Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.02.2024-03.08.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Գյումրի համայնքի ավագանի
Дата принятия
23.01.2024
Подписан
Գյումրի համայնքի ղեկավար
Дата подписания
23.01.2024
Дата вступления в силу
27.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» հունվարի 2024 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 6 335 812 800 (վեց միլիարդ երեք հարյուր երեսունհինգ միլիոն ութ հարյուր տասներկու հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 6 653 294 400 (վեց միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

(1-ին կետը փոփ. 13.02.24 N 6-Ն)

2. Սահմանել որ՝

համայնքի ղեկավարը համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ (27)

Դեմ (0) 

Ձեռնպահ (0)

 

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Լ. Սանոյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Թ. Համբարձումյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Հ. Նիկողոսյան

Ք. Հարությունյան

Ն. Ղազարյան

Ա. Մաթևոսյան

Շ. Արամյան

Լ. Մուրադյան

Հ. Ստեփանյան

Վ. Հակոբյան

Կ. Սոսյան

Ս. Ադամյան

Գ. Մանուկյան

Կ. Մալխասյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

ք. Գյումրի

«23» հունվարի, 2024 թվական

 

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի 

հունվարի 23-ի N 3-Ն որոշման

(հավելվածը խմբ. լրաց. 13.02.24 N 6-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2024, N 169-Ն 25.09.2024, N 3-Ն
26.06.2024, N 122-Ն 03.08.2024, N 3-Ն
13.02.2024, N 6-Ն 28.02.2024, N 3-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան