Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 528
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
28.01.2011
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
28.01.2011
Дата вступления в силу
04.02.2011

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 2011 թվականի

թիվ 528

քաղ. Մոսկվա

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել «Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում կատարվող փոփոխությունները (կցվում են):

2. Կողմերին՝ Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի ««Բույսերի կարանտինի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» 2010 թվականի մայիսի 21-ի արձանագրության 2-րդ հոդվածի իրագործման նպատակով ապահովել կարանտինային հսկողության վերցված ներմուծվող արտադրանքին ներկայացվող բուսասանիտարական պահանջների մասին պաշտոնական տեղեկատվության տեղադրումը կողմերի լիազորված մարմինների պաշտոնական կայքերում՝ մինչև նշված արձանագրությունն ուժի մեջ մտնելը:

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի ««Բույսերի կարանտինի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» 2010 թվականի մայիսի 21-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամները՝

 

Բելառուսի
Հանրապետությ
ունից`

Ս. Ռումաս

Ղազախստանի

Հանրապետությունից`

ՈՒ. Շուկեև

Ռուսաստանի
Դաշնությ
ունից`

Ի. Շուկալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հունվարի 28-ի

թիվ 528 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում կատարվող

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. III. Ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողություն իրականացնելու մասին ընդհանուր դրույթները բաժնի 3.3 կետից հանել երրորդ պարբերությունը:

2. IV. Ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) մասով միջոցառումները բաժնում՝

4.1.1. ենթակետից հանել «3)» ենթակետը՝ համապատասխան կերպով փոխելով հաջորդող ենթակետի համարակալումը.

4.1.3. ենթակետից հանել «2)» ենթակետը՝ համապատասխան կերպով փոխելով հաջորդող ենթակետի համարակալումը.

հանել 4.1.4 ենթակետը՝ համապատասխան կերպով փոխելով 4.1 կետի մնացած ենթակետերի համարակալումը.

4.3.2 (ենթակետ 1) և 4.4.2 ենթակետերից հանել «ներմուծման կարանտինային թույլտվությունների» բառերը:

3. VII. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի առանձին տեսակների ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման առանձնահատկությունները բաժնում 7.1 կետից հանել «ներմուծման կարանտինային թույլտվությունների և» բառերը:

4. IX. Անցումային դրույթներ բաժնից հանել 9.1 և 9.2 կետերը՝ համապատասխան կերպով փոխելով 4.1 կետի մնացած կետերի համարակալումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: