ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 652-Ա |
«21» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.Հ.13, 64, 67 ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 69-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի և Երևանի ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների միջև կնքվող «Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման» պայմանագրերի 6.2 կետի 6.2.1 ենթակետը.
1. Հաստատել 2024 թվականի փետրվարի 15-ին անցկացված` Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.13, 64, 67 երթուղիների սպասարկման իրավունքը ժամանակավոր հատկացնելու մրցույթի արդյունքների վերաբերյալ Երևան քաղաքի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 15.02.2024թ. կազմած հ.1Ժ (24) արձանագրությունը (կցվում է):
2. Դադարեցնել «ԲԱՍ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.9 երթուղու սպասարկման իրավունքը և Երևանի քաղաքապետարանի ու «ԲԱՍ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ 2014 թվականի մարտի 31-ի «Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման» հ.56Ա պայմանագիրը՝ 2024 թվականի մարտի 1-ից համարել լուծված:
3․ Դադարեցնել «Արտքրիս-5» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.67 երթուղու սպասարկման իրավունքը և Երևանի քաղաքապետարանի ու «Արտքրիս-5» ՍՊԸ-ի միջև կնքված՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ի «Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման» հ.47Ա պայմանագիրը՝ 2024 թվականի մարտի 1-ից համարել լուծված:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝
1) լուծել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.13 երթուղու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ նախկինում կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը.
2) Երևան համայնքի անունից, Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.13, 64, 67 երթուղիների ժամանակավոր սպասարկման համար, մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ կնքել նոր, ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրեր.
5. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝
1) լուծել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.9, 67 երթուղիների համար, համապատասխանաբար՝ «ԲԱՍ» և «Արտքրիս-5» ՍՊԸ-ների հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերը.
2) լուծել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.13 երթուղու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ նախկինում կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը.
3) Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.13, 64, 67 երթուղիների ժամանակավոր սպասարկման համար, մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ կնքել նոր, երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրեր և կազմակերպել երթուղիների աշխատանքը.
4) պայմանագրերի մեկական օրինակը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն:
6. Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման հ.1 հավելվածից հանել ավտոբուսային հ.9 երթուղին:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Գրիգորյանը:
|
Տ. Ավինյան |