Գլխավոր տեղեկություն
Номер
N 694-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 26.02.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
23.02.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
23.02.2024
Дата вступления в силу
27.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 694-Ա

«23» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.75-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.75-Ա որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցների» ՓԲԸ-ից՝ որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով ընկերությանը (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 09.07.2009թ. հ.2531736 վկայական) պատկանող, Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող՝ 1356.0քմ մակերեսով հողամասը, 374.8քմ մակերեսով շինությունը և թվով 3 ավտոմեքենաները՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 13.02.2024թ. հ.75-Ա որոշմանը կից հավելվածի:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն և 2024 թվականի փետրվարի 13-ի հ.75-Ա որոշումները.

1. Լիազորել.

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Ջրային կառույցների» ՓԲԸ-ի հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող 1356.0քմ մակերեսով հողամասի, 374.8քմ մակերեսով շինության համար.

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման ծառայության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Ջրային կառույցների» ՓԲԸ-ի հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.75-Ա որոշմանը կից հավելվածում նշված թվով 3 ավտոմեքենաների /Hyundai H100, Chevrolet Cruze, Volkswagen ID4 Crozz Pure Plus/ համար:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության ու մատակարարման և տեխնիկական սպասարկման ծառայության պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան