Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 318
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.05.2021-19.05.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2023
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
18.06.2010
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
18.06.2010
Дата вступления в силу
01.07.2010

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

թիվ 318

 

2010 թվականի հունիսի 18-ի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 454, 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 894 որոշումների,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 73, 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 43, 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 25, 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 36, 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 155, 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 156, 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել՝

- Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկը (այսուհետ` Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկ, Հավելված 1),

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

- Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին Հիմնադրույթը (Հավելված 2).

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

- Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին Հիմնադրույթը (Հավելված 3).

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

2. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին՝ 2010 թվականի հուլիսի 1-ից կիրառել Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկը։

3. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին՝ 2010 թվականի հուլիսի 1-ից իրականացնել՝

- կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին՝ սույն Որոշման 2-րդ հավելվածին համապատասխան.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

- կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ սույն Որոշման 3-րդ հավելվածին համապատասխան.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

(Ստորագրություն)

(Ստորագրություն)

(Ստորագրություն)

Ա. ԿՈԲՅԱԿՈՎ

ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ

Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ)

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 454, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշումների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 73, 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 43, 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 25, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշումների խմբագրությամբ)

 

Անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը <*>

I. Բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք (կարանտինային հսկողության վերցված բեռներ, կարանտինային հսկողության վերցված նյութեր, կարանտինային հսկողության վերցված ապրանքներ)

Կենդանի տզեր, նեմատոդներ և միջատներ` գիտահետազոտական նպատակների համար

0106 41 000 -ից 0106 49 000 -ից

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, պալարասոխուկներ և կոճղարմատներ՝ ներառյալ ճյուղավորվածները, վեգետատիվ դադարի, վեգետացիայի կամ ծաղկման շրջանում գտնվողները. եղերդի բույսեր և արմատներ՝ բացի 2012 ապրանքային դիրքի արմատներից.

0601

Սերմեր և գրունտ պարունակող՝ բույսերի աճեցման համար հավաքածուներ կամ լրակազմեր՝ առանց հողի

0601-ից,

0703-ից,

1209-ից

Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և անդալիսներ

0602

(բացի 0602 90 100 0-ից)

Կտրած ծաղիկներ և կոկոններ՝ պիտանի ծաղկեփնջեր կազմելու կամ դեկորատիվ նպատակների համար` թարմ

0603 11 000 0 - 0603 19 700 0

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ)

Կտրած ծաղիկներ և կոկոններ՝ պիտանի ծաղկեփնջեր կազմելու կամ դեկորատիվ նպատակների համար` չորացրած

0603 90 000 0-ից

Սուրբ ծննդյան ծառեր

0604 20 200 0

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Փշատերև ծառերի ճյուղեր

0604 20 400 0

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Տերևներ, ճյուղեր և բույսերի այլ մասեր` առանց ծաղիկների կամ կոկոնների, խոտեր՝ պիտանի ծաղկեփնջեր կազմելու կամ դեկորատիվ նպատակների համար` թարմ, չորացրած, հետագա մշակման չենթարկած

0604 20 900 0-ից 0604 90 910 0-ից

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Կարտոֆիլ՝ թարմ կամ պաղեցրած

0701

Լոլիկներ՝ թարմ կամ պաղեցրած

0702 00 000

Գլուխ սոխ, սոխ-շալոտ, սխտոր, սոխ-պրաս և այլ կոճղեզավոր բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած

0703

Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ համանման ուտելի բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած

0704

Սալաթ-կաթնուկ (Lactuca sativa) և եղերդ (Cichorium spp.)՝ թարմ կամ պաղեցրած

0705

Գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ, սինձ, արմատային նեխուր, բողկ և այլ համանման ուտելի արմատապտուղներ` թարմ կամ պաղեցրած

0706

Վարունգներ և մանրավարունգներ` թարմ կամ պաղեցրած

0707 00

Լոբազգի բանջարեղեն՝ կեղևահանած կամ կեղևով, թարմ կամ պաղեցրած

0708

Այլ բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած

0709

Շաքարային եգիպտացորեն (Zea mays var. saccharata)՝ հիբրիդային, ցանքի համար

0712 90 110 0

Լոբազգի բանջարեղեն` չորացրած, կեղևահանած, սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտոր կամ ոչ կոտոր

0713

Մանիոկ, մարանտա, սալեպ, գետնատանձ կամ տոպինամբուր, քաղցր կարտոֆիլ կամ բատատ և նույնանման արմատապտուղներ ու պալարապտուղներ՝ օսլայի կամ ինուլինի բարձր պարունակությամբ` թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, ամբողջական կամ բլիթներով կտրատած. սագոյան արմավենու միջուկ։

0714-ից

Հնդկընկույզներ, բրազիլական ընկույզներ և կեշյու ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի

0801

Այլ ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի

0802

Բանաններ՝ ներառյալ պլանտայններ` թարմ կամ չորացրած

0803

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 73 որոշման խմբագրությամբ)

Արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուայավա, մանգո և մանգոստան կամ գարցինիա՝ թարմ կամ չորացրած

0804

Ցիտրուսային պտուղներ` թարմ կամ չորացրած

0805

Խաղող՝ թարմ կամ չորացրած

0806

Սեխեր (ներառյալ ձմերուկները) և պապայա՝ թարմ

0807

Խնձորներ, տանձ և սերկևիլ` թարմ

0808

Ծիրաններ, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինները), սալոր և մամուխ՝ թարմ

0809

Այլ մրգեր՝ թարմ

0810

Չորացրած մրգեր, բացի 0801 - 0806 ապրանքային դիրքերի պտուղներից. տվյալ խմբի ընկույզների կամ չորացրած պտուղների խառնուրդներ

0813

Չբոված սուրճ՝ կոֆեինով կամ առանց կոֆեինի

0901 11 000-ից
0901 12 000-ից

Ցորեն և մեսլին [ցորենի և աշորայի խառնուրդ]

1001

Աշորա

1002

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Գարի

1003

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Վարսակ

1004

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Եգիպտացորեն

1005

Բրինձ

1006

Սորգո հատիկային

1007

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Հնդկացորեն, կորեկ և սերինոսահատիկի սերմեր. այլ հացազգիներ

1008

Ալյուր՝ ցորենի կամ ցորենա-աշորային

1101 00

Ալյուր՝ այլ հացազգիների սերմերից՝ բացի ցորենից կամ ցորենա-աշորային ալյուրից

1102

Ձավար, խոշոր աղացվածքի ալյուր և գրանուլներ հացազգիների սերմերից

1103

Հացազգիների հատիկներ` այլ եղանակներով մշակված (օրինակ` թեփահանած, տափակեցրած, վերամշակված փաթիլների, թեփահանված, մանրաձավարի տեսքով կամ մանրատած), բացի 1006 ապրանքային դիրքում նշված բրնձից. հացազգիների սերմի սաղմեր՝ ամբողջական, տափակեցրած, փաթիլների տեսքով կամ աղացած

1104

Մանր ու խոշոր աղացվածքի ալյուր և 0713 ապրանքային դիրքի լոբազգի չորացրած բանջարեղենից փոշի

1106 10 000 0

Ածիկ` բոված կամ չբոված

1107

Սոյայի հատիկներ՝ մանրատած կամ չմանրատած

1201

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Գետնընկույզ՝ չբոված կամ որևէ այլ եղանակով չպատրաստած, կեղևահանած կամ կեղևով, մանրատած կամ չմանրատած

1202

Կոպրա

1203 00 000 0

Վուշի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած

1204 00

Հլածուկի կամ կոլզայի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած

1205

Արևածաղկի սերմեր` մանրատած կամ չմանրատած

1206 00

Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու պտուղներ` մանրատած կամ չմանրատած

1207

Մանր և խոշոր աղացվածքի ալյուր՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից՝ բացի մանանեխի սերմերից

1208

Սերմեր, պտուղներ և սպորներ՝ ցանքի համար

1209

Բույսեր և դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները), օգտագործվում են հիմնականում օծանելիքի արտադրությունում, դեղագործությունում կամ միջատասպան, սնկասպան կամ համանման նպատակներով՝ թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած

1211 (բացի 1211 30 000 0-ից, 1211 40 000 0-ից)

Շաքարի ճակնդեղ

1212 91

Եղջերենու ծառի պտուղներ` ներառյալ սերմերը

1212 92 000 0,
1212 99 410 0,
1212 99 490 0

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Ծիրանի, դեղձի (այդ թվում՝ նեկտարինների) կամ սալորի կորիզներ և դրանց միջուկները՝ չբոված. Cichorium intybus sativum տեսակի եղերդի արմատներ

1212 94 000 0-ից
1212 99 950 0-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Հացահատիկային բույսերի ծղոտ և մղեղ՝ չվերամշակված, մանրացրած կամ չմանրացրած, աղացած կամ չաղացած, մամլած՝ բացի գրանուլացվածից

1213 00 000 0-ից

1401 90 000 0-ից

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Շաղգամ, տերևավոր ճակնդեղ (մանգոլդ), կերային արմատապտուղներ, խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային կաղամբ, լուպին, վիկ և նույնանման կերային արտադրանք՝ չգրանուլացված

1214-ից

Կակաոյի ունդեր՝ ամբողջական կամ մանրատած, հում կամ բոված

1801 00 000 0

Կակաոյի կեղև, պատյան, նրբամաշկ և այլ մնացուկներ

1802 00 000 0

Հացազգիների կամ լոբազգիների հատիկների մաղումից, աղալուց կամ այլ կերպ վերամշակումից ստացված թեփ, մաղուցք, դարման և այլ մնացուկներ՝ չգրանուլացված

2302-ից

Կոպտոն և այլ կոշտ մնացուկներ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չգրանուլացված

2304 00 000-ից

Կոպտոն և այլ կոշտ մնացուկներ, որոնք ստացվում են գետնընկույզի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չգրանուլացված

2305 00 000 0-ից

Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են բուսաճարպերի և յուղերի զատման ընթացքում, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքերում ընդգրկված թափոններից՝ չաղացած կամ աղացած, չգրանուլացված

2306-ից

Հող և գրունտ

2530 90 000 9-ից,

 3824 99 960 9-ից

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 25, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշումների խմբագրությամբ)

Տորֆ (ներառյալ տորֆային փշրանքը)՝ ագլոմերացված կամ ոչ ագլոմերացված

2703 00 000 0

Կենդանի բուսաախտածին բակտերիաներ, վիրուսներ՝ միայն գիտահետազոտական նպատակներով

3002 90 500 0-ից

 3002 90 900 0-ից

Կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր` խառնած կամ չխառնած, քիմիական եղանակով մշակված կամ չմշակված. պարարտանյութեր՝ ստացված բուսական կամ կենդանական ծագման մթերքները խառնելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով

3101 00 000 0

Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղիկների, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով

4401 11 000,
4401 12 000

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ)

Փայտի ծեղ կամ տաշեղ՝ փշատերև տեսակներից

4401 21 000 0

Փայտի ծեղ կամ տաշեղ՝ սաղարթավոր տեսակներից

4401 22 000 0

Փայտի թեփ, թափոններ և կտորտանք՝ չագլոմերացված

4401 40

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ)

Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտը հեռացրած կամ չհեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած՝

4403-ից (բացի 4403 11 000-ից, 4403 12 000-ից)

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ)

Տակառագործական փայտանյութ, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած. անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացրած և այլ եղանակով չմշակած՝ գործիքների և նույնանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող. ծեղ և նույնանման փայտանյութ

4404

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Ծառակեղև

1404 90 000 8-ից,

 4401 39 000 0-ից

 4401 40 900 0-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 73, 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 43, 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշումների խմբագրությամբ)

Փայտակոճեր՝ երկաթուղային և տրամվայի գծերի համար՝ չտոգորված

4406 11 000 0, 4406 12 000 0

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ)

Անտառանյութեր՝ երկայնակի սղոցված կամ ճղանած, շերտերի բաժանած կամ կեղևահանած, ռանդած կամ չռանդած, հղկած կամ չհղկած, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ

4407

Սղոցանյութեր (ներառյալ զոլակները և ծոփորները՝ հատակի մանրահատակային ծածկապատման համար, չհավաքված)՝ պրոֆիլավորված չորսուի տեսքով (կատարներով, փորակներով, ագուցավոր, տաշած եզրերով, կիսակլոր մատնեքի տեսքով միացումով, ձևավոր, կլորացված կամ նույնանման ձևով) որևէ եզրով, կողաճակատներով կամ հարթություններով, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց՝ բացի ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով և այլ կոնսերվանտներով մշակվածներից

4409-ից

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշման խմբագրությամբ)

Արկղեր, տուփեր, փաթեթավորման վանդակներ կամ զամբյուղներ, թմբուկներ և նույնանման տարաներ՝ փայտանյութից, փայտե մալուխային թմբուկներ, փայտե ընդկալներ, տակդիրներ և բեռնման այլ փայտե վահաններ, փայտե կողապատեր, որոնք ինքնուրույն ապրանք են և հայտարարագրվում են առանձին

4415-ից

Փայտակաղապար՝ բետոնելու համար, բացի ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով կամ այլ կոնսերվանտներով մշակած փայտակաղապարից

4418 40 000 0-ից

Հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ` կենդանաբանության, բուսաբանության վերաբերյալ

9705 00 000 0-ից

II. Ցածր բուսասանիտարական ռիսկայնության կարանտինային հսկողության վերցված արտադրանք (կարանտինային հսկողության վերցված բեռներ, կարանտինային հսկողության վերցված նյութեր, կարանտինային հսկողության վերցված ապրանքներ)

Թռչունների փետուրների կամ դրանց մասերի փոշի և մնացուկներ

0505 90 000 0-ից

Ոսկորների ու եղջյուրների կոթունի փոշի և մնացուկներ

0506 90 000 0-ից

Գլուխ սոխ՝ չորացրած, ամբողջական, կտրատած կտորներով, բլիթներով, մանրացրած կամ փոշու ձևով, բայց հետագա մշակման չենթարկած

0712 20 000 0

Սնկեր՝ չորացրած, ամբողջական, կտրատած կտորներով, բլիթներով, մանրացրած կամ փոշու ձևով, բայց հետագա մշակման չենթարկած

0712 31 000 0,

0712 32 000 0,

0712 33 000 0,

0712 39 000 0

Այլ բանջարեղեն, բանջարեղենային խառնուրդներ՝ չորացրած, ամբողջական, կտրատած կտորներով, բլիթներով, մանրացրած կամ փոշու տեսքով, բայց հետագա մշակման չենթարկած

0712 90
(բացի 0712 90 110 0-ից)

Բոված սուրճ կոֆեինով՝ բացի սպառողական փաթեթվածքում բաժնեծրարված սուրճից <**>

0901 21 000-ից

Բոված սուրճ առանց կոֆեինի՝ բացի սպառողական փաթեթվածքում բաժնեծրարված սուրճից <**>

0901 22 000-ից

Սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ

0901 90 100 0

Կանաչ թեյ (չֆերմենտացված)՝ բացի սպառողական փաթեթվածքում բաժնեծրարված թեյից <**>

0902 10 000,

0902 20 000 0

Սև թեյ (չֆերմենտացված) և մասնակիորեն ֆերմենտացված՝ բացի սպառողական փաթեթվածքում բաժնեծրարված թեյից <**>

0902 30 000-ից

0902 40 000 0

Մատե կամ պարագվայական թեյ՝ բացի սպառողական փաթեթվածքում բաժնեծրարվածից <**>

0903 00 000 0

Համեմունքներ՝ բացի սպառողական փաթեթվածքում բաժնեծրարվածներից <**>

0904-0910-ից

Բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք գլխավորապես օգտագործվում են հյուսելու համար (օրինակ` հնդկեղեգ, եղեգնարմավենի, եղեգ, ճիլ, ուռի, ռաֆիա)՝ բացի մաքրած, սպիտակեցրած կամ ներկած բուսական ծագում ունեցող նյութերից

1401-ից

Բամբակի աղվամազ

1404 20 000 0

Բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք գլխավորապես օգտագործվում են ավելների կամ խոզանակների պատրաստման մեջ (օրինակ` ավելի սորգո, պիասավա, սեզ սողացող և իստլ)՝ տրցակներով, կապուկներով կամ խուռնային Բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք գլխավորապես օգտագործվում են ներկելու կամ դաբաղելու համար

1404 90 000-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 43 որոշման խմբագրությամբ)

Տապիոկ՝ բացի գրանուլացված տապիոկից

1903 00 000 0-ից

Խառը համեմունքներ

2103 90 900 9-ից

Կաղին և վայրի շագանակ

2308 00 400 0-ից

Կենդանիներին կերակրելու համար օգտագործվող  օրգանական հիմքով մթերք՝ խոլինի քլորիդ պարունակող, օրգանական հիմքով

2309 90 960 1-ից
2309 90 960 9-ից

2309 90 990 0-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշումների խմբագրությամբ, լրաց. ԵՏՀԽ 30.10.20 թիվ 92)

Կենդանիներին կերակրելու համար օգտագործվող այլ մթերք՝ չգրանուլացված

2309 90 960 9-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ)

Ծխախոտահումք ծխախոտի մնացուկներ

2401

Հինա և բասմա (սպառողական փաթեթվածքում չբաժնեծրարված)

3203 00 100 9-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշները), ձիազգի կենդանիների, ոչխարների, գառների և այլ կենդանիների չմշակված մորթիներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված)՝ մազե կամ բրդե ծածկույթով, կամ առանց մազե և բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված` բացառությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 41-րդ խմբի 1(բ) և 1(գ) ծանոթագրություններով բացառվածների

4101-ից,
4102-ից,
4103-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)` սոսնձած նրբատախտակի կամ համանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ՝ բացի ներկով, խածատիչներով, հականեխիչով և այլ կոնսերվանտներով մշակվածներից

4408-ից

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Տակառներ, տակառիկներ, գուռեր, տաքարներ և տակառագործական այլ արտադրատեսակներ և դրանց մասերը՝ փայտանյութից, ներառյալ՝ տակառատախտակը՝ բացառությամբ ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով կամ այլ կոնսերվանտներով մշակվածների

4416 00 000 0-ից

Պատուհաններ, պատշգամբի դռներ և դրանց շրջանակները՝ բացառությամբ ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով կամ այլ կոնսերվանտներով մշակվածների

4418 10-ից

Դռներ և դրանց շրջանակներն ու շեմերը՝ բացառությամբ ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով կամ այլ կոնսերվանտներով մշակվածների

4418 20-ից

Տանիքի կավար և հերձան՝ բացառությամբ ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով և այլ կոնսերվանտներով մշակվածների

4418 50 000 0-ից

Հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված համանման արտադրատեսակներ՝ շերտերի կամ ժապավենների տեսքով իրար միացված կամ չմիացված, բացառությամբ ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով և այլ կոնսերվանտներով մշակվածների. բուսանյութերից գորգիկներ, խսիրներ, փեղկավարագույրներ՝ բացառությամբ ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով և այլ կոնսերվանտներով մշակվածների

4601-ից

Զամբյուղային, հյուսածո և այլ արտադրատեսակներ՝ պատրաստված անմիջականորեն կաղապարով՝ հյուսքի համար նախատեսված նյութերից՝ բացառությամբ ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով և այլ կոնսերվանտներով մշակվածների. լուֆայից պատրաստված արտադրատեսակներ՝ բացի ներկով, խածատիչներով, հականեխիչ միջոցով և այլ կոնսերվանտներով մշակածներից

4602-ից

Թուղթ և ստվարաթուղթ՝ ծալքավոր, ծակոտած կամ չծակոտած

4808 10 000 0

Արկղեր և տուփեր՝ ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից

4819 10 000 0-ից

Շերամի բոժոժներ, որոնք պիտանի են հետ կծկելու համար

5001 00 000 0

Մետաքսե մնացուկներ (ներառյալ հետ կծկելու համար ոչ պիտանի բոժոժները, բոժոժաթելի մնացուկներն ու փխրունացրած հումքը)

5003 00 000 0

Խուզած բուրդ՝ չլվացած, այդ թվում՝ մինչև բրդի խուզելը կամ կաշեզերծելը լվացած, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած

5101 11 000 0

Կենդանիների մազ՝ բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած

5102

Կենդանիների բրդի կամ բարակ մազի սանրային քոլքեր՝ չկարբոնացված

5103 10 100 0

Բամբակի մանրաթել՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված

5201 00

Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ մանվածքային մնացուկները և գզած հումքը)

5202

Վուշ-հումք կամ վուշ՝ մշակած, բայց չմանած. վուշի քոլք և մնացուկներ (ներառյալ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)

5301

Կանեփաթել (Cannabis sativa L.), հումք կամ մշակած, բայց չմանած. կանեփաթելի քոլք և մնացուկներ (ներառյալ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը).

5302

Ջութե մանրաթել և թելատուների այլ մանածագործական մանրաթելեր (բացի վուշից, կանեփաթելից և ճենականեփի (չինական եղինջ) մանրաթելից), որպես հումք կամ մշակած, բայց չմանած. այդ մանրաթելերի քոլքը և մնացուկները (ներառյալ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը).

5303

Հնդկընկույզի, աբակայի մանրաթելեր (մանիլյան կանեփաթել կամ Musa textilis Nee), ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես հումք կամ մշակած, բայց չմանած. այդ մանրաթելերի քոլքը և մնացուկները (ներառյալ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը).

5305 00 000 0

 

Ծանոթագրություն.Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխման ժամանակ պարտադիր կերպով բուսասանիտարական սերտիֆիկատով է ուղեկցվում միայն կարանտինային հսկողության վերցված (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ արտադրանքը:

(ծանոթագրությունն ավելացվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 454 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշմամբ)

 

____________________

<*> Սույն Ցանկի օգտագործման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

<**> Սպառողական փաթեթվածքի տակ ենթադրվում է այն փաթեթվածքը, որն արտադրանքով անմիջապես հայտնվում է սպառողի մոտ և ապրանքի անբաժանելի մասն է կազմում, որը նախատեսված չէ ինքնուրույն փոխադրման համար, և որն ունի սահմանափակ զանգված, տարողություն և չափսեր (մետաղական, ապակե և պոլիմերային բանկաներ, փաթեթներ մակաշերտված ջերմաեռակցվող նյութերից՝ ալյումինե նրբաթիթեղի և մետաղացված թաղանթի հիմքով, վակուումային փաթեթներ, հերմետիկ փաթեթներ խիտ թղթից)։

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 894 որոշումների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 36, 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 155, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

 

I. Կիրառության ոլորտը

 

1.1. Ուժը կորցրել է. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումը։

1.2. Սույն Հիմնադրույթով սահմանվում է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգը՝

1) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում ընդգրկված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքը (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկ, կարանտինային հսկողության վերցված արտադրանք) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքը Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելիս։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

1.3. Սույն Հիմնադրույթը կատարման համար պարտադիր է Մաքսային միության անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր) գործադիր իշխանության մարմինների, դրանց լիազորված մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ցանկացած կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց, քաղաքացիների, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնց գործունեությունը կապված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտադրության, մթերման, վերամշակման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման հետ։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, օտարերկրյա պետությունների այլ պաշտոնական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ ներկայացուցչությունների, հիմնարկների և կազմակերպությունների անձնակազմի համար ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան առավելություններից, արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող օտարերկրյա անձանց առանձին կատեգորիաների անձնական օգտագործման՝ այդ թվում՝ միջազգային ցուցահանդեսների անցկացման համար նախատեսված կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ կարանտինային բուսասանիտարական հսկողությունն (վերահսկողությունը) իրականացվում է սույն Հիմնադրույթին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

1.4. Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս Կողմերի լիազորված մարմիններն առաջնորդվում են իրենց պետության օրենսդրությամբ այն դեպքում, երբ Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու ընթացքում ծագող հարաբերությունները ուղղակիորեն կարգավորված չեն սույն հիմնադրույթով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

 

II. Սահմանումները

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

2.1. Սույն Հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«ներմուծում»՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծում.

«վերադարձ»՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից լիազորված մարմնի պաշտոնատար անձի հանձնարարականով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտահանում.

«արտահանում»՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտահանում.

«վարակում (աղբոտում)»՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքում կարանտինային օբյեկտների առկայություն.

«կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիաներ»՝ փորձագիտական կազմակերպություններ, որոնք լիազորված մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ կամ լիազորված մարմնին ենթակա կազմակերպություններ են, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք բույսերի կարանտինի ոլորտում հետազոտությունների կատարման մասով հավատարմագրված (ատեստավորված) և (կամ) լիազորված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, որոնք ունեն որակավորված մասնագետներ և սարքավորված են՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) նմուշների (փորձանմուշների) կարանտինային բուսասանիտարական վիճակի հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշմամբ)

«կարանտինային բուսասանիտարական պահանջներ»՝ անդամ պետությունների միջազգային պարտավորություններին և դրանց օրենսդրությանը համապատասխան՝ բույսերի կարանտինի ապահովման նպատակով սահմանված պահանջներ, որոնք ներկայացվում են համապատասխան անդամ պետության տարածք ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսասանիտարական վիճակին, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքին և այդ փաթեթվածքի մակնշմանը, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փոխադրման եղանակներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դրանց ժամանման հնարավոր վայրի և առաքման վայրի նշմանը, ինչպես նաև մինչև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծումը՝ դրա կանխարգելիչ վարակազերծման միջոցառումների իրականացմանը.

«առաքման վայր»՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքին (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին՝ այն ուժի մեջ մտնելուց հետո) համապատասխան որոշվող վայր, մինչև ուր տեղափոխվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը.

«մաքսային ձևակերպումների ավարտման վայր»՝ մաքսային մարմինների կողմից՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բացթողման վայր՝ հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի.

«ժամանման վայր»՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ժամանման վայր, որը որոշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքին (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին՝ այն ուժի մեջ մտնելուց հետո) համապատասխան.

«մեկնման վայր»՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մեկնման վայր, որը որոշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքին (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին՝ այն ուժի մեջ մտնելուց հետո) համապատասխան.

«վարակազերծում»` կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ համալիր գործողություններ, որոնք ուղղված են կարանտինային օբյեկտների ոչնչացմանը.

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տեղափոխում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով»՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք կամ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի արտահանում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից.

«բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք»` կարանտինային հսկողության վերցված արտադրանք, որը, Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկին համապատասխան, դասվել է բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի շարքին.

«ցածր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք»` կարանտինային հսկողության վերցված արտադրանք, որը, Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկին համապատասխան, դասվել է ցածր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի շարքին.

«արտադրանքի սեփականատեր»՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի սեփականատեր կամ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի սեփականատիրոջ անունից՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով դրա տեղափոխման հետ կապված գործարքների և (կամ) այլ գործողությունների իրականացման լիազորություններ ունեցող այլ անձ.

«տրանսպորտային միջոցներ»՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքին (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին՝ այն ուժի մեջ մտնելուց հետո) համապատասխան որոշվող տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխելու համար.

պարբերությունը հանվել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշում:

(2.1 կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ, փոփ. ԵՏՀԽ 05.04.21 թիվ 22)

2.2. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգ», «առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր» հասկացություններն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության սահմանվող իմաստով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ, փոփ. ԵՏՀԽ 05.04.21 թիվ 22)

Այլ հասկացություններ օգտագործվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով, իսկ դրանց չհակասող մասով՝ 1951 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով և բուսասանիտարական միջոցների վերաբերյալ միջազգային ստանդարտներով սահմանված իմաստներով։

(2.2 կետը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ, փոփ. ԵՏՀԽ 05.04.21 թիվ 22)

 

III. Ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողություն իրականացնելու մասին ընդհանուր դրույթները

 

3.1. . Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի տեղափոխման ժամանակ կարանտինային օբյեկտների (կարանտինային վնասակար օրգանիզմների) բերելն ու տարածելը կանխելու նպատակով։

Լիազորված մարմինները տեղադրում են կարանտինային բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվությունը Ինտերնետ ցանցի իրենց պաշտոնական կայքերում: Կարանտինային բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվում է Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում:

(կետը խմբ. ԵՏՀԽ 09.10.14 թիվ 93)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Պարբերությունն ուժը կորցրել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշում։

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասով բուսասանիտարական հավաստագիրը լրացվում է անդամ պետությունների պետական լեզուներից մեկով և (կամ) անգլերենով, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով։

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

3.2. Բուսասանիտարական հավաստագրերի տրամադրմանն ուղղված՝ լիազորված մարմինների գործունեությունը կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) չէ։

Մեկ Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք տեղափոխվող կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)։

Մեկ Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք տեղափոխվող բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է բուսասանիտարական հավաստագրով, որը տրվում է ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի կողմից՝ բուսասանիտարական հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 30 օրացուցային օր գործողության ժամկետով։

Կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական բարձր ռիսկայնությամբ արտադրանքի նշանակման վայրերում ուղարկման վայրի պետության բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը ենթակա է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից առգրավման կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս։

Ուղարկման վայրի պետության լիազորված մարմինները նշանակման վայրի լիազորված մարմիններին ծանուցում են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մասին, այդ թվում՝ Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի կիրառմամբ։

Նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձին բազմակի (երկու և ավելի անգամ) չծանուցելը կամ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը չներկայացնելը ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի համար հիմք է արտադրանքի սեփականատիրոջը բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կողմից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում մերժելու համար՝ բացառությամբ նշանակման վայրի փոփոխության դեպքերի։

Նշանակման վայրի փոփոխության դեպքում արտադրանքի սեփականատերը պարտավոր է փոխարինման համար տրվող բուսասանիտարական հավաստագիր ստանալ սույն հիմնադրույթի 3.9 կետի 2-րդ ենթակետում նշված պայմանի դեպքում։

Արտադրանքի սեփականատերը պարտավոր է նշանակման վայրի պետության լիազորված մարմնին ցանկացած հասանելի եղանակով տեղեկացնել կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ժամանման մասին և ներկայացնել կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը՝ նշանակման վայրում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար՝ ժամանման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ։

Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձին չներկայացնելու պարզված փաստի դեպքում արտադրանքի սեփականատերը պատասխանատվություն է կրում նշանակման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան։

Լիազորված մարմինները պարտավոր են ստուգել այն դեպքերը, երբ նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կողմից Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ բացահայտվել են կեղծ կամ անվավեր չճանաչված բուսասանիտարական հավաստագրերով ուղեկցվող՝ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի խմբաքանակների կարանտինային բուսասանիտարական պահանջներին անհամապատասխանության փաստեր:

(կետը խմբ. ԵՏՀԽ 09.10.14 թիվ 93)

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշմամբ)

3.3. Ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողությունն (վերահսկողությունը) իրականացվում է ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող Միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներին (այսուհետ՝ միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներ) համապատասխանության ստուգման նպատակով։

(3.3 կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ)

3.4. Բարձր ռիսկայնության ոլորտների վրա ուշադրությունը կենտրոնացնելու և առկա ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արագացումն ապահովելու նպատակով, բուսասանիտարական անվտանգության մասով ստեղծված մակարդակի պահպանմամբ, սույն Հիմնադրույթով նախատեսված դեպքերում, լիազորված մարմինները կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կոնկրետ խմբաքանակներ ներմուծելիս անցկացվող հսկողական միջոցառումների սահմանման համար կիրառում են բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի լիազորված մարմինն իրականացնում է հսկողությունը (վերահսկողությունը)։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

Բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգի կիրառման ռազմավարությունը և մարտավարությունը ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացնելիս սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

3.5. Ներմուծման ժամանակ առաջնային կարանտինային բուսասանիտարական հսկողությամբ (վերահսկողությամբ) նախատեսվում է հետևյալ հսկողական միջոցառումների իրականացումը՝

1) փաստաթղթային ստուգում.

2) տրանսպորտային միջոցների արտաքին զննում.

3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննում կամ զննում՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնության կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ՝ ընտրողականությամբ՝ հաշվի առնելով բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը.

4) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծումից հետո, եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծման մասին որոշումն ընդունվել է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ արտադրանքի արտաքին զննման կամ զննման արդյունքների հիման վրա։

3.6. Ներմուծման ժամանակ առաջնային կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման շրջանակներում զննում անցկացնելիս վերցված նմուշների (փորձանմուշների) կարանտինային բուսասանիտարական փորձաքննության իրականացման համար ուղարկվելու դեպքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը՝ մինչև լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացության ստանալը չի արգելապահվում, պայմանով, որ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսողական զննման և (կամ) նմուշների (փորձանմուշների) հետազոտության արդյունքում չեն հայտնաբերվել կարանտինային օբյեկտներին իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման օրգանիզմներ, բույսերի հիվանդությունների ախտանիշներ և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վնասվելու նշաններ։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

Այդ դեպքում կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացությունը կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիայի կողմից ուղարկվում է անդամ պետության լիազորված մարմին, որն իրականացրել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) վերցնելը։ Նշված լիազորված մարմինը տեղեկացնում է անդամ պետության՝ մաքսային ձևակերպումների ավարտման վայրի լիազորված մարմնին այն դեպքում, երբ փորձաքննության եզրակացությամբ հաստատվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքը վարակումը (աղբոտված) լինելը։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

Այն դեպքում, երբ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսողական զննման և (կամ) նմուշների (փորձանմուշների) հետազոտության ժամանակ հայտնաբերվել են կարանտինային օբյեկտներին իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման օրգանիզմներ, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի հետագա տեղափոխման մասին որոշումն ընդունվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո, սակայն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշները (փորձանմուշները) վերցնելու պահից 72 ժամը լրանալուց ոչ ուշ։

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

3.7. Ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) մաքսային ձևակերպումների ավարտման վայրում նախատեսում է հետևյալ հսկողական միջոցառումների անցկացումը՝

1) փաստաթղթային ստուգում.

2) տրանսպորտային միջոցների արտաքին զննում, եթե մաքսային ձևակերպումների ավարտման վայր է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ժամանման վայրը.

3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննում՝ ցածր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ.

4) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննում կամ զննում՝ բարձր կարանտինային բուսասանիտարական ռիսկայնության կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ՝ ընտրողականությամբ՝ հաշվի առնելով բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը.

5) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծումից հետո, եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծման մասին որոշումն ընդունվել է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ դրա արտաքին զննման կամ զննման արդյունքների հիման վրա։

3.8. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) շրջանակներում մաքսային ձևակերպումների իրականացման վայրում զննում իրականացնելիս կարանտինային հսկողության վերցված արտադրանքից նմուշները (փորձանմուշները) կարանտինային բուսասանիտարական փորձաքննության ուղարկելու համար կարանտինային հսկողության վերցված արտադրանքը արգելապահվում է՝ մինչև լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացություն ստանալը։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ)

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել առավելագույն ժամկետ, որի ընթացքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը կարող է արգելապահվել, ինչպես նաև՝ նման ժամկետը լրանալու հետևանքները՝ մինչև կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացությունն ստանալը։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել դեպքեր, երբ մինչև կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացությունն ստանալը անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բացթողումը թույլ տալու մասին՝ պայմանների պահպանման դեպքում (պահպանման վայրի, շրջանառության սահմանափակման մասին պայմաններ և այլն)։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

3.9. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով երրորդ երկրներ հերմետիկ, սարքին վիճակում և կնքված վագոններով, ավտոֆուրգոններով, բեռնարկղերով, սառնարան-ավտոմեքենաներով տարանցման կարգով շարժվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ժամանման վայրում փաստաթղթային ստուգման և տրանսպորտային միջոցների արտաքին զննման միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում ներառված կարանտինային օբյեկտների առկայության մասով։

2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի խմբաքանակի համար այն Կողմի տարածքից դրա փաստացի հեռանալուց հետո, որի լիազորված մարմնի կողմից այն տրվել է՝ բացառությամբ այն բուսասանիտարական հավաստագրերի, որոնք փոխարինման համար տրվել են պայմանով, որ ուղարկման վայրի պետության լիազորված մարմինը կապահովի և կհաստատի.

կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի բուսասանիտարական անվտանգությունը.

կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի նմուշառումը, կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի տեսազննումը և մշակումը, որոնք անհրաժեշտ են կարանտինային բուսասանիտարական պահանջների կատարման համար՝ մինչև կարանտինային հսկողության ենթակա արտադրանքն ուղարկելը.

կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ամբողջականությունը՝ բեռնման պահից մինչև նշանակման վայր ժամանման պահը:

(3.9 կետը խմբ. ԵՏՀԽ 09.10.14 թիվ 93)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

3.10. Ժամանման և առաքման վայրերում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքները ձևակերպվում են՝

1) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) մասով միջոցառումներ իրականացրած՝ անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հավաստագրի (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա համապատասխան դրոշմակնիք դնելու՝ 1-ին հավելվածի համաձայն.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

2) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ կազմելու միջոցով՝ 2-րդ հավելվածի համաձայն.

(2-րդ ենթակետը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշման խմբագրությամբ)

Պարբերությունը հանվել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշումը։

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում արտադրանքի շրջանառության մասով լրացուցիչ հանձնարարականներ և լրացուցիչ սահմանափակումներ ավելացնելը չի թույլատրվում։

3.11. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսվում է առանձին հսկողական միջոցառումների իրականացման և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտության համար վճարի գանձում, ապա նման վճարի չափը որոշվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագներով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

3.12. Լիազորված մարմինների՝ կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող պաշտոնատար անձինք ապահովվում են համազգեստով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

3.15 1) անցկացնել դրա վարակազերծում՝ նշանակման վայրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի վարակազերծում անցկացնելու համար պայմանների առկայության դեպքում։ Լիազորված մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի պահանջելու ներկայացնել կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը՝ դրա վարակազերծումից հետո տեսազննում անցկացնելու համար:

(3.17 կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 17.03.17 թիվ 10)

3.19. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքները ձևակերպվում են.

1) թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ կազմելու.

2) թիվ 2 հավելվածի համաձայն՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ իրականացրած լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հավաստագրում (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթում համապատասխան դրոշմակնիք դնելու միջոցով:

3.22 (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 09.10.14 թիվ 93)

 

IV. Ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) մասով միջոցառումները

 

4.1. Փաստաթղթային ստուգում

4.1.1. Փաստաթղթային ստուգում իրականացնելու նպատակով լիազորված մարմնի պաշտոնատար անձին պետք է ներկայացվեն՝

1) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծվող խմբաքանակի մասով առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծվող խմբաքանակի բուսասանիտարական հավաստագիրը (անհրաժեշտության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով թարգմանությամբ, որի լիազորված մարմնի պաշտոնատար անձին այն ներկայացվում է)՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծման դեպքում, բացառությամբ փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի (միջազգային նմուշի հատուկ մականշվածքի առկայության դեպքում) ներմուծման դեպքերի, ինչպես նաև միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված դեպքերի.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

3) հանվել է։ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528 որոշում.

3) գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների ներմուծման թույլտվություն։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

4.1.2. Լիազորված մարմնի պաշտոնատար անձը ներկայացված առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի հիման վրա պարզում է՝

1) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը.

2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ծագման (արտադրության, ձևավորման) վայրը՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կոնկրետ պետությունից, կոնկրետ տեղանքից ծագող կամ կոնկրետ ձեռնարկությունում արտադրված (ձևավորված) խմբաքանակների ներմուծման նկատմամբ արգելքների կիրառման նպատակով, որոնք մտցվել են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում տեղակայված  է մաքսային ձևակերպումների ավարտման վայրը։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

4.1.3. Լիազորված մարմնի պաշտոնատար անձը ներկայացված առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վերլուծության հիման վրա ընդունում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը կամ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ձևակերպումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով արգելելու որոշում, այն դեպքում, երբ՝

1) բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասով բուսասանիտարական հավաստագիր չի ներկայացվել՝ բացառությամբ փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի ներմուծման դեպքերի, ինչպես նաև միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված դեպքերի.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ)

2) հանվել է։ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528 որոշում:

2) ներմուծվում են կարանտինային օբյեկտներ և չի ներկայացվել գիտահետազոտական նպատակներով դրանց ներմուծման թույլտվություն, կամ նման օբյեկտների ներմուծումը գիտահետազոտական նպատակներով չի թույլատրվում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի կարանտինային բուսասանիտարական պահանջներին խմբաքանակը պետք է համապատասխանի.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ծագման (արտադրության, ձևավորման) պարզված վայրը համապատասխանում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կոնկրետ պետությունից, կոնկրետ տեղանքից ծագող կամ կոնկրետ ձեռնարկությունում արտադրված (ձևավորված) խմբաքանակների ներմուծման նկատմամբ կիրառվող արգելքը, և նշված խմբաքանակը փոխաբեռնվել է նման արգելք մտցնելու պահից հետո։

4.1.4. Հանվել է։ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528 որոշում

4.1.4. Լիազորված մարմնի պաշտոնատար անձն ստուգում է ներկայացված բուսասանիտարական հավաստագիրը և ընդունում է բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը կամ այն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելն արգելելու որոշում հետևյալ դեպքերում՝

1) բուսասանիտարական հավաստագրում պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի տեղեկատվությանը.

2) հավաստի տեղեկատվության առկայություն այն մասին, որ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաստացի քանակը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակում տասը և ավելի տոկոսով գերազանցում է բուսասանիտարական հավաստագրում նշված քանակը.

3) բուսասանիտարական հավաստագիրը կեղծ կամ անվավեր է.

4) բուսասանիտարական հավաստագրով չի հաստատվում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համապատասխանությունը ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներին:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշման խմբագրությամբ)

4.1.5. Բուսասանիտարական հավաստագիրը կեղծ է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

1) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է չլիազորված մարմնի կողմից.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշման խմբագրությամբ)

2) բուսասանիտարական հավաստագիրը չի համապատասխանում այն ձևաթղթի մասով սահմանված պահանջներին, որով տրվում է բուսասանիտարական հավաստագիրը։

4.1.6. Բուսասանիտարական հավաստագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

1) բուսասանիտարական հավաստագիրն ամբողջությամբ ձևակերպված չէ.

2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համար՝ այն անդամ պետության տարածքից դրա փաստացի մեկնումից հետո, որի լիազորված մարմնի կողմից այն տրվել է՝ բացառությամբ բուսասանիտարական հավաստագրերի, որոնք փոխարինելու համար տրվել են՝` պայմանով, որ արտահանող երկրի լիազորված մարմինը կապահովի և կհաստատի՝

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսասանիտարական անվտանգությունը.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշմամբ)

նմուշներ վերցնելը, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննումը և մշակումը, որոնք անհրաժեշտ են կարանտինային բուսասանիտարական պահանջների կատարման համար՝ մինչև կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ուղարկելը.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշմամբ)

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ամբողջականությունը փոխաբեռնման պահից մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծման պահը՝

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

3) լրացել է բուսասանիտարական հավաստագրի գործողության ժամկետը (ժամկետը բուսասանիտարական հավաստագրի տրման պահից), եթե նման ժամկետ նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է մաքսային ձևակերպումների ավարտման վայրը.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

4) բուսասանիտարական հավաստագրում նշված է տրանսպորտային միջոցի համարը, որը չի համապատասխանում տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի համարին՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 4.1.10 կետում նշված դեպքի։

(4-րդ ենթակետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 155 որոշման խմբագրությամբ)

5) բուսասանիտարական հավաստագիրը պարունակում է փոփոխություններ կամ լրացումներ, որոնք վավերացված չեն այն տրամադրած լիազորված մարմնի կողմից.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշման խմբագրությամբ)

6) ներմուծման համար արգելված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասով բուսասանիտարական հավաստագիրը ձևակերպվել է այն անդամ պետության կողմից նման արգելք մտցնելուց հետո, որի տարածքում գտնվում է մաքսային ձևակերպումների ավարտման վայրը, կամ նման արգելք մտցնելու մասին որոշմամբ նախատեսված ամսաթվից հետո (որոշակի ժամկետ լրանալուց հետո)։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

4.1.7. Բուսասանիտարական հավաստագիրը ճանաչվում է կարանտինային հսկողության վերցված ներմուծվող արտադրանքի խմբաքանակի անհրաժեշտ բուսասանիտարական վիճակը չհաստատող, եթե դրանում բացակայում են բուսասանիտարական հավաստագրի տրման պահին գործող և փաստաթղթային ստուգման անցկացման ժամանակ ուժը չկորցրած՝ կարանտինային բուսասանիտարական պահանջների պահպանման մասին տեղեկությունները։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշման խմբագրությամբ)

4.1.8. Լիազորված մարմնի պաշտոնատար անձն ստուգում է գիտահետազոտական նպատակով կարանտինային օբյեկտների ներմուծման թույլտվությունը և ընդունում է կարանտինային օբյեկտների խմբաքանակի ներմուծումը կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով դրա ձևակերպումն արգելելու որոշում այն դեպքում, երբ նշված թույլտվությունը տվել է չլիազորված անձը, կամ այն չի համապատասխանում կարանտինային բուսասանիտարական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացված կարանտինային օրգանիզմների խմբաքանակին։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

4.1.9. Այն դեպքերում, երբ փաստաթղթային ստուգման արդյունքներով լիազորված մարմնի պաշտոնատար անձը ընդունում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ձևակերպումն արգելելու որոշում, կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման՝ այդ արտադրանքի սեփականատիրոջ հաշվին։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

4.1.10. Բուսասանիտարական հավաստագրում նշված համարի հետ թամբային քարշակի համարի չհամընկնելը բուսասանիտարական հավաստագիրն անվավեր ճանաչելու հիմք չէ՝ պայմանով, որ դրա կողմից քարշակվող կիսակցորդի և կցորդի (առկայության դեպքում) համարները համընկնում են բուսասանիտարական հավաստագրում նշված համարների հետ։

(4.1.10 ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 155 որոշմամբ)

4.2. Տրանսպորտային միջոցների արտաքին զննում

4.2.1. Լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից տրանսպորտային միջոցների արտաքին զննման ժամանակ առանց արտադրանքի տարաներն ու փաթեթվածքը բացելու և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու իրականացվում է տրանսպորտային միջոցների և փոխադրման հարմարանքների (այդ թվում՝ խցիկների, սրահների, տրանսպորտային միջոցների ուղեբեռային և բեռնային բաժանմունքների, բեռնարկղերի) տեսողական զննում։

4.2.2. Տրանսպորտային միջոցների արտաքին զննումը կատարվում է հետևյալ նպատակներով՝

1) բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին տրանսպորտային միջոցների համապատասխանության պարզում.

2) կարանտինային օբյեկտների կամ դրանցով վարակման (աղբոտման) նշանների՝ տրանսպորտային միջոցների և փոխադրման հարմարանքների մակերևույթին առկայության կամ բացակայության որոշում.

3) բեռնարկղներով, հացահատիկատար վագոններով և ավտոմոբիլային տրանսպորտով լիրքով ներկրվող հացահատիկի, լոբահատիկավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակման արդյունքների թափումների առկայության կամ բացակայության մասին որոշում։

(3-րդ ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշմամբ)

4.2.3. Եթե տրանսպորտային միջոցի արտաքին զննման ժամանակ դրա մակերևույթին և (կամ) փոխադրման հարմարանքների մակերևույթին հայտնաբերվել են օրգանիզմներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման են կարանտինային օբյեկտներին, ապա նշված միջատներ, մոլախոտային բույսերի սերմեր պարունակող նյութից դրանց կարանտինային բուսասանիտարական փորձաքննության անցկացման նպատակով վերցվում են նմուշներ (փորձանմուշներ)։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

4.2.4. Տրանսպորտային միջոցների արտաքին զննման արդյունքների հիման վրա լիազորված մարմնի պաշտոնատար անձն ընդունում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը կամ դրա՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն արգելելու որոշում հետևյալ դեպքերում՝

1) տրանսպորտային միջոցի համարի մասին տեղեկությունները չեն համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին՝ բացառությամբ թամբային քարշակի համարի մասին տեղեկությունների՝ պայմանով, որ դրանով քարշակվող կիսակցորդի և կցորդի (առկայության դեպքում) համարները համընկնում են բուսասանիտարական հավաստագրում նշված համարների հետ։ Այդ դեպքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման՝ արտադրանքի սեփականատիրոջ հաշվին.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 155 որոշումների խմբագրությամբ)

2) տրանսպորտային միջոցների մակերևույթին հայտնաբերված օրգանիզմները կարանտինային օբյեկտներ են։ Տրանսպորտային միջոցն այդ դեպքում ենթակա է մաքրման և (կամ) վարակազերծման, իսկ դրանց իրականացման անհնարինության կամ արտադրանքի սեփականատիրոջ կողմից դրանց իրականացումից հրաժարվելու դեպքում՝ վերադարձման՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փոխադրվող խմբաքանակի հետ միասին։ Տրանսպորտային միջոցի մաքրումից և (կամ) վարակազերծումից հետո այն ենթակա է կրկնակի արտաքին զննման, իսկ կարանտինային հսկողության վերցված արտադրանքը՝ այլ հսկողական միջոցառումների, եթե դրանք պետք է իրականացվեն սույն Հիմնադրույթի 3.5, 3.8 և 3.10 կետերին համապատասխան։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

3) հայտնաբերվել են բեռնարկղերով, հացահատիկատար վագոններով և ավտոմոբիլային տրանսպորտով լիրքով ներկրվող հացահատիկի, լոբահատիկավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակման արդյունքների թափումներ։ Այդ դեպքում արտադրանքի սեփականատերը միջոցներ է ձեռնարկում թափումները բացառելու ուղղությամբ։ Թափումների վերացումից հետո տրանսպորտային միջոցը ենթակա է կրկնակի արտաքին զննման։

(3-րդ ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշմամբ)

4.3. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննում

4.3.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննման ժամանակ լիազորված մարմնի պաշտոնատար անձն առանց փաթեթվածքը և տարան բացելու իրականացնում է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի տեսողական զննում

4.3.2. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննումն անցկացվում է հետևյալ նպատակներով՝

1) արտադրանքի՝ բուսասանիտարական հավաստագրում՝ գիտահետազոտական նպատակներով նշված տեղեկություններին համապատասխանության պարզում.

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

2) տարայի և փաթեթվածքի մակերևույթին կարանտինային օբյեկտների կամ դրանցով վարակման (աղբոտման) նշանների առկայությունը կամ բացակայությունը որոշելը։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշման խմբագրությամբ)

4.3.3. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննման ժամանակ դրա մակերևույթին, տարայի և (կամ) փաթեթվածքի մեջ կարանտինային օբյեկտներին մորֆոլոգիական հատկանիշներով նման օրգանիզմների, բույսերի հիվանդությունների ախտանիշների, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վնասման նշանների հայտնաբերման դեպքերում, իրականացվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում՝ սույն Հիմնադրույթի 4.4 կետին համապատասխան։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

4.3.4. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննման արդյունքների հիման վրա լիազորված մարմնի պաշտոնատար անձն ընդունում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը կամ դրա՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն արգելելու որոշում այն դեպքերում, երբ արտաքին զննման ընթացքում պարզվել է, որ՝

1) կարանտինային հսկողության վերցված արտադրանքը բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք է, իսկ առևտրային և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված է ցածր բուսասանիտարական ռիսկայնության արտադրանքի անվանում, և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի մասով չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր.

2) արտադրանքի անվանման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին.

3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի, փաթեթվածքի մակերևույթին հայտնաբերվել են կարանտինային օբյեկտներ՝ բացառությամբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված դեպքերի, երբ կարանտինային հսկողության վերցված՝ վարակված արտադրանքի ներմուծումը թույլատրված է։

(3-րդ ենթակետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ)

4.4. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում

4.4.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննմամբ նախատեսվում է՝

1) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի այն խմբաքանակի տեսողական զննում, որն ամբողջությամբ բեռնաթափված է տրանսպորտային միջոցից կամ այնպես է տեղադրված տրանսպորտային միջոցում, որ լիազորված մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն ունենա զննելու կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ցանկացած մաս և հնարավորություն ունենա նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տարբեր մասերից.

2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տարբեր մասերից նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը.

3) վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտություն.

4) փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի վրա միջազգային նմուշի՝ հատուկ մականշվածքի առկայության ստուգում։

(4-րդ ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշմամբ)

4.4.2. Նմուշները (փորձանմուշները) վերցվում են լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից և (կամ) լիազորված մարմնի որոշմամբ՝ կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիայի մասնագետների կողմից՝ այն բանից հետո, երբ պարզվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի համապատասխանությունը առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, բուսասանիտարական հավաստագրի, գիտահետազոտական նպատակներով  օբյեկտների մեջ նշված տեղեկություններին, ինչպես նաև պարզվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մակերևույթին կարանտինային օբյեկտների բացակայության փաստը։ Նմուշների (փորձանմուշների) քանակը և դրանք վերցնելու եղանակը սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ։

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

4.4.2.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտության արդյունքներն արտացոլվում են կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում։

(4.4.2.1 կետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշմամբ)

4.4.2.2. Կարանտինային բուսասանիտարական փորձաքննության իրականացման ժամանակ օգտագործված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշները (փորձանմուշները) սեփականատիրոջը չեն վերադարձվում, դրանց արժեքը սեփականատիրոջը չի փոխհատուցվում։

(4.4.2.2 կետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշմամբ)

4.4.2.3. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վարակման (աղբոտման) առկայության կամ բացակայության մասին որոշում ընդունելիս լիազորված մարմնի պաշտոնատար անձն առաջնորդվում է կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացության մեջ շարադրված հետևություներով։

(4.4.2.3 կետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշմամբ)

4.4.3. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննման արդյունքների հիման վրա լիազորված մարմնի պաշտոնատար անձն ընդունում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը կամ դրա՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն արգելելու որոշում, այն դեպքերում, երբ զննման ընթացքում պարզվել է, որ՝

1) կարանտինային հսկողության վերցված արտադրանքը բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք է, իսկ առևտրային և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված է ցածր բուսասանիտարական ռիսկայնության արտադրանքի անվանում, և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի մասով չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր.

2) արտադրանքի անվանման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին.

3) պարզվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վարակման (աղբոտման) փաստը (նմուշների (փորձանմուշների) կարանտինային բուսասանիտարական վիճակի հետազոտության հիման վրա)՝ բացառությամբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված դեպքերի։

(3-րդ ենթակետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ)

 

V. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտումը

 

Ուժը կորցրել է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշում։

 

VI. Ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վարակում (աղբոտում)հայտնաբերելու դեպքում կիրառվող միջոցները

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

6.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննման կամ զննման ընթացքում կարանտինային օբյեկտներով դրա վարակում (աղբոտում) հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը որոշում է ընդունում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը արգելելու կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով դրա ձևակերպումն արգելելու մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն Հիմնադրույթի 6.3 ենթակետով:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Պարբերությունն ուժը կորցրել է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշում։

6.2. Կարանտինային օբյեկտներով վարակում (աղբոտում) հայտնաբերելու հետևանքով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումն արգելելու կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով դրա ձևակերպումն արգելելու մասին որոշում ընդունելուց հետո լիազորված մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է առաջարկել արտադրանքի սեփականատիրոջն իր ընտրությամբ կատարել արտադրանքի վարակազերծում կամ ոչնչացում, եթե արտադրանքի վարակազերծումը կամ ոչնչացումը թույլատրվում է իրականացնել սույն Հիմնադրույթի 6.3 և 6.4 ենթակետերին համապատասխան:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

Եթե արտադրանքի սեփականատերը հրաժարվում է կատարել արտադրանքի վարակազերծում կամ ոչնչացում, կամ այն հնարավոր չէ կատարել, ապա լիազորված մարմնի պաշտոնատար անձը արտադրանքի սեփականատիրոջ հաշվին արտադրանքի վերադարձ կատարելու մասին հանձնարարական է տալիս:

6.3. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքը, արտադրանքի սեփականատիրոջ դիմումի համաձայն, ենթակա է վարակազերծման արտադրանքի սեփականատիրոջ հաշվին՝ կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու վայրում վարակազերծում կատարելու համար պայմանների առկայության դեպքում: Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ դեպի վարակազերծման վայր փոխադրման պայմանները պետք է բացառեն կարանտինային օբյեկտների տարածման հնարավորությունը դեպի վարակազերծման վայր ընթացուղում:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

Վարակազերծման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ, իսկ կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է զննման:

6. 3.2 Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի առաքման վայրում բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը ենթակա է առգրավման՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ:

6.4. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքը, արտադրանքի սեփականատիրոջ դիմումի համաձայն, ենթակա է ոչնչացման արտադրանքի սեփականատիրոջ հաշվին, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու վայրում առկա են պայմաններ՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքն այնպիսի եղանակներով ոչնչացնելու համար, որոնք բացառում են կարանտինային այն օբյեկտների տարածումը, որոնցով վարակված է (աղբոտված է) կարանտինային հսկողության վերցված արտադրանքը, ինչպես նաև այնպիսի եղանակներով, որոնք մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու սպառնալիք չեն ստեղծում:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Ոչնչացման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ։

6.5. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծման կամ ոչնչացման թույլատրելի եղանակները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ՝ հաշվի առնելով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի և կարանտինային օբյեկտների տեսակը, որոնցով այն կարող է վարակված (աղբոտված) լինել:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծումը կամ ոչնչացումն իրականացվում է նշված ծառայությունները մատուցելու լիազորություններ ունեցող անձանց կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

VII. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի առանձին տեսակների ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման առանձնահատկությունները

 

Ուժը կորցրել է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշում։

 

VIII. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների ձևակերպումը

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

8.1. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքը պետք է ուղեկցվի բուսասանիտարական հավաստագրով, ապա նշված բուսասանիտարական հավաստագրերը տրվում են ուղարկման վայրի անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Լիազորված մարմինների այն գործունեությունը, որն ուղղված է բուսասանիտարական հավաստագիր տրամադրելուն, այդ թվում՝ բուսասանիտարական հավաստագիր տալու նպատակով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսասանիտարական վիճակը սահմանելուն, կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) չի համարվում։

8.2. Այն դեպքում, երբ ներմուծող երկրի պահանջներին համապատասխան սահմանվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասով անդամ երկրներից մեկում տրված բուսասանիտարական հավաստագրի գործողության ժամկետը լրացել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատելու պահին, ապա այն անդամ պետության լիազորված մարմինը, որի տարածքում է գտնվում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մեկնման վայրը, արտադրանքի սեփականատիրոջ դիմումի համաձայն, ձևակերպում է նոր բուսասանիտարական հավաստագիր կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտահանվող խմբաքանակի մասով, որին կցվում է լրացած գործողության ժամկետով բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը՝ առանց կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի կարանտինային բուսասանիտարական վիճակի սահմանմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Ընդ որում, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի՝ ներմուծող երկրի սահմանած պահանջներին համապատասխանության մասով պատասխանատվությունը դրվում է այն երկրի լիազորված մարմնի վրա, որը տրամադրել է բուսասանիտարական հավաստագիր, որի ժամկետը լրացել է:

8.3. Այն դեպքում, երբ ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներով թույլատրվում է և (կամ) չի կանոնակարգվում կարանտինային հսկողության վերցված այն արտադրանքի ներմուծումը, որն աղբոտված է անդամ պետությունների համար կարանտինային նշանակություն ունեցող մոլախոտային բույսերով, ապա նշված արտադրանքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից չի արգելվում:

(8.3 կետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

IX. Անցումային դրույթներ

 

9.1 - 9.2. Հանվել են: Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 528 որոշում:

9.1. Նախքան բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգի ձևավորումը՝ լիազորված մարմինները կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կոնկրետ խմբաքանակների ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու ընթացքում կիրառվող հսկողական միջոցառումներ ընտրելիս առաջնորդվում են իրենց օրենսդրությամբ և ձևավորված կառավարչական պրակտիկայով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

9.2. Հանվել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 16-ի թիվ 50 որոշում։

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Մաքսային միության մաքսային

տարածքում կարանտինային

բուսասանիտարական հսկողություն

(վերահսկողություն) իրականացնելու

կարգի մասին հիմնադրույթի

 

 

(փաստաթուղթը տրամադրած լիազորված մարմնի անվանումը)

 

ԱԿՏ

 

կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

 

__________________________ից

(տրման ամսաթիվը)

 

Թիվ_________

 

Իմ՝ պաշտոնատար լիազորված անձի կողմից _______________________________________

(պաշտոնը, Ա.Ա.Հ.)

 

անցկացվել է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն).

____________________________________________________________________________________

(կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի անվանումը և քանակը)

 

և տրանսպորտային միջոցների_________________________________________________________

(տրանսպորտային միջոցի համարը)

 

ստացված ________________________________________________________________________-ից

(երկրի անվանումը)

 

ծագումով __________________________________________________________________________

(երկրի անվանումը)

 

բուսասանիտարական հավաստագիր___________________________________________________

(բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը)

 

տրված_____________________________________________________________________________

(երկրի անվանումը)

 

արտահանող (ուղարկող)՝_____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցե)

 

ներմուծող (ստացող)՝_________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցե)

 

Արդյունքում_________________________________ պարզվել է._____________________________

                    (միջոցառման անվանումը)

 

Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի վերլուծության կամ փորձաքննության համար վերցվել է

 

______________________________________________________________ քանակությամբ նմուշ

(համապատասխան չափման միավորներով)

 

Նմուշի հետ կատարվող գործողությունը ______________________________________________

Հանձնարարվում են հետևյալ կարանտինային բուսասանիտարական միջոցառումները

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Ակտը կազմվել է բեռի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ներկայությամբ

 

_______________ ________________

(ստորագրություն)             (Ա.Ա.Հ.)

 

Կարանտինային բուսասանիտարական
հսկողության (վերահսկողության)
գործառույթ իրականացնող լիազորված
մարմնի պաշտոնատար անձ`

 

 

 

 

(ստորագրություն)

 

(Ա.Ա.Հ.)


Կ.Տ.

 

 

Հավելված

կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության)

____________-ի թիվ_______ ակտի

 

Համարը՝ ը/կ

Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի անվանումը

Բուսասանիտարական հավաստագրի համարը

Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի քանակը (չափման համապատասխան միավորներով)

Վերցված միջին նմուշները

քանակը

չափման միավորը

նմուշի հետ կատարվող գործողությունը

             
             
             

Կարանտինային բուսասանիտարական
հսկողության (վերահսկողության)
գործառույթ իրականացնող լիազորված
մարմնի պաշտոնատար անձ`

 

 

 

__________________

(ստորագրություն)

____________________

(Ա.Ա.Հ.)

(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 09.10.14 թիվ 93)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Մաքսային միության մաքսային

տարածքում կարանտինային

բուսասանիտարական հսկողություն

(վերահսկողություն) իրականացնելու

կարգի մասին հիմնադրույթի

 

 

ՆՄՈՒՇՆԵՐ

 

կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) գործառույթ իրականացնող լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից դրվող դրոշմակնիքների

 

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

KZ
 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)

01-001
 

 

ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

_____________-ի թիվ _____________

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողության

(վերահսկողության) գործառույթ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ________________

Ստորագրությունը ____________________

 

KZ
 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)

01-001
 

 

ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

_____________-ի թիվ _____________

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողության

(վերահսկողության) գործառույթ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ________________

Ստորագրությունը ____________________

Դրոշմակնիքների կիրառման ցուցումներ

 

Դրոշմակնիքների չափերը. 60 մմ х 35 մմ:

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) դրոշմակնիքների պատրաստման ժամանակ օգտագործվող պայմանանշաններ.

վերին աջ անկյունում նշվում են տարածաշրջանի (մարզի) ծածկագիրը և տարածաշրջանի ծածկագրի տակ գտնվող վարչական շրջանի եռանիշ ծածկագիրը.

վերին ձախ անկյունում նշվում է Մաքսային միության անդամ պետության պայմանանշանը (BY, KZ, RU).

«Բացթողումը թույլատրվում է» դրոշմակնիք 1-ը դրվում է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի նշանակման վայրերում՝ բուսասանիտարական պահանջներին այդ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի համապատասխանության դեպքում.

«Բացթողումն արգելվում է» դրոշմակնիք 2-ը դրվում է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի նշանակման վայրերում՝ բուսասանիտարական պահանջներին այդ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի անհամապատասխանության դեպքում:

(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 09.10.14 թիվ 93)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Մաքսային միության մաքսային

սահմանին կարանտինային

բուսասանիտարական հսկողության 

(վերահսկողության) իրականացման

կարգի մասին» հիմնադրույթի

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 16.08.13 թիվ 50)

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

(ավելացվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 894 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

1.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 
     

ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)
առաքման վայրում

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

2.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

3.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ՏԱՐԱՆՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է

 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

4.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ՏԱՐԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

5.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է ԱՌԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

6.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է

 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

7.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

8.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ԵՆԹԱԿԱ Է ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

(ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍՈՎ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Դրոշմակնիքների չափսը՝ 60 մմ x 35 մմ:

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) դրոշմակնիքների պատրաստման ժամանակ օգտագործվող պայմանական նշագրեր՝

Վերին աջ անկյունում նշագրվում է տարածաշրջանի ծածկագիրը և բույսերի կարանտինի մասով նախատեսված սահմանային կետի (բուսասանիտարական հսկիչ կետի) եռանիշ ծածկագիրը, որը զետեղվում է տարածաշրջանի ծածկագրի տակ:

Վերին ձախ անկյունում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պայմանական նշագրերից մեկը՝ AM, BY, KZ, KG, RU:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Դրոշմակնիք 1. «Ներմուծումը թույլատրված է, ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) առաքման վայրում»՝ դրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքների հիման վրա կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումը թույլատրելու մասին որոշում է ընդունվել:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Դրոշմակնիք 2. «Ներմուծումն արգելված է»՝ դրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքների հիման վրա կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծումն արգելելու մասին որոշում է ընդունվել:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Դրոշմակնիք 3. «Տարանցումը թույլատրված է»՝ դրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա, եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքների հիման վրա դրա տեղափոխումը թույլատրելու մասին որոշում է ընդունվել:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Դրոշմակնիք 4. «Տարանցումն արգելված է»՝ դրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա, եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով դրա անցումն արգելելու մասին որոշում է ընդունվել:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Դրոշմակնիք 5. «Բացթողումը թույլատրված է առանց իրացման իրավունքի»՝ դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մաքսային ձևակերպումն ավարտելու վայրերում այն դեպքերում, երբ բեռի նշանակման վայրում անհրաժեշտ է անցկացնել կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ:

Դրոշմակնիք 6. «Բացթողումը թույլատրված է»՝ դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մաքսային ձևակերպումն ավարտելու վայրերում (առաքման վայրերում) այն դեպքերում, երբ այն համապատասխանում է կարանտինային բուսասանիտարական պահանջներին:

Դրոշմակնիք 7. «Բացթողումն արգելված է»՝ դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մաքսային ձևակերպումն ավարտելու վայրերում (առաքման վայրերում) այն դեպքերում, երբ այն չի համապատասխանում կարանտինային բուսասանիտարական պահանջներին:

Դրոշմակնիք 8. «Ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) բեռնաթափման վայրում»՝ դրվում է ծովային և գետային նավերի խարսխակայանում բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա՝ նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի գետային և ծովային անցակետերում բեռնաթափումը ՝ բեռնաթափման վայրում կարանտինային բուսասանիտարական միջոգառումներ անցկացնելու նպատակով:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Աղյուսակը հանվել է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Մաքսային միության մաքսային սահմանին

կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության)

իրականացման կարգի մասին»

հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2013 թվականի _______________-ի

թիվ _______ որոշման խմբագրությամբ)

_________________________________________________________________________

(փաստաթուղթը տրամադրած լիազորված մարմնի անվանումը)

ԱԿՏ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ

 

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)

_________ թվականի _________-ի

(տրման ամսաթիը)

թիվ __________________

 

Իմ՝ լիազորված պաշտոնատար անձի կողմից, ___________________________

(պաշտոնը, Ա.Ա.Հ.-ն)

կատարվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)՝

__________________________________________________________________________

(կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը և քանակը)

Եվ այն տրանսպորտային միջոցների՝ _________________________________________

(տրանսպորտային միջոցի համարը)

որոնք մուտք են գործել՝ _____________________________________________________

(երկրի անվանումը)

ծագումը՝ _________________________________________________________________

(երկրի անվանումը)

բուսասանիտարական հավաստագիր՝_________________________________________

(բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը)

տրված՝ __________________________________________________________________

(երկրի անվանումը)

արտահանողը (ուղարկողը)՝ _________________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցեն)

ներմուծողը (ստացողը): _____________________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցեն)

Արդյունքում պարզվել է՝_____________________________________________________

(միջոցառման անվանումը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անալիզի կամ փորձաքննության համար վերցվել են

______________________________________

քանակությամբ նմուշներ (փորձանմուշներ)

_________________________________________________________________________

(չափման համապատասխան միավորներով)

 

Գործողություն նմուշով՝ ______________________________________________

Առաջադրվում են կարանտինային բուսասանիտարական հետևյալ միջոցառումները՝

______________________________________________________

Ակտը կազմվել է բեռի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ներկայությամբ՝

 

________________ ____________

(ստորագրություն) (Ա.Ա.Հ.)

 

Կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության)

գործառույթն իրականացնող լիազորված

մարմնի պաշտոնատար անձը

Կ.Տ.

 

 

 

________________(ստորագրություն)

 

 

 

________________

(Ա.Ա.Հ.)

 

Կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության) ակտի

հավելված _______-ի թիվ _________

 

Համարը՝ ը/կ

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

Բուսասանիտարական հավաստագրի համարը

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը (չափման համապատասխան միավորներով)

Վերցված միջին նմուշները (փորձանմուշները)

քանակը

չափման միավորը

գործողություն նմուշով

             
             
             
             
             
             
             
             

Կարանտինային բուսասանիտարական
հսկողության (վերահսկողության)
գործառույթն իրականացնող լիազորված

մարմնի պաշտոնատար անձը

Կ.Տ.

 

 

________________

(ստորագրություն)

 

 

___________________

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 16.08.13 թիվ 50)

 

Ծանոթագրություններ.

1. 5-րդ դաշտում նշվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկին համապատասխան, որը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ, և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը՝ չափումների մետրիկ համակարգով: Այս դաշտում կարող է նշվել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսաբանական անվանումը, ինչպես նաև արտադրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան:

2. 6-րդ դաշտում նշվում են գլխային տրանսպորտային միջոցի (քարշակի) և կցորդի (առկայության դեպքում) գրանցման համարները, վագոնի համարը, բեռնարկղի համարը, չվերթի համարը՝ ավիափոխադրումների դեպքում, և նավի անվանումը:

3. 8-րդ դաշտում նշվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրի անվանումը, որը նշված է բուսասանիտարական հավաստագրում (առկայության դեպքում):

4. 9-րդ դաշտում նշվում են բուսասանիտարական հավաստագրի համարը և արտահանող երկրի լիազորված մարմնի կողմից դրա տրման ամսաթիվը: Բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում այս դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը կամ գիծ է դրվում։

5. 10-րդ դաշտում նշվում է այն արտահանող երկրի անվանումը, որի լիազորված մարմինը տրամադրել է բուսասանիտարական հավաստագիրը: Բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում այս դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը կամ գիծ է դրվում։

6. 11-րդ դաշտում նշվում են ուղարկող կազմակերպության անվանումը (այդ թվում՝ կազմակերպաիրավական ձևը) և այդ կազմակերպության հասցեն, որոնք նշված են բուսասանիտարական հավաստագրում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:

7. 12-րդ դաշտում նշվում են ստացող կազմակերպության անվանումը (այդ թվում՝ կազմակերպաիրավական ձևը) և այդ կազմակերպության հասցեն, որոնք նշված են բուսասանիտարական հավաստագրում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:

8. 13-րդ դաշտում նշվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված պաշտոնատար անձի կողմից անցկացրած և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերով նախատեսված միջոցառումները (փաստաթղթային ստուգում, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի և տրանսպորտային միջոցների արտաքին զննում, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում):

9. 14-րդ դաշտում նշվում է միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի դրույթների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության խախտումները հայտնաբերելու (չհայտնաբերելու) վերաբերյալ, ինչպես նաև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վարակման նշանների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվել են 13-րդ դաշտում նշված միջոցառումներն անցկացնելու արդյունքում: 14-րդ դաշտում պետք է նշել հայտնաբերված խախտման մասին մանրամասն տեղեկություններ՝ հղում կատարելով այն նորմին, որը խախտվել է (ակտի անվանումը, հոդվածը, կետը, պարբերությունը և այլն.): Կարանտինային օբյեկտներին իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման օրգանիզմներ, բույսերի հիվանդությունների հարուցիչների առկայության, մոլախոտային բույսերի սերմերի առկայության նշաններ հայտնաբերելու դեպքում համապատասխան տեղեկությունները նշվում են 14-րդ դաշտում:

10. 15-րդ դաշտում նշվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) քանակը՝ չափման համապատասխան միավորներով (հատ, կգ և այլն), ինչպես նաև վերցված նմուշների (փորձանմուշների) պիտակների համարները (առկայության դեպքում):

11. 16-րդ դաշտում նշվում են նմուշների (փորձանմուշների) հետ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները (վերցված նմուշների (փորձանմուշների) ուղարկումը կարանտինային բուսասանիտարական լաբորատորիա կամ փորձագիտական կազմակերպություն (նշելով դրանց անվանումը)) կամ կատարվում է «անալիզը կատարվել է տեղում» կամ «նմուշ չի վերցվել» գրառումը:

12. 17-րդ դաշտում նշվում են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ միջոցառումների անցկացման արդյունքում ընդունված որոշման վերաբերյալ տեղեկությունները:

13. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտերի ձևակերպված բնօրինակներում և պատճեններում դաշտերի համարակալումն ու ծանոթագրությունները չեն նշվում:

 

Հավելված

կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության) ակտի

 

______________ թիվ _______

 

Հա-մարը՝ ը/կ

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

Բուսասանիտարա-կան հավաստագրի համարը

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը (չափման համապատասխան միավորներով)

Վերցված միջին նմուշը (փորձանմուշը)

քանակը

չափ. միավ.

գործողություն նմուշի (փորձանմուշի) հետ

             
             
             
             
             

Լիազորված պաշտոնատար անձ____________  ______________________

                                                                   (ստորագրություն)                   (Ա.Ա.Հ.)

 

Կ.Տ.

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի 2010

թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒՅԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 36, 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 156, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

 

I. Կիրառության ոլորտը

 

1.1. Ուժը կորցրել է. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումը։

1.2. Սույն Հիմնադրույթով սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) նկատմամբ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգը (այսուհետ, համապատասխանաբար` Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկ, կարանտինային հսկողության վերցված արտադրանք)՝ այն դեպքերում, երբ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ուղարկման վայրը և նշանակման վայրը գտնվում են Եվրասիական տնտեսական միության տարբեր անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) տարածքում, և կարանտինային հսկողության վերցված տեղափոխվող խմբաքանակը ձևակերպված չէ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ մաքսային այնպիսի ընթացակարգով, որով նախատեսվում է ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից (այսուհետ` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)):

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգն այն դեպքերում, երբ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ուղարկման վայրն ու նշանակման վայրը գտնվում են անդամ պետություններից մեկի տարածքում, և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեղափոխվող խմբաքանակը ձևակերպված չէ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ մաքսային այնպիսի ընթացակարգով, որով նախատեսվում է ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից, սահմանվում է նշված անդամ պետության օրենսդրությամբ:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

1.3. Սույն Հիմնադրույթը պարտադիր է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, դրանց լիազորված մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ցանկացած կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից կատարման համար, որոնց գործունեությունը կապված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտադրության, մթերման, վերամշակման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման հետ։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ, փոփ. ԵՏՀԽ 05.04.21 թիվ 22)

1.4. Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ Կողմերի լիազորված մարմիններն առաջնորդվում են Կողմերի օրենսդրությամբ այն դեպքում, երբ մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս ծագած հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվել սույն հիմնադրույթով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

 

II. Սահմանումները

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

2.1. Սույն Հիմնադրույթի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«նշանակման վայրի պետություն»՝ անդամ պետություն, որի տարածքում գտնվում է նշանակման վայրը.

«ուղարկման վայրի պետություն»՝ անդամ պետություն, որի տարածքում գտնվում է ուղարկման վայրը.

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում»՝ լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից կարանտինային հսկողության վերցված արտադրանքի այն խմբաքանակի տեսողական զննում, որն ամբողջությամբ բեռնաթափված է տրանսպորտային միջոցից կամ տրանսպորտային միջոցում այնպես է տեղադրված, որ լիազորված մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն ունի զննելու կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ցանկացած մաս և կարող է իրականացնել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տարբեր մասերից նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը, անցկացնել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տարբեր մասերից նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը և հետազոտել վերցված նմուշները (փորձանմուշները).

«վարակում (աղբոտում)»՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքում կարանտինային օբյեկտների առկայություն.

«դիմումատու»՝ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, որը ուղարկման վայրի պետության լիազորված մարմին է ներկայացրել բուսասանիտարական սերտիֆիկատ ստանալու համար դիմում և այլ փաստաթղթեր՝ ուղարկման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան.

«կարանտինային բուսասանիտարական գոտի»` տարածք, որտեղ կարանտինային օբյեկտի հայտնաբերմամբ պայմանավորված, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով կարանտին է հայտարարված.

«կարանտինային բուսասանիտարական պահանջներ»՝ անդամ պետությունների միջազգային պարտավորություններին և օրենսդրությանը համապատասխան՝ բույսերի կարանտինի ապահովման նպատակով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսասանիտարական վիճակին, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթավորմանը, դրա տեղափոխման եղանակներին, հնարավոր նշանակման վայրի նշմանը, ինչպես նաև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կանխարգելիչ վարակազերծման միջոցառումների իրականացմանը ներկայացվող պահանջներ.

«նշանակման վայր»՝ վայր, որտեղ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը բեռնաթափվում է այն տրանսպորտային միջոցից, որով այն տեղափոխվել է, կամ փոխաբեռնվում է մեկ այլ տրանսպորտային միջոց.

«ուղարկման վայր»` վայր, որտեղ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը բեռնվել է տրանսպորտային միջոց.

«վարակազերծում»` կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ համալիր գործողություններ, որոնք ուղղված են կարանտինային օբյեկտների ոչնչացմանը.

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքի և տրանսպորտային միջոցների արտաքին զննում»` լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (առանց տարան ու փաթեթվածքը բացելու), տրանսպորտային միջոցների և փոխադրման հարմարանքների (այդ թվում՝ խցիկների, սրահների, տրանսպորտային միջոցների բեռնախցիկների և ուղեբեռային բաժանմունքների, բեռնարկղերի) տեսողական զննում.

«բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք»` կարանտինային հսկողության վերցված արտադրանք, որը, Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկին համապատասխան, դասվում է բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի շարքին.

«ցածր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք»` կարանտինային հսկողության վերցված արտադրանք, որը, Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկին համապատասխան, դասվում է ցածր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի շարքին.

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողը»՝ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, որը բուսասանիտարական սերտիֆիկատում և (կամ) ապրանքներն ուղեկցող փաստաթղթերում հայտարարված է որպես կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացող, կամ այլ անձ, որը լիազորված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողի անունից իրականացնելու նշանակման վայր դրա ժամանման հետ կապված գործողությունները.

«արտադրանքի սեփականատեր»՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի սեփականատեր կամ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի սեփականատիրոջ անունից՝ ուղարկման վայրից նշանակման վայր արտադրանքի տեղափոխման հետ կապված գործարքների և (կամ) այլ գործողությունների իրականացման լիազորություններ ունեցող այլ անձ.

«տրանսպորտային միջոցներ»` կարանտինային հսկողության վերցված խմբաքանակի տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներ.

«տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր»` կոնոսամենտ, բեռնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնցով բեռը պետք է ուղեկցվի փոխադրման ընթացքում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

«բուսասանիտարական հավաստագիր»՝ միջազգային նմուշի փաստաթուղթ, որն ուղեկցում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքը և տրվում է արտահանող (վերաարտահանող) երկրի լիազորված մարմնի կողմից՝ 1951 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված ձևի համաձայն, և որով հավաստվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի համապատասխանությունը ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին:

(2.1 կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ, լրաց. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 63, ԵՏՀԽ 05.04.21 թիվ 22)

2.2. Այլ հասկացություններ գործածվում են Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով, 1951 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով և բուսասանիտարական միջոցների վերաբերյալ միջազգային ստանդարտներով սահմանված իմաստներով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ, լրաց. ԵՏՀԽ 05.04.21 թիվ 22)

 

III. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգը

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

3.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեղափոխման ժամանակ կարանտինային օբյեկտների ներմուծումն ու տարածումը կանխելու նպատակով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Պարբերությունն ուժը կորցրել է. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշում։

(3.1 կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման խմբագրությամբ)

3.2. Լիազորված մարմինների գործունեությունը, որն ուղղված է բուսասանիտարական հավաստագրերի տրամադրմանը, կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) չի համարվում։

Մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխվող՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է բուսասանիտարական հավաստագրով, որը տրվում է ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի կողմից՝ բուսասանիտարական հավաստագրի տրամադրման ամսաթվից մինչև 30 օրացուցային օր գործողության ժամկետով։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նշանակման վայրերում ուղարկման վայրի պետության բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը, կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս, ենթակա է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից առգրավման։

Ուղարկման վայրի պետության լիազորված մարմինները նշանակման վայրի պետության լիազորված մարմիններին ծանուցում են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մասին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձին բազմակի (երկու և ավելի անգամ) չծանուցելը կամ կարանտինային հսկողության վերցված արտադրանքը չներկայացնելը ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի համար հիմք է դիմումատուին բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը կարանտինային հսկողության վերցված արտադրանքն այն ստացողի հասցեին, որը նշանակման վայրի պետության լիազորված մարմնին չի ծանուցել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ժամանման մասին, ինչպես նաև նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կողմից ստացողի հասցեին կարանտինային հսկողության վերցված արտադրանքը չստանալու փաստը սահմանելու համար մերժելու համար՝ նշանակման վայրի պետության լիազորված մարմնից համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում՝ բացառությամբ նշանակման վայրի փոփոխության դեպքերի։

Նշանակման վայրի փոփոխության դեպքում արտադրանքի սեփականատերը պարտավոր է փոխարինման համար տրվող բուսասանիտարական հավաստագիր ստանալ՝ սույն Հիմնադրույթի 3.9 կետի 2-րդ ենթակետում նշված պայմանի դեպքում։

Նշանակման վայրում կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողը պարտավոր է նշանակման վայրի պետության լիազորված մարմնին ցանկացած հասանելի եղանակով տեղեկացնել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ժամանման մասին և ներկայացնել կարանտինային հսկողության վերցված արտադրանքը՝ նշանակման վայրում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար՝ ժամանման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ։

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքը նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձին չներկայացնելու փաստի հաստատման դեպքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողը պատասխանատվություն է կրում նշանակման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան։

Լիազորված մարմինները պարտավոր են իրականացնել այն դեպքերի ստուգում, երբ նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ բացահայտվել են կեղծ կամ անվավեր չճանաչված բուսասանիտարական հավաստագրերով ուղեկցվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների՝ կարանտինային բուսասանիտարական պահանջներին անհամապատասխանության փաստեր:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

(3.2 կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման խմբագրությամբ, փոփ., լրաց. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 63)

3.3. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ընթացակարգով կարող է նախատեսվել հետևյալ հսկողական միջոցառումների անցկացումը՝

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

1) փաստաթղթային ստուգում.

2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննում.

3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում.

3.4. Անդամ պետությունների օրենսդրության մեջ հսկողական միջոցառումների իրականացման մասով լիազորված մարմինների պաշտոնատար անձանց լիազորություններն ամրագրելիս, ինչպես նաև այդ միջոցառումների անցկացման կարգը և պարբերականությունը սահմանելիս՝ անդամ պետությունները պետք է օգտագործեն այն իրավական միջոցները, որոնց կիրառումն էապես չի սահմանափակի կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ազատ տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության տարածքով։ Նշված դրույթը չի սահմանափակում մեկ անդամ պետության իրավունքը՝ օգտագործելու այն իրավական միջոցները, որոնք համանման են նշված անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների նկատմամբ կիրառվող միջոցներին։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

3.5. Փաստաթղթային ստուգումն անցկացվում է նշանակման վայրերում՝ նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից։

3.6. Փաստաթղթային ստուգում անցկացնելու նպատակով՝ պաշտոնատար անձին պետք է ներկայացվեն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի բուսասանիտարական հավաստագիրը։

3.7. Պաշտոնատար անձն ստուգում է ներկայացված փաստաթղթերը և հանձնարարական է տալիս կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի վերադարձի կամ դրա ոչնչացման մասին՝ հետևյալ դեպքերում՝

1) բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագիր չի ներկայացվել.

2) բուսասանիտարական հավաստագրում պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությանը.

3) բուսասանիտարական հավաստագիրը կեղծ կամ անվավեր է.

4) բուսասանիտարական հավաստագրով չի հաստատվում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համապատասխանությունը ներկայացված կարանտինային բուսասանիտարական պահանջներին:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման խմբագրությամբ)

3.8. Բուսասանիտարական հավաստագիրը կեղծ է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

1) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է չլիազորված մարմնի կողմից.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման խմբագրությամբ)

2) բուսասանիտարական հավաստագիրը չի համապատասխանում այն ձևաթղթի համար սահմանված պահանջներին, որով տրվում է բուսասանիտարական հավաստագիրը։

3.9. Բուսասանիտարական հավաստագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

1) բուսասանիտարական հավաստագիրն ամբողջությամբ ձևակերպված չէ.

2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համար՝ այն անդամ պետության տարածքից դրա փաստացի դուրսբերումից հետո, որի լիազորված մարմնի կողմից դա տրվել է՝ բացառությամբ բուսասանիտարական հավաստագրերի, որոնք փոխարինման համար տրվել են՝ պայմանով, որ ուղարկման վայրի պետության լիազորված մարմինը կապահովի և կհաստատի՝

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսասանիտարական անվտանգությունը.

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննումը և մշակումը, որոնք անհրաժեշտ են կարանտինային բուսասանիտարական պահանջների կատարման համար՝ մինչ կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ուղարկելը.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ)

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ամբողջականությունը՝ բեռնման պահից մինչև նշանակման վայր ժամանելու պահը.

(2-րդ ենթակետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման խմբագրությամբ)

3) բուսասանիտարական հավաստագրի գործողության ժամկետը (ժամկետը՝ բուսասանիտարական հավաստագրի տրման պահից սկսած) լրացել է.

4) բուսասանիտարական հավաստագիրը պարունակում է այն տրամադրած լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից չհաստատված փոփոխություններ կամ լրացումներ .

5) բուսասանիտարական հավաստագրում նշված է տրանսպորտային միջոցի համարը, որը չի համապատասխանում տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի համարին՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 3.9.1 կետում նշված դեպքի։

(5-րդ ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 156 որոշման խմբագրությամբ)

3.9.1 Բուսասանիտարական սերտիֆիկատում նշված համարին թամբով քարշակի համարի չհամապատասխանելը՝ բուսասանիտարական սերտիֆիկատը անվավեր ճանաչելու պատճառ չէ, այն պայմանով, որ նրա կողմից քարշակվող կիսակցորդի եւ կցորդի (առկայության դեպքում) համարները համապատասխանում են բուսասանիտարական սերտիֆիկատում նշված համարներին:

(3.9.1 ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 156 որոշմամբ)

3.10. Ուժը կորցրել է. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշումը։

3.11. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննումը կատարվում է հետևյալ նպատակներով՝

1) բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին արտադրանքի համապատասխանությունը պարզելու համար.

2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մակերևույթին և փաթեթվածքի վրա կարանտինային օբյեկտների կամ դրանցով վարակման (աղբոտման) նշանների առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար:

3.12. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննումն իրականացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից՝ նշանակման վայրերում, նշանակման վայրի պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

3.13. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննման արդյունքների հիման վրա լիազորված մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում՝

1) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի վերադարձի կամ դրա ոչնչացման մասին, եթե արտաքին զննման ընթացքում պարզվել է, որ`

բարձր բուսասանիտարական ռիսկայնության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասով բուսասանիտարական հավաստագիր չի ներկայացվել.

արտադրանքի անվանման մասին տեղեկությունները չեն համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին.

2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի զննում անցկացնելու մասին, եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննման ընթացքում դրա մակերևույթին, փաթեթվածքի մեջ հայտնաբերվել են օրգանիզմներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման են կարանտինային օբյեկտներին, բույսերի հիվանդությունների ախտանիշներ, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վնասման նշաններ.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

3) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ավարտի մասին՝ սույն կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված որոշումներն ընդունելու համար հիմքերի բացակայության դեպքում:

3.14. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննումն անցկացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ նշանակման վայրում, եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտաքին զննման արդյունքում դրա մակերևույթին, փաթեթվածքի մեջ հայտնաբերվել են օրգանիզմներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման են կարանտինային օբյեկտներին, բույսերի հիվանդությունների ախտանիշներ, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օրգանիզմներով վնասման նշաններ։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Այն դեպքում, երբ որոշում է ընդունվում կարանտինային հսկողության վերցված այն արտադրանքի զննում անցկացնելու մասին, որը տրանսպորտային միջոցում այնպես է տեղադրված, որ լիազորված մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն չունի զննելու կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ցանկացած մաս և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տարբեր մասերից չի կարող նմուշներ (փորձանմուշներ) վերցնել, ապա նման արտադրանքն իր պահանջով պետք է բեռնաթափվի տրանսպորտային միջոցից։

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) քանակը և վերցնելու եղանակը սահմանվում են նշանակման վայրի պետության օրենսդրությամբ:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման խմբագրությամբ)

3.15. Այն դեպքում, երբ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտման արդյունքում պարզվում է դրանց՝ կարանտինային օբյեկտներով վարակումը (աղբոտումը), բացառությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող՝ Միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված դեպքերի, լիազորված մարմնի պաշտոնատար անձը, նշանակման վայրի օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է արտադրանքի սեփականատիրոջ ընտրությամբ արտադրանքի սեփականատիրոջն առաջարկել՝

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8, 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշումների խմբագրությամբ)

1) իրականացնել դրա վարակազերծում՝ նշանակման վայրում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծում իրականացնելու համար պայմանների առկայության դեպքում։ Լիազորված մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի պահանջելու ներկայացնել կարանտինային հսկողության վերցված արտադրանքը՝ դրա վարակազերծումից հետո զննում անցկացնելու համար.

(1-ին ենթակետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման խմբագրությամբ)

2) ոչնչացնել այն, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման վայրում առկա են պայմաններ՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքն այնպիսի եղանակներով ոչնչացնելու համար, որոնք բացառում են կարանտինային այն օբյեկտների տարածումը, որոնցով վարակված (աղբոտված է) կարանտինային հսկողության վերցված արտադրանքը, ինչպես նաև այնպիսի եղանակներով, որոնք վտանգ չեն առաջացնում մարդու կյանքի և առողջության համար, վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծման կամ ոչնչացման թույլատրելի եղանակները, հաշվի առնելով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի և կարանտինային այն օբյեկտների տեսակը, որոնցով այն կարող է վարակված (աղբոտված) լինել, սահմանվում են նշանակման վայրի պետության օրենսդրությամբ:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

Վարակազերծման կամ ոչնչացման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ։

3.16. Եթե արտադրանքի սեփականատերը հրաժարվում է արտադրանքի վարակազերծում կամ ոչնչացում իրականացնելուց, կամ դրանք հնարավոր չէ իրականացնել, ապա լիազորված մարմնի պաշտոնատար անձն արտադրանքի սեփականատիրոջ միջոցների հաշվին կարանտինային հսկողության վերցված արտադրանքը վերադարձնելու մասին հանձնարարական է տալիս:

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծումը կամ ոչնչացումն իրականացվում է նշված ծառայությունները մատուցելու լիազորություններ ունեցող անձանց կողմից՝ նշանակման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան:

3.17. Ուժը կորցրել է. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշում։

3.18. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) շրջանակներում հսկողական միջոցառումների իրականացման համար վճար չի գանձվում:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

3.19. Կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու արդյունքները ձևակերպվում են հետևյալ կերպ՝

1) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ է կազմվում՝ ըստ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևի.

2) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ իրականացրած լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հավաստագրի (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (տեղափոխման) փաստաթղթի վրա դրոշմակնիք է դրվում՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

(3.19 կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման խմբագրությամբ)

3.20. Նշանակման վայրի պետության օրենսդրությամբ չեն կարող նախատեսվել կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող պաշտոնատար անձին այնպիսի փաստաթղթեր ներկայացնելու մասին պահանջներ, որոնք ներկայացնելու պարտադիր լինելը սահմանված չէ սույն Հիմնադրույթով:

3.21. Այն դեպքում, երբ լիազորված մարմինների պաշտոնատար անձինք կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս բավականաչափ տվյալներ են հայտնաբերում, որոնք վկայում են սույն Հիմնադրույթի կամ համապատասխան անդամ պետության օրենսդրության` բույսերի կարանտինի վերաբերյալ խախտման հետ կապված իրավախախտման կամ հանցագործության դեպքի առկայության մասին, ապա նրանք իրենց իրավասության շրջանակներում այնպիսի միջոցներ են ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են մեղավոր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93, 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)

3.22. Ուժը կորցրել է. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշումը։

 

Հավելված 1

«Եվրասիական տնտեսական միության

մաքսային տարածքում կարանտինային

բուսասանիտարական հսկողություն

(վերահսկողություն) իրականացնելու

կարգի մասին» հիմնադրույթի

 

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԱԿՏԻ ՁԵՎԸ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 36 որոշման խմբագրությամբ)

 

____________________________________________________________

(1)

(ակտը տրամադրած լիազորված մարմնի անվանումը)

 

ԱԿՏ

կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

 

_______________________

(2)

թիվ

_________________________

(3)

(տրման ամսաթիվը)

   

Իմ՝ լիազորված պաշտոնատար անձի կողմից,

___________________________

(4)

(պաշտոնը, Ա.Ա.Հ.)                            

 

կատարվել է կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝

 
 

(5)

_____________________________________________________________________
(կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը և քանակը)
_____________________________________________________________________

 

և տրանսպորտային միջոցների՝

_________________________________________

(6)

 

(տրանսպորտային միջոցների համարները),

 

որոնք ստացվել են

___________________________________________

(7)

                                  (երկրի անվանումը)

 

ծագումով՝

______________________________________________

(8)

 

(երկրի անվանումը)

 

Բուսասանիտարական հավաստագիր

____________________________________________

(9)

 

               (բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը)

 

տրվել է

__________________________________________________

(10)

                                         (երկրի անվանումը)

 

Արտահանող (ուղարկող)

_________________________________________________

(11)

 

(կազմակերպության անվանումը և հասցեն)

 

Ներկրող (ստացող)

_________________________________________________

(12)

 

(կազմակերպության անվանումը և հասցեն)
________________________________________________

 

_______________________________________

արդյունքում

(13)

(միջոցառման անվանումը)

   

Պարզվել է՝

____________________________________________________

(14)

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի հետազոտության կամ փորձաքննության համար վերցվել են նմուշներ (փորձանմուշներ)՝

 
____________________________________________

քանակությամբ

(15)

Գործողություններ նմուշների (փորձանմուշների) հետ

 

(16)

Հանձնարարվում են կարանտինային բուսասանիտարական հետևյալ միջոցառումները՝

_______________________________________________________________________________

(17)

Ակտը կազմվել է բեռի սեփականատիրոջ (սեփականատիրոջ ներկայացուցչի)

ներկայությամբ

______________

 

____________________________

(18)

 

(ստորագրություն)

 

(Ա.Ա.Հ.)

 

Լիազորված պաշտոնատար անձ

______________

 

____________________________

(19)

 

(ստորագրություն)

 

(Ա.Ա.Հ.)

 

Կ.Տ.

 

Ծանոթագրություններ.

1. 5-րդ դաշտում նշվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկին համապատասխան, որը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ, և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը՝ չափումների մետրիկ համակարգով: Այս դաշտում կարող է նշվել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսաբանական անվանումը, ինչպես նաև արտադրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան:

2. 6-րդ դաշտում նշվում են գլխային տրանսպորտային միջոցի (քարշակի) և կցորդի (առկայության դեպքում) գրանցման համարները, վագոնի համարը, բեռնարկղի համարը, չվերթի համարը՝ ավիափոխադրումների դեպքում, և նավի անվանումը:

3. 8-րդ դաշտում նշվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրի անվանումը, որը նշված է բուսասանիտարական հավաստագրում (առկայության դեպքում):

4. 9-րդ դաշտում նշվում են բուսասանիտարական հավաստագրի համարը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից դրա տրման ամսաթիվը: Բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում այս դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը կամ գիծ է դրվում։

5. 10-րդ դաշտում նշվում է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության անվանումը, որի լիազորված մարմինը տրամադրել է բուսասանիտարական հավաստագիրը: Բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում այս դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը կամ գիծ է դրվում։

6. 11-րդ դաշտում նշվում են ուղարկող կազմակերպության անվանումը (այդ թվում՝ կազմակերպաիրավական ձևը) և այդ կազմակերպության հասցեն, որոնք նշված են բուսասանիտարական հավաստագրում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:

7. 12-րդ դաշտում նշվում են ստացող կազմակերպության անվանումը (այդ թվում՝ կազմակերպաիրավական ձևը) և այդ կազմակերպության հասցեն, որոնք նշված են բուսասանիտարական հավաստագրում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:

8. 13-րդ դաշտում նշվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից անցկացված և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերով և այդ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները (փաստաթղթային ստուգում, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի և տրանսպորտային միջոցների արտաքին զննում, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում և այլն):

9. 14-րդ դաշտում նշվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության դրույթների խախտումները հայտնաբերելու (չհայտնաբերելու) վերաբերյալ, ինչպես նաև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային օբյեկտներով վարակման նշանների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվել են 13-րդ դաշտում նշված միջոցառումներն անցկացնելու արդյունքում: 14-րդ դաշտում պետք է նշել հայտնաբերված խախտման մասին մանրամասն տեղեկություններ՝ հղում կատարելով այն նորմին, որը խախտվել է (ակտի անվանումը, հոդվածը, կետը, պարբերությունը և այլն.): Կարանտինային օբյեկտներին իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման օրգանիզմներ, բույսերի հիվանդությունների հարուցիչների առկայության, մոլախոտային բույսերի սերմերի առկայություն նշաններ հայտնաբերելու դեպքում համապատասխան տեղեկությունները նշվում են 14-րդ դաշտում:

10. 15-րդ դաշտում նշվում են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) քանակը՝ չափման համապատասխան միավորներով (հատ, կգ և այլն), ինչպես նաև՝ վերցված նմուշների (փորձանմուշների) պիտակների համարները (առկայության դեպքում):

11. 16-րդ դաշտում նշվում են նմուշների (փորձանմուշների) հետ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները (վերցված նմուշների (փորձանմուշների) ուղարկումը կարանտինային բուսասանիտարական լաբորատորիա կամ փորձագիտական կազմակերպություն (դրանց անվանումների նշմամբ)) կամ կատարվում է «հետազոտումը կատարվել է տեղում» կամ «նմուշը չի վերցվել» գրառումը:

12. 17-րդ դաշտում նշվում են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ միջոցառումների անցկացման արդյունքում ընդունված որոշման վերաբերյալ տեղեկությունները:

13. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտերի ձևակերպված բնօրինակներում և պատճեններում դաշտերի համարակալումն ու ծանոթագրությունները չեն նշվում:

 

Հավելված

կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության) ակտի

 

______________ թիվ _______

 

Հա-մարը՝ ը/կ

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

Բուսասանիտարա-կան հավաստագրի համարը

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը (չափման համապատասխան միավորներով)

Վերցված միջին նմուշը (փորձանմուշը)

քանակը

չափ. միավ.

գործողություն նմուշի (փորձանմուշի) հետ

             
             
             
             
             

Լիազորված պաշտոնատար անձ____________  ______________________

                                                                   (ստորագրություն)                     (Ա.Ա.Հ.)

 

Կ.Տ.

(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 16.05.16 թիվ 36)

 

Հավելված 2

«Եվրասիական տնտեսական միության

մաքսային տարածքում կարանտինային

բուսասանիտարական հսկողություն

(վերահսկողություն) իրականացնելու

կարգի մասին» հիմնադրույթի

 

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴՐՎՈՂ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(ավելացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

 

1.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է

 
 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

2.

 

KZ

 

Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

01-001

 
 

(վերահսկողություն)

 
     
 

ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 
 
     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ

 

____________   թիվ   ____________

 

     

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)

գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձ ______________________

     

Ստորագրություն

___________________________

 

Դրոշմակնիքների կիրառման ցուցումներ

 

Դրոշմակնիքների չափսը՝ 60 մմ x 35 մմ:

Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) դրոշմակնիքների պատրաստման ժամանակ օգտագործվող պայմանական նշագրերը՝

վերին աջ անկյունում նշագրվում են տարածաշրջանի (մարզի) ծածկագիրը և վարչական շրջանի եռանիշ ծածկագիրը, որը զետեղվում է տարածաշրջանի ծածկագրի տակ.

վերին ձախ անկյունում նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պայմանական նշագիրը (AM, BY, KZ, KG, RU).

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)

դրոշմակնիք 1. «Բացթողումը թույլատրված է» դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նշանակման վայրերում՝ կարանտինային բուսասանիտարական պահանջներին այդ՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի համապատասխանության դեպքում.

դրոշմակնիք 2. «Բացթողումն արգելված է» դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նշանակման վայրերում՝ կարանտինային բուսասանիտարական պահանջներին այդ՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անհամապատասխանության դեպքում.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2023 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան