Գլխավոր տեղեկություն
Номер
N 1312-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 09.04.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
05.04.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
05.04.2024
Дата вступления в силу
10.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1312-Ա

«05» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.26/4 ՇԵՆՔԻ Հ.Հ.1, 2, 3, 4, 5, 6 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահե Հարությունյանի դիմումը` Ամիրյան փողոցի հ.26/4 շենքի հ.հ.1, 2, 3, 4, 5, 6 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ին պատկանող բնակարանների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ. 08092023-01-0155, 08092023-01-0125, 08092023-01-0112, 08092023-01-0152, 08092023-01-0084, 08092023-01-0098 վկայականներ) գործառական նշանակությունները հասարակական դասակարգելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-154925-24 եզրակացությունը.

1. Ամիրյան փողոցի հ.26/4 շենքի հ.հ.1, 2, 3, 4, 5, 6 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ին պատկանող բնակարանների գործառական նշանակությունները, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանները հաշվառել հասարակական նշանակության:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան