Գլխավոր տեղեկություն
Номер
N 313-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.03.2024
Дата вступления в силу
08.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2024 թվականի N 313-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Պետական նպաuտների մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 24-րդ հոդվածի 1.3-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման նախաբանը «24-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1.3-րդ մասը և» բառերով, իսկ N 1 հավելվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.3-րդ կետով՝

«4.3. Եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, ապա դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողը կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսինը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձը նպաստի համար կարող է դիմել նաև դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով։ Այս դեպքում սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը և կից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը ծառայություն է ուղարկում իր պաշտոնական փոստից՝ դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով հաստատված գրությամբ կամ դրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գրությամբ ելքագրված վերընթերցված (սկանավորած) տարբերակը։»․

2) 18-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերը․

3) 18-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով`

«1.1) օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում, չի ներկայացվել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկանք․»․

4) 20-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի կապակցությամբ նպաստը նշանակվել է խնամակալին)» բառերով․

5) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով․

«25.1. Եթե ծնողը դիմումը ներկայացնում է դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով, ապա նպաստի գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի վավերացրած լիազորագիր: Այս դեպքում նպաստը վճարվում է նաև լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:»․

6) 34-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․

7) 40-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետը «երեխայի» բառից առաջ լրացնել «նպաստը նշանակելուց հետո» բառերով,

բ․ 3-րդ ենթակետը «կարգավիճակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ, երբ նպաստը նշանակվելու է խնամակալին» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական: