ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 152-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 745-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02834561) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2024 թվականի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի, կենցաղային տեխնիկայի և կենցաղային ապրանքների մատակարարում` 1,366,083.34 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 30-ի «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Արտակարգ իրավիճակներին նախապատրաստում և մարդասիրական օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» ծրագրի մասին» N 745-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |