Գլխավոր տեղեկություն
Номер
N 195-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.02.2024
Дата вступления в силу
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 195-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1454-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման հավելվածի 30-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1454-Ա որոշման հավելվածում՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Դանիել
Դանիելյան
  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ
Սեդրակ
Սիմոնյան
  ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության
խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին
գործառույթներ համակարգող
Հովհաննես
Գևորգյան
  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
իրավաբանական վարչության պետ
Լուսինե
Գրիգորյան
  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի
իրականացման վարչության պետ
Էդուարդ
Ներսիսյան
  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ».

 

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վահագն Մարաբյան - «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Էմին Մկրտչյան - «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռուզաննա Մինասյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար» բառերը փոխարինել «Արամ Իսաբեկյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի պրոֆեսոր» բառերով.

4) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Մանե Մակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Ալիսա Դանիելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Մանե Քոչինյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Մարիաննա Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

 Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ