Գլխավոր տեղեկություն
Номер
N 257-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2024
Дата вступления в силу
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 257-Ն

 

ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 257-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի բոլոր փուլերում գործառնություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև սույն կարգով սահմանված փոխադրումը և ոչնչացումն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ։

3. Պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակի իրացումը ենթակա է կասեցման, առգրավման և ոչնչացման։

4. Եթե տնտեսավարող սուբյեկտը խոչընդոտում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (այսուհետ՝ տեսուչ) գործունեությանը, ապա տեսուչը կազմում է արձանագրություն դեպքի վերաբերյալ, որում նշվում է նաև կասեցմանը և առգրավմանը խոչընդոտած տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը, իսկ տրանսպորտային միջոցի առկայության դեպքում՝ դրա հաշվառման համարը, և տեղեկատվությունն անմիջապես փոխանցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ տնտեսավարող սուբյեկտին հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու նպատակով։ Պետական վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում։

5. Եթե պետական վերահսկողության շրջանակներում պարզվում է, որ կենդանական ծագման հումքը և մթերքը չունեն սպանդանոցային ծագում, ապա այդ կենդանական ծագման հումքի և մթերքի ամբողջ խմբաքանակն առանց փորձաքննության ենթարկելու ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով ոչնչացումն իրականացնող կազմակերպության կողմից։

6. Տեսուչը ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնում է ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ ընդունում է առգրավման մասին որոշում՝ հետագա ոչնչացման նպատակով։ Որոշման ձևը սահմանվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

7. Տեսուչը ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակն առգրավելուց հետո կշռում, փաթեթավորում է պոլիէթիլենային թաղանթով, կապարակնքում և առանձին հաշվառում է՝ կազմելով հանձնման-ընդունման ակտ երկու օրինակից՝ համաձայն N 1 ձևի։ Հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ երկրորդ օրինակը մնում է տեսուչի մոտ։

8. Տեսուչն առգրավված խմբաքանակը հանձնում է տրանսպորտային ծառայություններ մատուցող անձին կամ կազմակերպության աշխատակցին (այսուհետ՝ փոխադրող)՝ ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակը ոչնչացումն իրականացնող կազմակերպություն փոխադրելու համար։

9. Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակը փոխադրողին, իսկ վերջինիս կողմից ոչնչացումն իրականացնող կազմակերպությանը փոխանցելը հաստատվում է հանձնման-ընդունման ակտով՝ համաձայն N 2 ձևի։ Սույն կետով նախատեսված հանձնման-ընդունման ակտը կազմվում է երեք օրինակից։ Հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը տրամադրվում է փոխադրողին, մյուսը՝ ոչնչացումն իրականացնող կազմակերպությանը, իսկ երրորդը մնում է տեսուչի մոտ։

10. Փոխադրողն ապահովում է ամբողջ խմբաքանակի տեղափոխումը ոչնչացումն իրականացնող կազմակերպություն։

11. Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման վերաբերյալ կազմվում է ոչնչացման ակտ երկու օրինակից` համաձայն N 3 ձևի։ Ոչնչացումն իրականացնող կազմակերպությունը ոչնչացման հաջորդ օրը ոչնչացման ակտի մեկ օրինակն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով փոխանցում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։

 

Ձև N 1

 

ԱԿՏ

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչ -------------------------.

պաշտոնը, անունը, ազգանունը          

20—թ. ———ի ————ի «Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին» N --- որոշումը՝

——————-----------------------------

պաշտոնը, անունը, ազգանունը

 

և ------------------------------------------

տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը

կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին։

-------------------------------------- հանձնում է, իսկ ---------------------- ընդունում է ոչնչացման ենթակա

տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը                   պաշտոնը, անունը, ազգանունը

արտադրանքի հետևյալ խմբաքանակը։

 

NN

ը/կ

Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով

ստացված կենդանական ծագման հումքը
կամ մթերքը

Քաշը

Այլ նշումներ

       
       
       
       
       
       

 

Հանձնեց

_____________________

ստորագրությունը

_____________________

տնտեսավարող սուբյեկտի ազգանունը, անունը

Ընդունեց

_____________________

ստորագրությունը

_____________________

տեսուչի ազգանունը, անունը

 

Ձև N 2

 

ԱԿՏ

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչ -------------------------.

պաշտոնը, անունը, ազգանունը          

20—թ. ———ի ————ի «Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին» N --- որոշումը՝

——————----------------------------,

պաշտոնը, անունը, ազգանունը

 

________________________________________

փոխադրումն իրականացնող անձի անունը, ազգանունը

և
 

________________________________________

ոչնչացում իրականացնող կազմակերպության անվանումը

 

կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին։

-------------------------------------- հանձնում է, իսկ ____________________________ փոխադրման

պաշտոնը, անունը, ազգանունը                                                       փոխադրողի անունը, ազգանունը

համար ընդունում և ------------------------------------------- հանձնում է ոչնչացման ենթակա արտադրանքի

          ոչնչացումն իրականացնող կազմակերպության ավանումը

հետևյալ խմբաքանակը․

 

NN

ը/կ

Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով

ստացված կենդանական ծագման հումքը
կամ մթերքը

Քաշը

Այլ նշումներ

       
       
       
       
       
       

 

Սննդամթերքի խմբաքանակը ենթակա է փոխադրման --------------------------------------------------------------։

                                 ոչնչացումն իրականացնող մասնագիտացված

                               կազմակերպության անվանումը, հասցեն

 

Հանձնեց

 

_____________________

ստորագրությունը

_____________________

պաշտոնը, անունը, ազգանունը

Փոխադրման համար

ընդունեց

_____________________

ստորագրությունը

_____________________

փոխադրումն իրականացնող անձի

ազգանունը, անունը

Ոչնչացման համար ընդունեց

 

_____________________

ստորագրությունը

_____________________

կազմակերպության աշխատակցի ազգանունը, անունը

 

Ձև N 3

 

ԱԿՏ

 

ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ------------------------- ներկայությամբ,

պաշտոնը, անունը, ազգանունը                               

հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 20—թ. ———ի ————ի

«Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի

խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին» N --- որոշումը՝ -------------------------------------------

ոչնչացումն իրականացնող մասնագիտացված կազմակերպության անվանումը

ոչնչացրեց արտադրանքի հետևյալ խմբաքանակը․

 

NN

ը/կ

Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով

ստացված կենդանական ծագման հումքը

կամ մթերքը

Քաշը

Այլ նշումներ

       
       
       
       
       
       

-------------------------------------------------------------------------------------

կազմակերպության ղեկավարի/փոխարինողի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան