Գլխավոր տեղեկություն
Номер
N 181-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.03.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.03.2024
Дата вступления в силу
13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 181-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող «Օգնություն դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին» ծրագրի մասին» N 875-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «125,000,000» թիվը փոխարինել «250,000,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 181-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության պետական համակարգի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին դպրոցական և նախադպրոցական գույքի տրամադրում։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի Հայ դպրոց հիմնադրամ (Armenia School Foundation – USA, ) իրավաբանական հասցեն՝ քաղ.Գլենդել, Սան Ֆերնանդո փողոց 3628, Կալիֆորնիա, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայ դպրոց» հիմնադրամ (իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Բաղրամյան 17, գործունեության հասցեն` քաղ. Երևան, Վերին Անտառային փողոց, 127/2 շենք, բն. 6,

ՀՎՀՀ` 02566785)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, կրթության բնագավառում

6.

Ծրագրի բյուջեն

Ներկայացվող ծրագրի համար բյուջեն կազմում է 250,000,000 դրամ։

Առաջին փուլում` 2021 թվականի հունվար – 2022 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 99,500,000 դրամ.

Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվար - 2023 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 45,000,000 դրամ.

Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվար -2025 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 75,500,000 դրամ.

Ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը` 30,000,000 դրամ կտրամադրվի

կազմակերպչական ծախսերին:

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի դպրոցները և նախադպրոցական հաստատությունները:

Սույն ծրագրով նախատեսվում է գույքով ապահովել շուրջ 125 դպրոց և մանկապարտեզ: Դպրոցները և նախադպրոցական հաստատությունները կընտրվեն «Հայ դպրոց» հիմնադրամի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում` ելնելով

դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարիքավորության աստիճանից:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Հայ դպրոց» հիմնադրամի ծրագրի տևողությունը կազմում է հինգ տարի: Հիմնադրամի ֆոնդը ներկայացվող ծրագրի համար կազմում է՝ 250,000,000 դրամ:

Ծրագրով նախատեսվում է դպրոցական և նախադպրոցական գույքի պատրաստում հետևյալ քանակներով՝

5,300 միավոր (1 միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռներ 900 հատ ուսուցչական սեղան

1,000 հատ ուսուցչական աթոռ

800 հատ գրատախտակ

220 հատ դպրոցական գրապահարան

110 միավոր (1 միավորը` 1 նախադպրոցական սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան- աթոռ

80 հատ (8 տեղանոց) նախադպրոցական պահարան 800 հատ (8 տեղանոց) դպրոցական կախիչ

Ծրագրի առաջին փուլում` 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 14,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 85,500,000 դրամ

Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվարից մինչև 2023 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 5,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 40,000,000 դրամ:

Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 10,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 65,500,000 դրամ:

Ծրագրի ընդհանուր արժեքից` 30,000,000 դրամ կտրամադրվի կազմակերպական ծախսերին:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1 Փայտյա հումքի՝ ԴՍՊ-ի ձեռքբերում՝ 29,000,000 դրամ.

2 Պայմանագրերի կնքում` գույք պատրաստող կապալառու ձեռնարկությունների հետ՝ 191,000,000 դրամի չափով, գույքի հետևյալ միավորների համար՝

2.1 5,300 միավոր (1 միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռ, յուրաքանչյուր միավորի համար` 24,000 դրամ,

2.2 900 հատ ուսուցչական սեղան, յուրաքանչյուրի համար` 17,000 դրամ,

2.3 1,000 հատ ուսուցչական աթոռ, յուրաքանչյուրի համար` 11,020 դրամ,

2.4 800 հատ գրատախտակ յուրաքանչյուրի համար` 18,000 դրամ,

2.5 220 հատ դպրոցական գրապահարան, յուրաքանչյուրի համար` 48,000 դրամ,

2.6 110 միավոր (1 միավորը` 1 սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան-աթոռ յուրաքանչյուրի համար` 40,000 դրամ,

2.7 80 հատ նախադպրոցական պահարան (8 տեղանոց) յուրաքանչյուրի համար` 21,500 դրամ,

2.8 800 հատ դպրոցական կախիչ (8 տեղանոց) յուրաքանչյուրի համար` 8,000 դրամ.

3 Գրասենյակի վարձակալության ծախսեր՝ 7,800,000 դրամ.

4 Կապի և հաղորդակցության ծախսեր՝ 2,400,000 դրամ.

5 Գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում, տեղեկատվական բուկլետների տպագրություն)՝ 3,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական գումարը նախատեսվում է ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը, որը կազմում է՝ 30,000,000 դրամ: Այս գումարը, ըստ կազմված նախահաշվի, պետք է օգտագործվի հետևյալ ծախսերի համար՝

-աշխատակազմի վարձատրություն (ներառյալ օրենքով սահմանված հարկերի վճարումներ) - 13,200,000 դրամ.

-գրասենյակի վարձակալության ծախսեր - 7,800,000 դրամ

-ՀՀ մարզեր գործուղման ծախսեր -3,100,000 դրամ

-կապի և հաղորդակցության ծախսեր - 2,400,000 դրամ

-գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում, տեղեկատվական բուկլետների տպագրություն) - 3,500,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ  կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման շրջանակներում հիմնադրամը համագործակցելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ, ինչպես նաև մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման վերահսկողությունը իրականացվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

12.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ