ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 710-Ա |
«23» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գ.ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.59/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՄԱՍԻ /17.51ՔՄ/ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ակբա բանկ» ԲԲԸ-ի լ/ա Արմեն Մնացականյանի դիմումը` Գ.Բաշինջաղյան փողոցի հ.59/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ակբա բանկ» ԲԲԸ-ին պատկանող բնակելի տան մի մասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24112023-01-0296 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.12.2023թ. հ. Դ-153923-23 եզրակացությունը.
1. Աջափնյակ վարչական շրջանի, Գ.Բաշինջաղյան փողոցի հ.59/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ակբա բանկ» ԲԲԸ-ին պատկանող բնակելի տան մի մասի /17.51քմ/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |