Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2024
Принят
Գյումրի համայնքի ավագանի
Дата принятия
13.02.2024
Подписан
Գյումրի համայնքի ղեկավար
Дата подписания
13.02.2024
Дата вступления в силу
28.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» փետրվարի 2024 թվականի N 6-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 3-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 1–ին կետի 1-ին ենթակետի «5 883 701 900 (հինգ միլիարդ ութ հարյուր ութսուներեք միլիոն յոթ հարյուր մեկ հազար ինը հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 335 812 800 (վեց միլիարդ երեք հարյուր երեսունհինգ միլիոն ութ հարյուր տասներկու հազար ութ հարյուր)» թվով և բառերով,

2) 1-ին կետի 2-րդ ենթակետի «5 883 701 900 (հինգ միլիարդ ութ հարյուր ութսուներեք միլիոն յոթ հարյուր մեկ հազար ինը հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 653 294 400 (վեց միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:

3. Հավելվածը լրացնել 5-րդ, 6-րդ հատվածներով` համաձայն N5 և N6 հավելվածների.

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի (այսուհետ` բյուջե) տարեսկզբի ազատ մնացորդը` 317 481 600(երեք հարյուր տասնյոթ միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ է, որից` վարչական մասի մնացորդը` 250 610 200 (երկու հարյուր հիսուն միլիոն վեց հարյուր տասը հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ֆոնդային մասի մնացորդը` 66 871 400 (վաթսունվեց միլիոն ութ հարյուր յոթանասունմեկ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 148 485 500 (մեկ հարյուր քառասունութ միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը,

3) բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 168 996 100 (մեկ հարյուր վաթսունութ միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:

4.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ (16)

Դեմ (8)

Ձեռնպահ (4)

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Լ. Սանոյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Թ. Համբարձումյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Ս. Ադամյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

Ա. Պապիկյան

Հ. Նիկողոսյան

Ք. Հարությունյան

Ն. Ղազարյան

Ա. Մաթևոսյան

Ե. Խանամիրյան

Լ. Մուրադյան

Հ. Ստեփանյան

Գ. Մանուկյան

Կ. Սոսյան

Կ. Մալխասյան

Վ. Հակոբյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

ք. Գյումրի

«13» փետրվարի, 2024 թվական

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի

N 6-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի

N 3-Ն որոշման»

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի

N 6-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի

N 3-Ն որոշման»

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի

N 6-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի

N 3-Ն որոշման»

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի

N 6-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի

N 3-Ն որոշման»

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի

N 6-Ն որոշման

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի

N 6-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2024 թվական: