Գլխավոր տեղեկություն
Номер
N 803-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 04.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
01.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
01.03.2024
Дата вступления в силу
05.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 803-Ա

«01» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

01.03.2024թ.

հ.803-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Հովհաննես Ղուկասյան և Աշոտ Գրիգորյան

Քանաքեռցու փողոց, 5-րդ նրբանցք, հ.13

բնակելի տուն

Հովհաննես Ղուկասյանին և Աշոտ Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռցու փողոցի 5-րդ նրբանցքի հ.13 հասցեում գտնվող բնակելի տան /վկ.հ.31012024-01-0262, հող ընդ. համատեղ. 136,2552քմ, սեփ.319.6942քմ, օժ.շին.32.6քմ/ բաժանման հատա-կագծով առանձնացվող 123.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զաքարիա Քանաքեռցու փողոց, 5-րդ նրբանցք, հ.13/1

01012JLM4XGX

 

2

Հայկ Գալստյան

/լիազորված անձ/

Մարինե Խաչատրյան

Հաղթանակ թաղամաս, հ.50-13ա, 50-13բ

հողամաս

Մարինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի հ.50-13ա, 50-13բ հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.31102023-01-0146, Երևանի քաղաքապետի 23.02.2024թ. հ.704-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/328

01007FK7UVEA

 

3

Ռաֆիկ Չալյան

/լիազորված անձ/

«ԹԻ ԸՔԱՈՒՆԹ» ՍՊԸ

Արգիշտիի փողոց, հ.7/8, հ.9/2 և հ.9/5

հողամաս

«ԹԻ ԸՔԱՈՒՆԹ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, Արգիշտիի փողոցի հ.7/8, հ.9/2 և հ.9/5 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.28122023-01-0101, վկ. հ. 28122023-01-0421 և վկ.հ.28122023-01-0285/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.7/8

01006ZQU3WTG

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան