Գլխավոր տեղեկություն
Номер
N 245-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2024
Дата вступления в силу
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 245-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1826-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին և երկրորդ փուլերի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1826-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «առաջին և երկրորդ փուլերի» բառերը.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետի՝

ա. «1000» թիվը փոխարինել «996» թվով,

բ. «2» թիվը փոխարինել «1» թվով,

գ. «ա» և «բ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ կետից հանել «յուրաքանչյուր փուլի համար» և «առանձին» բառերը:

2. Որոշման հավելվածի՝

1) վերնագրից և 23-րդ կետից հանել «առաջին և երկրորդ փուլերի» բառերը.

2) 2-րդ կետից հանել «, ինչպես նաև սույն ծրագրի՝ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 42/5 հասցեի երկրորդ փուլի իրականացման շրջանակում առաջին փուլով կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներում բնակարանի ձեռքբերման իրավունք չստացած անձինք» բառերը.

3) 9-րդ կետից հանել «, իսկ սույն ծրագրի՝ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 42/5 հասցեի երկրորդ փուլի շրջանակում նաև առաջին փուլով անշարժ գույքերի վերաբերյալ նրանց հետ չեն կնքվել պայմանագրեր» բառերը.

4) 10-րդ կետից հանել «առաջին և երկրորդ փուլի շրջանակներում» բառերը.

5) 13-րդ կետից հանել «Յուրաքանչյուր փուլի համար» և «առանձին» բառերը, իսկ «գերատեսչության» բառը փոխարինել «Գերատեսչության» բառով.

6) 14-րդ կետի առաջին նախադասությունից հանել «առաջին և երկրորդ փուլի շրջանակներում» և «՝ յուրաքանչյուր փուլի համար առանձին» բառերը, իսկ երկրորդ նախադասությունը «նախագահի հրամանով» բառերից հետո լրացնել «՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը,» բառերով.

7) 15-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետից հանել «, իսկ սույն ծրագրի՝ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 42/5 հասցեի երկրորդ փուլի շրջանակում նաև առաջին փուլով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու դեպքում» բառերը,

բ. 2-րդ ենթակետից հանել «, իսկ սույն ծրագրի՝ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 42/5 հասցեի երկրորդ փուլի շրջանակում նաև առաջին փուլով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքած ծառայողի ամուսինը» բառերը.

8) 16-րդ կետում և 17-րդ կետի 3-րդ ենթակետում «1000» թիվը փոխարինել «996» թվով.

9) 17-րդ կետի 10-րդ ենթակետի առաջին նախադասության «յուրաքանչյուր փուլի համար նախատեսված» բառերը հանել, նույն նախադասությունը «42 ամսվա ընթացքում» բառերից հետո լրացնել «ծրագրով նախատեսված բազմաբնակարան շենքային համալիրի ավարտական ակտի ձևակերպում,» բառերով.

10) 23-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ «զ» պարբերությամբ՝

«զ. ենթակա է վերադարձման հավակնորդին նրա բանկային հաշվեհամարին փոխանցման տարբերակով, եթե վիճակահանության արդյունքներով և՛ վերջինիս, և՛ վերջինիս ամուսնուն բնակարանի (նաև՝ ավտոկայանատեղի) ստացման իրավունք է վերապահվում տվյալ բնակարաններից որևէ մեկից (իրենց ընտրությամբ) հրաժարվելու պայմանով.».

11) 23-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

12) 25-րդ կետի առաջին նախադասությունը «անցկացվում է» բառերից հետո լրացնել «մինչև 2024 թվականի օգոստոսի 15-ը՝» բառերով.

13) 31-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «, իսկ սույն ծրագրի՝ Երևան քաղաքի Բաբաջանյան 42/5 հասցեի երկրորդ փուլի շրջանակում նաև առաջին փուլով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր չկնքած անձին» բառերը.

14) 39-րդ կետից հանել «առաջին և երկրորդ փուլի» բառերը.

15) 7-րդ գլխի 8-րդ՝ «Ստորգետնյա ավտոկայանատեղիներ» կետի ծանոթագրության սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«մոտ 15-29 քառ. մ մակերեսով։ Ընդհանուր ավտոկայանատեղին պետք է հագեցած լինի օդափոխության և հակահրդեհային ազդանշանման համակարգերով, ինչպես նաև ինժեներական և տեխնոլոգիական սարքավորումներով՝ համաձայն հաստատված նախագծի: Ընդ որում, ավտոկայանատեղիի մուտքային մասը պետք է լինի նվազագույնը 2.5 մետր»:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով և որոշման հավելվածի 16-րդ կետով նախատեսված պայմանագրերի կնքումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան