Գլխավոր տեղեկություն
Номер
N 1419-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 16.04.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
12.04.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
12.04.2024
Дата вступления в силу
17.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1419-Ա

«12» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԻԶԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.26 ՇԵՆՔԻ Հ.36՝ 64.86ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արման Վոլոդյայի Խուրշուդյանի դիմումը` Երևանի Նիզամի փողոցի հ.26 շենքի հ.36՝ 64.86քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Նիզամի փողոցի հ.26 շենքի հ.36՝ 64.86քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.01.2024թ. հ.29012024-01-0184 վկայական) անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Արման Վոլոդյայի Խուրշուդյանին (1անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես նվիրառուի սեփականություն:

2. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից` երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան