Գլխավոր տեղեկություն
Номер
N 240-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2024
Дата вступления в силу
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 240-Ա

 

«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 9202-ԱՄ համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ավելացնել «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2,251,430,000.0 դրամով, լրացուցիչ 450,286 հասարակ բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու միջոցով՝ յուրաքանչյուրը 5,000.0 դրամ արժեքով՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, Եղեգնաձոր քաղաք, Զորավար Վարդան փողոց 12/1 հասցեում գտնվող, նորակառույց մասնաշենքի արժեքով՝ 2,218,801,250․0 դրամով, ինչպես նաև նորակառույց մասնաշենքը սպասարկող 1.13 հա հողատարածքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 32,628,750.0 դրամով (պետական գրանցման վկայական՝ թիվ թիվ 24012024-10-0003)։

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի գնահատումը, ինչպես նաև «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի նկատմամբ «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացնել «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան