Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 25
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.02.2014
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.02.2014
Дата вступления в силу
28.03.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2014 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ՝ ԿԱՊԱՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՈՒ ԽՏԱՀԱՆՔԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան և «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի ու «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրք՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) սահմանել Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 33Դ ծանոթագրությամբ.

«33Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ:»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշմամբ հաստատված՝ Այն ապրանքների ցանկի 3-րդ կետում, որոնք արգելված է ձևակերպել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, ՄՄ ԱՏԳ ԱԱ «2607 00 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «2607 00 000» ծածկագրով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշման մեջ՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ Այն ապրանքների միասնական ցանկի 2.10 բաժնում, որոնց առնչությամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ, ՄՄ ԱՏԳ ԱԱ «2607 00 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «2607 00 000» ծածկագրով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Սահմանափակումներ կիրառելու մասին» հիմնադրույթներում, «Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին» հիմնադրույթի թիվ 3 հավելվածում ՄՄ ԱՏԳ ԱԱ «2607 00 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «2607 00 000» ծածկագրով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

փետրվարի 25-ի թիվ 25 որոշման

 

ԴԻՐՔ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման

միավորը

2607 00 000 0

Կապարի հանքաքարեր և խտահանքեր

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

փետրվարի 25-ի թիվ 25 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

2607 00 000

Կապարի հանքաքարեր և խտահանքեր՝

 

2607 00 000 1

- կապարի 45% զանգվածային բաժնից ոչ պակաս պարունակությամբ

-

2607 00 000 9

- այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

փետրվարի 25-ի թիվ 25 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կա՛մ եվրոյով, կա՛մ ԱՄՆ դոլարով)

2607 00 000 1

- կապարի 45% զանգվածային բաժնից ոչ պակաս պարունակությամբ

433Դ)

2607 00 000 9

- այլ

4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: