ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 121-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 745-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02834561) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 30-ի «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Արտակարգ իրավիճակներին նախապատրաստում և մարդասիրական օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» ծրագրի մասին» N 745-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Կոմպգարանտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00927169) 2024 թվականի հունվարի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների և մոնիթորների ձեռքբերում՝ 2,537,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2024 թվականի փետրվարի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի, կենցաղային տեխնիկայի և ապրանքների մատակարարում՝ 3,660,591.81 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
20.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|