ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 750-Ա |
«27» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող և տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածում նշված անձանց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2025 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2024թ. դեկտեմբերի 20-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 27.02.2024 թ. հ. 750-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N |
Հաշմանդամի անունը և ազգանունը |
Հաշմանդամի նույնականացման տվյալը |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
1 |
Հովիկ Երիցյան |
Անձնագիր AL 0347705 |
37 AE 503 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
2 |
Էդուարդ Գևորգյան |
Նույնականացման քարտ 014870729 |
36 GO 889 |
Մկրտիչ Գևորգյան |
31.12.2024թ. |
3 |
Սարիբեկ Սողոյան |
Անձնագիր AU 0498996 |
37 GM 052 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
4 |
Լիդա Եսայան |
Նույնականացման քարտ 011236296 |
80 EA 807 |
Արթուր Եսայան |
31.12.2024թ. |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|