Գլխավոր տեղեկություն
Номер
N 373-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.03.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.03.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2024
Дата вступления в силу
16.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 373-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման 5-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման համապատասխան հավելվածներում 1173 «Անտառների կառավարում» ծրագրի 11001 «Անտառային ոլորտում քաղաքականության մշակման և աջակցության ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման անվանումը փոխարինել «Էկոպարեկային ծառայություն» անվանումով, իսկ նկարագրությունը շարադրել հետևյալ կերպ․

«Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացում և համակարգում»։

1173 «Անտառների կառավարում» ծրագրի 11001 միջոցառման կատարող սահմանել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանը։ 31001 «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի տեխնիկական կարողությունների ընդլայնում» միջոցառման անվանումը փոխարինել «Էկոպարեկային ծառայության տեխնիկական կարողությունների ընդլայնում» անվանումով` միջոցառման կատարող սահմանելով շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանը։ 1155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի անվանումը, նպատակն ու վերջնական արդյունքի նկարագրությունը և դրա 11004, 11005, 11006, 11007, 11008, 11010 միջոցառումների անվանումները և նկարագրությունները, ինչպես նաև 1173 «Անտառների կառավարում» ծրագրի 11002 միջոցառման անվանումը և նկարագրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։ 1173 «Անտառների կառավարում» ծրագրի` 11002 «Անտառպահպանական ծառայություններ», 11003 «Անտառների կադաստրի վարում», 11004 «Անտառների վնասակար օրգանիզմների դեմ պայքար», 32001 «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառումների կատարող սահմանել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

2. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի NN 2 և 7.2 աղյուսակներում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 373-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2024 թվական: