Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2024-14.03.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Принят
Փարաքար համայնքի ավագանի
Дата принятия
26.02.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.02.2024
Дата вступления в силу
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2024 թվականի N 6-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն NN 1-10-րդ հավելվածների:

2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 տոկոսի չափաքանակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -10

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -1

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 

ավագանու 2024 թվականի

փետրվարի 26-ի նիստի N 6-Ն որոշման

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ո Ւ Ն

 

Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին

 

ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ.

Բյուջեն տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ-երին) Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, բյուջեն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծախսերի համապարփակ թվարկումն է` տվյալ բյուջետային տարվա ընթացքում կառավարման մարմինների յուրաքանչյուր գործառույթի գծով:

Համայնքի ֆինանսական միջոցները խիստ սահմանափակ են` դրանց բաշխումը պետք է իրականացվի բացառապես ՏԻՄ-երին վերապահված լիազորությունների սահմաններում: Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի զարգացման ծրագրերի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը: Բյուջեն ցանկացած համայնքի ֆինանսական ամենահիմնական փաստաթուղթն է, որտեղ ներկայացված են համայնքի քաղաքականությունը, տարեկան գործունեության պլանավորումը և հսկողությունը: Այն ներառում է տվյալ տարվա համար պլանավորվող ծրագրերը, միջոցառումները, եկամուտների կանխատեսումները և այն ծախսերի նախահաշիվները, որոնք անհրաժեշտ են պլանավորվող ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար:

Համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը կազմելիս կատարվել են համեմատական վերլուծություններ` Փարաքար համայնքի 2022 թվականի փաստացի արդյունքների, 2023 թվականի հաստատված և 2024 թվականի կանխատեսվող ցուցանիշների հետ: Այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունն ունի հետևյալ տեսքը.

 

 

Եկամուտները

/հազ. դրամ/

Ծախսերը

/հազ. դրամ/

Բյուջեի

հավելուրդ կամ

դեֆիցիտ

2022թ. փաստացի

1.021.924.641

868.170.200

0

2023 թ. հաստատված

1.217.000.000

1.217.000.000

0

2024թ. կանխատեսվող

1.470.000.000

1.470.000.000

0

Համայնքի 2024 թվականի բյուջեն մշակվել է` հիմք ունենալով 2022-2024 թվականների ընթացքում Փարաքար համայնքի ներկայացրած կապիտալ շինարարության բնագավառում համայնքի կազմում ներառված բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի կատարումը:

Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի մասնագիտական կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:

Գալիք բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները և բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Իրականացնել բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումն ու այդ նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական տարաբնույթ ծրագրեր:

 

Համայնքի 2024թ. զարգացման հիմնական ուղղությունները ուղղված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Շահագրգիռ մոտեցում պետք է ցուցաբերեն համայնքի բնակչությունը, բնակավայրերի ղեկավարները, համայնքի ավագանին, համայնքային կազմակերպությունների աշխատակիցները՝ համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղությամբ:

Բյուջեի նախագիծը կազմելիս օգտագործվել են Կառավարության կողմից սահմանված խորհրդատվական բնույթի նորմատիվները:

Նախագծում նախատեսված է նաև պահուստային ֆոնդ, որը տարվա ընթացքում ի հայտ եկած չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման աղբյուր է:

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի համաձայն համայնքի 2024 թվականի բյուջեն բաղկացած է 2 բաղկացուցիչ մասերից`

Համայնքի բյուջեի վարչական մաս /վարչական բյուջե/

Համայնքի բյուջեի ֆոնդային մաս /ֆոնդային բյուջե/

Բյուջեի այդ բաղկացուցիչ մասերը հավասարակշռված են:

Բյուջեի եկամուտների /ծախսերի/ կանխատեսման և դրանց նախահաշիվների կազմման աշխատանքներն իրականացվում են ինչպես վարչական բյուջեի, այնպես էլ ֆոնդային բյուջեի համար առանձին:

 Բյուջեի եկամտային մասում ընդամենը նախատեսվել են հարկեր և տուրքեր 421300.0 հազ. դրամի չափով:

 Այլ եկամուտների գծով նախատեսվում է տարվա ընթացքում հավաքագրել` 282264.422 հազ. դրամ:

 Նախագծում ներառվել է նաև ՀՀ Կառավարության կողմից Փարաքար համայնքին համահարթեցման սկզբունքով 2024 թվականի համար հատկացված 761424.278 հազ. դրամի չափով դոտացիա:

 Պետության կողմից տրամադրվում է նպատակային հատկացումներ (սուբվենցիա)` համայնքի արվեստի դպրոցում ազգային նվագարաններով սովորողների ուսման վարձի հատուցման նպատակով 5011.3 հազ. դրամ:

Ընդամենը նախատեսվում է 2024 թվականի ընթացքում եկամուտ- 1470000.0 հազ. դրամի չափով:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի պահանջներով Փարաքար համայնքի ավագանուն հաստատմանն ենք առաջարկում

1. Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեն`

ա/ վարչական բյուջեի եկամտային մասով- 1470000.0 հազ. դրամ

բ/ վարչական բյուջեի ծախսային մասով- 1470000.0 հազ. դրամ

գ/ վարչական բյուջեի դեֆիցիտ - 0 դրամ

դ/ ֆոնդային բյուջեի եկամտային մասով - 100000.0 հազ. դրամ

ե/ ֆոնդային բյուջեի ծախսային մասով - 100000.0 հազ. դրամ

զ/ ֆոնդային բյուջեի հավելուրդ - հազ. դրամ

 

Վարչական և ֆոնդային բյուջեներում եկամուտները սահմանել հետևյալ չափերով.

 

հազ. դրամ

Եկամուտների անվանումները

2024թ. Կանխատեսվող

1

Հողի հարկ

20000.0

2

Գույքահարկ /շինությունից/

17300.0

3

Անշարժ գույքի հարկ

138000.0

4

Գույքահարկ /փոխադրամիջոցից/

246000.0

5

Տեղական տուրքեր

33800.0

6

Այլ եկամուտներ

17737.422

7

Վարձակալված հողի և գույքի վճար

16000.0

8

Տեղական վճար

214727.0

9

ՀՀ Պետ բյուջեից դոտացիա

761424.278

10

Ազգային նվագարանների և նվազագ.աշխատավարձի գծով

5011.30

 

Ընդամենը վարչական բյուջե

1470000.0

11

Հողի օտարումից եկամուտ

100000.0

12

Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)

-

14

Ֆոնդային բյուջեի ազատ մնացորդ

-

 

Ընդամենը ֆոնդային բյուջե

-

 

Ընդամենը վարչական և ֆոնդային բյուջե

1570000.0

Վարչական և ֆոնդային բյուջեի ծախսերն ըստ բնագավառների սահմանել հետևյալ չափերով.

 

հազ. դրամ

Ծախսերի բնագավառները

2024թ. Կանխատեսվող

1

Համայնքապետարան

509780.0

2

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

81853.85

3

Աղբահանում

149500.0

4

Կեղտաջրերի հեռացում

17890.0

5

 Փողոցների լուսավորություն

41000.0

6

Հանգիստ մշակույթ և կրոն

59000.0

7

Հանգստի և սպորտի ծառայություններ

20000.0

8

Նախադպրոցական կրթություն

290200.0

9

Արվեստի դպրոց

Ազգային նվագ.փոխհատուց

66988.7

5011.30

10

Սոց օգնություն

16000.00

11

Պահուստային ֆոնդ ( վարչ.բյուջե )

212276.15

 

Ընդամենը վարչական բյուջե

1470000.0

12

Շենքեր և շինությունների կառուցում

70000.0

13

Շենքեր և շինությունների կապիտալ վերանորոգում

0

14

Վարչական սարքավորումներ

20000.0

15

Նախագծահետազոտական ծախսեր

10000.0

 

Ընդամենը ֆոնդային բյուջե

100000.0

 

Ընդամենը

1570000.0

1. Համաձայնություն տալ Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:

2. Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար սահմանել 50% չափաքանակ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Դ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

Հավելված 2-5

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 

2024 թվականի ավագանու

Փետրվարի 26-ի նիստի N 6-Ն որոշման

Հավելված 6-10

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 

ավագանու 2024 թվականի

Փետրվարի 26-ի N 6-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: