուստի կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի հ.787-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերի ու դրանց օգտագործման» կարգի պահանջները՝ ապահովելով պայմաններ մատակարարի կողմից նշված գազատարների պատշաճ շահագործումը և սպասարկումը ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի համաձայն իրականացնելու համար.

3) քննարկվող տարածքում առկա են «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող կոմունիկացիաներ՝ ինչի պարագայում շինարարական աշխատանքների կատարման ժամանակ ընկերության աշխատակցի ներկայությունը պարտադիր է, քանի որ արգելվում է կատարել հողային աշխատանքներ՝ առանց կոմունիկացիաների տեղափոխման.

4) քննարկվող տարածքով անցնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող մալուխային գծեր, որոնց տեղափոխումն անհրաժեշտ է իրականացնել պահպանելով անվտանգության գոտիները, համաձայն լիցենզավորված ընկերության կողմից կազմված նախագծի՝ նախապես համաձայնեցնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենի հետ:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

Ներմուծեք նկարագրությունը_23345

Ներմուծեք նկարագրությունը_23346