Գլխավոր տեղեկություն
Номер
N 258-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2024
Дата вступления в силу
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 258-Ա

 

«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):

2․ Սահմանել, որ՝

1) կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

ա․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ պետական մարմիններ) տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարում՝ նախագծում, մշակում, ծրագրավորում, ներդրում, այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակում, սպասարկման հետ կապված աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում կազմակերպության ռեսուրսներով կամ պայմանագրային հիմունքներով այլ ընկերությունների միջոցով, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված այլ գործառույթների իրականացում,

բ․ պետական մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հետ փոխկապակցված համակարգերի մշակման և կառավարման արդյունավետության բարձրացում և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների հասանելիության ընդլայնում և դյուրացում:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել իր կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեություն՝ պետական մարմինների համար տեղեկատվական ծառայությունների մատուցում, ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում։

4. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությունները:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) հաստատել կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով կազմակերպության պետական գրանցումը.

2) հաստատել կազմակերպության աշխատողների թիվը, հաստիքների քանակը և անվանացանկը.

3) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը.

4) ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

7․ Կազմակերպության պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան