ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀO-155 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.2-րդ հոդվածով.
«Հոդված 36.2. | Համահայկական բանկի կողմից շահութահարկի վճարումը |
1. Համահայկական բանկն ազատվում է շահութահարկի վճարումից:»:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով` անկախ սույն կետի երկրորդ մասի «ա»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների առկայությունից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 17 Երևան ՀՕ-32-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|