ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. |
N 76-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 7-ի N 915-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Յուրի Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
3. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
4. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
6. Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.30 շենքի հ.23 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N50-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան համայնքի սեփականության 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
9. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևանի Լենինգրադյան 23/13 շենքի հ.34 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
17. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
18. Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին: (Զեկուցվող)
19. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
20. Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին: (Զեկուցվող)
21. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Զեկուցվող)
22. «Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: (Զեկուցվող)