Գլխավոր տեղեկություն
Номер
N 1254-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 03.04.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
01.04.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
01.04.2024
Дата вступления в силу
04.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1254-Ա

«01» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄԱԴՈՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.27 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.11.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 02.02.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Արմեն Դավթյան Ռուսլանի» Ա/Ձ-ի կողմից 16.12.2022թ. տրված եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14.06.2023թ. տրված հ.14062023-01-0717 տեղեկանքը և ընդհանուր բաժնային սեփականատեր՝ Արևիկ Զաքարյանի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (15.03.2023թ. հ.Դ-31351-23, 19.07.2023թ. հ.Դ-87719-23, 30.08.2023թ. հ.Դ-107260-23, 07.11.2023թ. հ.Դ-137611-23).

1. Երևան, Շենգավիթ, Մադոյան փողոց հ.27 հասցեում՝ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.11.2012թ. հ.28112012-01-1519 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022RU2WBW) հանդիսացող հողամասերում քաղաքացի Արթուր Սարգսի Պետրոսյանի կողմից կատարված ինքնակամ իրականացրած 77.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ), ինքնակամ բացված պատուհանները 2/երկու/ հատ և դուռը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 357622 (երեք հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան