ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետով, 146-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-6-րդ մասերով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ 2024 թվականի ապրիլի 19-ից՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. Սիմոնյան |
2024 թվական, փետրվարի 29 Երևան
ԱԺՈ-86-Ա |