Գլխավոր տեղեկություն
Номер
N 250-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.04.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.04.2024
Дата вступления в силу
10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 250-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դայրեքթ Ռելիֆ» (Direct Relief) մարդասիրական օգնության կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (14 տեղ, 5,059.90 կգ ընդհանուր քաշով, 493,453.34 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,779 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 250-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

 

NN

ը/կ

Ստացողը

Նկարագրությունը

Տեղը

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական

բարեգործական հիմնադրամ

բժշկական նշանակության

պարագաներ

1

25,289.82

2.

Աղաջանովա Ե. - ԵՊԲՀ-ի «Մուրացան»

համալսարանական հիվանդանոցային համալիր

բժշկական նշանակության

պարագաներ

1

76,060.71

3.

Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»

բժշկական կենտրոն

բժշկական նշանակության

պարագաներ

3

51,650.25

4.

Ավանեսյան Ա․ – Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

դեղեր

3

280,327.6

5.

Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական

բարեգործական հիմնադրամ

դեղեր

1

2,564.6

6.

Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»

բժշկական կենտրոն

դեղեր

3

48,752.56

7.

Աղաջանովա Ե.- ԵՊԲՀ-ի «Մուրացան»

համալսարանական հիվանդանոցային համալիր

դեղեր

1

7,194

8.

Դանիելյան Ս.-Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերություն

դեղեր

1

1,613.8

 

Ընդամենը՝   

14

493,453.34

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

09.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան