ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 712-Ա |
«23» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿԻ Հ.7-12Ա, Հ.7-12Բ ԵՎ Հ.7-12Գ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Մինասյանի լիազորված անձ Արտյոմ Մինասյանի դիմումը՝ Հաղթանակի հ.7-12ա, հ.7-12բ և հ.7-12գ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 20.04.1996թ. հ.Ա050011 պետական ակտը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակի հ.7-12ա, հ.7-12բ և հ.7-12գ հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են համապատասխանաբար` 1190.29քմ, 264.65քմ և 381.74քմ, պետական ակտում ամրագրված` 1200.0քմ, 200.0քմ և 400.0քմ մակերեսների փոխարեն:
Քննարկվող` 1190.29քմ, 200.0քմ և 381.74քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.02.2024թ. հ.Դ-3678-24, հ.Դ-3689-24, հ.Դ-3682-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակի հ.7-12ա, հ.7-12բ և հ.7-12գ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 1190.29քմ (խաղողի այգի), 200.0քմ (անօգտագործելի հող իրացման ենթակա) և 381.74քմ (անօգտագործելի հող իրացման ենթակա) մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |