Գլխավոր տեղեկություն
Номер
N 574-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 25.04.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2024
Дата вступления в силу
26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 574-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1756-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» N 1756-Լ որոշման՝

1) 2-րդ կետում «ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս է» բառերը փոխարինել «վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) hավելվածի 6-րդ կետում «իրավունքից» բառից հետո լրացնել «(բացառությամբ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված դեպքերի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ