Գլխավոր տեղեկություն
Номер
N 84-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Принят
Կապան համայնքի ավագանի
Дата принятия
12.09.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
12.09.2023
Дата вступления в силу
23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2023 թ. N 84-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ( 20 )`

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________

ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ __________________

ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________

ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


2023թ. սեպտեմբերի 12
ք. Կապան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու

«12» սեպտեմբերի 2023 թ․

N 84-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Համայնքի եկամուտները շարադրող մաս

Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի կանխատեսումը կատարվում է եկամուտների և ծախսերի հավասարակշռության սկզբունքի հիման վրա:

Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ գործող գներից, գնաճից և սղաճից:

Համայնքի բյուջեի ցուցանիշների բարելավումը շարունակվում է, ինչը վկայում են աղյուսակում ներկայացված տվյալները:

Կապան համայնքի փաստացի ցուցանիշները 2019-2022 թվականներին

 

հազար դրամ

Ցուցանիշ

2019թ

2020թ

2021թ

2022

Եկամուտներ

2 346 946,5,6

3 001 834,4

4 182 402,9

4 968 081,2

Ծախսեր

2 461 077,7

2 694 222,3

3 671 376,0

4 495 952,9

Ցուցանիշների նման աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման կայուն միտումով, և դրա շնորհիվ ծախսերի ծավալների ավելացմամբ: Համայնքի բյուջեի սեփական եկամուտների /առանց պետբյուջեից ստացված պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար ստացվելիք հատկացումների/ փաստացի հավաքագրված ծավալների 2019-2022 թվականների դինամիկան ներկայացված է հետևյալ աղյուսակում.

 

2019 փաստացի

2020 փաստացի

2021 փաստացի

2022 փաստացի

705 192,70

714 969,6

989 043,1

1 268 319,1

Տատանվող դինամիկան վկայում է սեփական եկամուտների աճի և կայունացման վերաբերյալ:

Եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրության համապատասխան։ Բյուջեի մուտքերի կանխատեսումները կատարելիս հաշվի են առնվել մուտքերի առումով բյուջեի եկամտային մասի ապառքները,առկա ապրանքների բռնագանձման հայցապահանջները։ Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2024 թվականի եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է 9537679,5 հազար դրամ, որը 198,5 %-ով գերազանցում է 2023 թվականի հաստատված բյուջեի ցուցանիշը և շուրջ 92,0%-ով կամ 4569598,3 հազար դրամով ավել է 2022 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: Կանխատեսված նախագծի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1379493,1 հազար դրամ, որը 5,6%-ով գերազանցում է 2023 թվականի ճշտված 1 305 860,2 հազար դրամը, իսկ 2022 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից ավել է 8.8 %-ով կամ 111174,0 հազար դրամով:

Նախագծով կանխատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում.

Հարկեր և տուրքեր՝ 2024-2026 թվականի հարկային եկամուտները և տուրքերը ծրագրելիս օգտագործվել են մակրոտնտեսական այն ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին հարկատեսակների հարկման բազայի ձևավորման վրա։ Ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումները և հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են՝ ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները:

Հարկային եկամուտները և տուրքերը 2024 թվականի համար նախագծով կանխատեսվել են 409656,5 հազար դրամ՝ ընթացիկ տարվա ի սկզբանե հաստատված 329 036.0 հազար դրամի դիմաց, ինչը ավել է 2022 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 58271,4 հազար դրամով և շուրջ 16,6 %-ով:

Պաշտոնական դրամաշնորհներ – դոտացիա, սուբվենցիա

Ֆինանսական համահարթեցում՝ Համայնքի ներդաշնակ զարգացմանը նպաստելու, նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու և օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունները նվազեցումն է:

 Դոտացիան՝ որպես ոչ նպատակային, պետության կողմից անհատույց տրվող դրամական միջոց, համայնքը կուղղի համայնքի բյուջեի վարչական մասի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այն օգտագործելով ազատ և ինքնուրույն՝ համահարթեցնելով (մեղմելով) համայնքում ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափությունները:

Համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2024 թվականի համար պետության կողմից հատկացվող դոտացիա է կանխատեսվել 2 396 171,1 հազ. դրամ

Սուբվենցիա՝ համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար պետական բյուջեից անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոց է, որն ուղղվում՝ է համայնքում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում (ազգային նվագարաններ) սովորող երեխաների ծախսերի փոխհատուցմանը՝ընթացիկ ծախսերին, և համայնքի կապիտալ բնույթի խնդիրների լուծմանը.

Ընթացիկ ծախսերի հատկացումը կատարվում է երաժշտական և արվեստի դպրոցների կողմից ներկայացված երեխաների հաճախումների հիմնավոր հաշվարկների, համայնքապետարանի և լիազոր մարմնի միջև կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային,լարային,փողային նվագարանների գծով սովորում են 175 երեխա,սակայն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխհատուցում է հատկացվում ընդամենը 41 սովորողի համար (պայմանագիր ՍՄՍՀ-01 10․01․2023թ․)։ Համայնքի 2024 թվականի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսվել է 2023 թվականի մակարդակը։

Համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով հիմք ընդունելով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին տրամադրվող սուբվենցիա է կանխատեսվել ընդամենը 5 247 085,1 հազար դրամ, որից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղվող սուբվենցիա 4 901 503,1 հազար դրամ, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի համաձայն համայնքի բնապահպանական ծրագրերի իրականացման համար տրամադրվող սուբվենցիա 161 918.9 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված ռոյալթիներից մասհանում ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին՝ 183 700.0 հազար դրամ:

Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման համար հատկացումներ 2024 թվականին պետության պատվիրակված լիազորությունների իրականացման համար Համայնքը կստանա պետական բյուջեից ֆինանսավորում՝ համապատասխան առաձնացված ստորաբաժանման (քաղաքացիական կացության կատերի գրանցում) միջոցով իրականացնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեություն: 2024 թվականի համար պատվիրակված լիազորությունների իրականացման համար կանխատեսվում է պետական բյուջեից հատկացում 5.997 միլիոն դրամ:

Պաշտոնական դրամաշնորհները (տրանսֆերտները) համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 5227.7 միլիոն դրամ կամ 65.5%:

Այլ եկամուտներ

Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումը 2023 թվականի համար կանխատեսվել է 1 641 920․4 հազար դրամ:

Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2024 թվականի մուտքերը կանխատեսվել են՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:

Վարձակալական վճարները /հողի և անշարժ գույքի/ հաշվեգրվել են ըստ վարձակալական պայմանագրերի, հողերի դեպքում՝ ըստ կատեգորիաների և ըստ նպատակային նշանակության, անշարժ գույքի դեպքում՝ ըստ կադաստրային արժեքների։

Ծնողական վճարները /նախադպրոցական կրթություն, արտադպրոցական դաստիարակություն/ պլանավորվել են՝ հիմք ընդունելով մեկ երեխայի օրական կամ ամսական ծախսային նորման, նախադպրոցական կրթական հաստատություններում՝ նաև սննդի նորման:

Աղբահանության վճարները սահմանվել են համապատասխան գործող օրենքների և ծառայությունների մատուցման կարգի՝ ըստ շնչերի, սպասարկման տարածքների մակերեսների:

Համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս

1․ Արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր խնդիրները, հետևյալն են՝

1) Նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը․

Նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովում նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ավելացնելով խմբասենյակների թիվը, նորոգելով մանկապարտեզները և կառուցելով նոր մանկապարտեզներ, գյուղերում ներդնելով այլընտրանքային նախադպրոցական կրթության անվճար ծառայություններ և ստեղծելով հնարավորություններ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Նախադպրոցական կրթության որակի բարելավում՝ վերապատրաստումներ, մասնագիտական փորձի փոխանակումներ կազմակերպելու միջոցով, սահմանելով դաստիարակի որակավորման տարակարգերի չափորոշիչներ, հնարավորություն ընձեռնելով երկարամյա փորձ ունեցող դաստիարակի օգնականներին մասնագիտական կրթություն ստանալու և աշխատանքային առաջընթացի համար։

Արտադպրոցական կրթության որակի բարելավում հաստատություններում՝ պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառման, վերապատրաստումների, փորձի փոխանակման ծրագրերի, որակավորման տարակարգերի չափորոշիչներ սահմանելու և բարձր առաջադիմություն ունեցող լավագույն սաներին՝ բարձրագույն մասնագիտական նպատակային կրթություն ստանալու և աշխատանք ապահովելու միջոցով։

Ակումբ-գրադարանների տեխնիկական վերազինման և կենսաթոշակի անցած մասնագետների միջոցով արտադպրոցական կրթության հասանելիության ապահովում այն թաղամասերի ու գյուղերի երեխաների համար, որտեղ չկան արտադպրոցական հաստատություններ։

2) Համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը․

Սպորտի և առողջ ապրելակերպի խթանում՝ աթլետիկայի մարզադպրոցի համար նոր շենքի առկայություն, արդիականացված և վերազինված մարմնամարզության մարզադպրոց, մարզադպրոցի մանկավարժական անձնակազմի համար սահմանված որակավորման տարակարգերի չափորոշիչներ, ձեռքբերված ժամանակակից վազքուղի, բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբի առկայություն, տարբեր մարզաձևերից կազմակերպված մրցաշարեր, քաղաքի բոլոր թաղամասերում և մի շարք գյուղերում կառուցված բազմաֆունկցիոնալ խաղահրապարակներ, խաղադաշտեր, տեղադրված մարզասարքեր և այլն։

3) Համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը․

Մշակութային ավանդույթների ընդգրկվածության պահպանում, զարգացում և ապահովում՝ մշակույթի կենտրոնի նյութատեխնիկական բազայի արդիականացման, վերազինման և կահավորման, նոր երաժշտական խմբերի ստեղծման, նոր փառատոնների և միջոցառումների կազմակերպման, գյուղերում մշակութային օջախների բարեկարգման և վերազինման, կապանյան մշակույթը ներկայանալի դարձնելու միջոցով։

Թանգարանների և գրադարանների հետ կապի աշխուժացում և ավելի ամրապնդում՝ համալրելով գործող թանգարանների թանգարանային ֆոնդը, հիմնելով նոր թանգարան, ստեղծելով գրադարանային գրավիչ միջավայր և համալրելով գրադարանների գրքային ֆոնդը, ստեղծելով գրադարանների աշխատակիցների խրախուսման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածության և որակավորման հիման վրա։

4) Համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը․

Համայնքում երիտասարդության ակտիվության բարձրացում և պահպանում՝ ապահովելով երիտասարդության ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացումը, համայնքի կառավարման և որոշումների կայացման հարցում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը, երիտասարդական փառատոնների կազմակերպումը և հավաքների կազմակերպման աջակցությունը՝ հանրապետության տարբեր մարզերի երիտասարդների մասնակցությամբ, երիտասարդական ակումբների /հայրենասիրական, մարզական, ինտելեկտուալ/ հիմնումը /հիմնման աջակցությունը/, մարզական և մշակութային միջոցառումներին երիտասարդ ընտանիքների մասնակցության խթանումը։

5) Համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը, համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը (տեղական սոցիալական ծրագիր).

Բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում՝ խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման, խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման, Կապանի Մանկական Կենտրոնի ծառայությունների ընդլայնման և մասնագետների կարողությունների զարգացման, Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։

6) Համայնքում գյուղատնտեսության զարգացման խթանումը․

Գյուղատնտեսության զարգացման ապահովում՝ ոռոգման և խմելու ջրերի հին համակարգերի հիմնանորոգման, նոր համակարգերի ստեղծման, ավանդական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման աջակցության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղատնտեսության զարգացման աջակցությամբ՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների ստեղծման և փոքր, միջին ու մեծ ջերմոցների ստեղծման միջոցով։

7) Համայնքում զբոսաշրջության զարգացման խթանումը․

Զբոսաշրջության զարգացման ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աջակցության, գյուղերը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու, պատմամշակութային հուշարձանների պահպանության աջակցության նպատակով շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության, օդանավակայանի գործարկման համար շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով։

8) Համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործում, համայնքային գույքի կառավարումը․

Համայնքի բարեկարգ տեսքի ապահովում՝ հիմնանորոգելով Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին և տեղադրելով նոր կարուսելներ,Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարևանությամբ կազմակերպելով հանգստի գոտի, բարեկարգելով հարակից տարածքը և հիմնելով սահադաշտ, հիմնանորոգելով նախադպրոցական ուսումնական հաստատությւոնները և հիմնելով նոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կառուցելով նոր շենք աթլետիկայի մարզադպրոցի համար, ապահովելով մշակույթի կենտրոնի ամբողջական նորոգումը, կառուցելով ավտոպարկ և գրասենյակ կոմունալ ծառայության համար, հիմնանորոգելով ակումբներն ու գրադարանները, բարեկարգելով բակերն ու ճանապարհները, նորոգելով և հիմնելով խաղադաշտեր, խաղահրապարակներ, մարզահրապարակներ և հանգստի գոտիներ, նորոգելով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներն ու վերելակները, մաքրելով Վաչագան գետի հունը, վերականգնելով հայելային պատկերներն ու հենապատերը, տեղադրելով նոր ճաղավանդակներ, Դավիթ Բեկ հրապարակին կից կառուցելով ավտոկայան և բարեկարգելով հարակից այգին, նորոգելով թունելից մինչև Բաղաբերդ թաղամաս՝ Մ2 միջպետական ճանապարհի լուսավորության համակարգը, Կապան քաղաքում կառուցելով ապաստարաններ, ապահովելով մի շարք գյուղական բնակավայրերի խմելու ջրի մատակարարումն ու բարձրացնելով ջրամատակարարման որակը, վերանորոգելով խմելու ջրագծերը, հիմնելով և նորոգելով մի շարք գյուղերի ոռոգման ցանցը, բարեկարգելով մի շարք գյուղերի գյուղամիջյան ճանապարհները և ասֆալտապատելով դրանց մի մասը, նորոգելով գյուղերի հասարակական և վարչական շենքերը, կառուցելով նոր վարչական շենքեր, ցանկապատելով համայնքային գերեզմանատները և այլն։

Հասարակական տրանսպորտի հասանելիության ապահովում բոլոր ուղղություններով։

Քաղաքային միջավայրի էկոլոգիական պայմանների և քաղաքի արտաքին տեսքի բարելավում՝ ծաղկապատ տարածքների, կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու, Ողջի և Վաչագան գետերի հուների սանիտարական մաքրման միջոցով։

Բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով թափառող կենդանիների վնասազերծում։

Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը համայնքի բոլոր գյուղերում ապահովում, կոմունալ ծառայության ավտոպարկը բազմաֆունկցիոնալ մեքենաներով համալրում, աղբահանության վարձավճարների էլեկտրոնային գանձման համակարգի ներդնում։

9) Պետության պաշտպանության իրականացման աջակցումը, աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը․

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացում և բնակչության լիարժեք պատսպարման ապահովում՝ հնարավորինս անվտանգ դարձնելով Կապան համայնքի գյուղերն իրար կապող ճանապարհները, արդիականացնելով քաղաքացիական պաշտպանության ինժեներական, վթարավերականգնողական ծառայությունները և վերազինելով անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, կառուցելով նոր ապաստարաններ, նորոգելով բազմաբնակարան շենքերի նկուղները, արդիականացնելով և վերազինելով քաղաքացիական պաշտպանության ծառայությունները։

Համայնքի բնակչության անվտանգության ապահովում և անհրաժեշտության դեպքում սահմանային միջադեպերին արձագանքում՝ արագ արձագանքման խմբեր ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին՝ համայնքի սահմանամերձ բնակավայրերում պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներում աջակցելու, սահմանների կահավորման ու ճանապարհների կառուցման գործում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ համագործակցելու, Կապան համայնքի ելքերում և մուտքերում տեսահսկման համակարգեր տեղադրելու միջոցով։

Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցությամբ ուսումնասիրելով կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի և Գեղիի ջրամբարի տեխնիկական վիճակը, շարունակելով գետերի և սելավատարների մաքրման աշխատանքները, ամրացնելով և վերականգնելով Վաչագան ու Ողջի գետերի վնասված հենապատերը, ուսումնասիրելով Կապան համայնքի սողանքային գոտիները, ստեղծելով տեղեկատվական բազա և իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ, բնական աղետների դեպքում աջակցելով Սյունիքի մարզի փրկարարական վարչությանը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու գործում։

10) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը․

Գործարար միջավայր բարելավում և ձեռնարկատիրության խթանում՝ գործարարների համար վստահելի ներդրումային միջավայր ստեղծելու միջոցով։

11) Համայնքում բնակարանային շինարարության խթանումը․

Բնակարանային շինարարության խթանում՝ համայնքում համագործակցելով կառուցապատողների հետ։

12) Համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը․

Շրջակա միջավայրի պահպանության ապահովում՝ անտառների և կանաչապատ տարածքների պահպանության, նոր կանաչապատ տարածքների ստեղծման միջոցով։

13) Բարեգործության խթանումը համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով․

Բարեգործության խթանում՝ համագործակցելով բարերարների հետ, ստեղծելով գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև կապ հաստատելով և ներգրավելով արտերկրում բնակվող կապանցիներին։

2․ Ծախսային գործոնները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն համայնքում իրականացվելիք ծախսերի վրա հետևյալն են՝

1) Աշխատավարձի բարձրացում, ինչպես նվազագույն աշխատավարձի, այնպես էլ սահմանված կարգով տարբեր ոլորտների մասնագետների, օրինակ նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի և այլն,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետով սահմանված՝ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի չափաբաժնի փոփոխությունները,

3) Պատերազմի վտանգը և դրա հետևանքները, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կապան խոշորացված համայնքի 39 բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, իսկ 19 բնակավայրերը՝ խիստ սահմանակից են Ադրջեբանի Հանրապետությանը,

4) Covid-19 համավարակի /և այլ հնարավոր համավարակի/ սրացումը /նոր ի հայտ գալը/ և դրանով պայմանավորված սահմանափակումների, այդ թվում՝ տնտեսական, կիրառումը և խստացումը, համավարակով ու սահմանափուկումների կիրառման/խստացումներով պայմանավորված սոցիալական վիճակի վատթարացում և այն մեղմելու նպատակով նոր ծախսերի առաջացում,

5) Արտակարգ իրավիճակով կամ որևէ բնական երևույթով պայմանավորված նոր՝ չնախատեսված ծախսերի անհրաժեշտություն կամ պլանավորված եկամտի նվազում,

6) Տարբեր գործընթացներով պայմանավորված արդեն իսկ նախատեսված ծրագրերի շահառուների թվի կտրուկ ավելացում,

7) Բոլոր այն ներքին և արտաքին ծախսային գործոնները, որոնք կարող են ազդել պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբվենցիաների և հատկացումների վրա,

8) ՀՀ դրամի արժևորումը կամ արժեզրկումը, տարածաշրջանում արտահանվող օգտակար հանածոների գների հնարավոր անկումը կամ նավթի և շինանյութերի գների կտրուկ աճը, գնաճը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանման կամ ներկրման սահմանափակումները, որոնք կարող են որևէ ազեդցություն ունենալ համայնքի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով պայմանավորված նաև կանխատեսվող ծախսերի վրա։

Հնարավոր է լինեն նաև այլ ներքին և արտաքին գործոններ, որոնք ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել կամ որպես ռիսկ դիտարկել, որոնք, սակայն, կարող են էական բացասական ազդեցություն թողնել համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանխատեսվող ծախսերի կատարումը կամ նախատեսված ծրագրերի իրականացումը։

3․ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, հետևաբար նաև միջնաժամկետ ծախսային ծրագրի համար, որպես առաջնահերթություն և գերակայություն է սահմանվում ավելի անվտանգ, բարեկարգ, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, նորոգված ենթակառուցվածքներով, տնտեսապես զարգացած, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող և ավելի բարեկեցիկ բնակիչներով համայնք ունենալը: Առաջնահերթությունների թվում են՝ ավելի համակարգված աղբահանություն, նախադպրոցական և արտադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված առավել շատ երեխաներ,համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունն և այլն:

Համայնքի զարգացման հիմնական գրավականը պետք է լինի տնտեսության դիվերսիֆիկացիան /բազմատեսակացում/, այսինքն՝ հանքարդյունաբերությունից զատ և նրանով չպայմանավորված ոլորտների զարգացումը, որոնցից առաջնահերթը մեր համայնքում կլինեն բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և ինտելեկտուալ ներուժի օգտագործմամբ նոր աշխատատեղերի հիմնումը, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը և այլն:

4․ Համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները կանխատեսելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ներկա պահին առկա չեն հստակ պայմանավորվածություններ կամ արդեն իսկ կնքված պայմանագրեր ու համաձայնագրեր։

2021-2023 թվականների հատկապես սուբվենցիոն ծրագրերի և համայնքում այլ բարեկարգման աշխատանքների իրականացման համար համայնքին աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում գործող հանքաարդյունաբերական ընկերությունները։

Համայնքն ակտիվ համագործակցում է նաև տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, դիմելով նաև այդ կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհներին։ Միջազգային դրամաշնորհների և այլ ֆինանսական աջակցությունների միջոցով համայնքը միտված է զարգացնել հատկապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, իրականացնել սոցիալական բնույթի և արևային էներգիայի կիրառմանն ուղղված ծրագրեր։ 2021 թվականից մեկնարկել է Կապանում ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծման ծրագիրը, որն իրականացվում է Եվրախորհրդի և ԹՈՒՄՈ կենտրոնի համաֆինանսավորմամբ, ընդհանուր բյուջեն 2 միլիոն եվրո է, կենտրոնը կգործի արդեն 2023 թվականից։

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում համայնքը հաղթող է ճանաչվել «Համայնքային վերափոխումների պորտֆելի» մրցույթում։ Բուն ծրագրային գործողությունները սկսվել են 2023 թվականի հունվարից, նախատեսվում է մշակել այնպիսի ռազմավարություն, որի իրականացման արդյունքում հնարավոր կլինի հասնել տնտեսության դիվերսիֆիկացիայի և հաղթահարել ներկայիս անկայուն և անորոշ իրավիճակի հետևանքները։

 

Աշխատակազմի քարտուղար՝

Նելլի Շահնազարյան

 

 

Հավելված

Աղյուսակ 1

 

 

Հավելված

Աղյուսակ 2-4

(հավելվածը խմբ. 14.02.24 N 4-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական: